478.82
+0.2
557.59
+7.08
8.14
+0.04
+23
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի մետրոյի վճարման ավտոմատ համակարգը կսկսի գործել փետրվարի 14-ից
13:50
09 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Երևանի մետրոյի վճարման նոր ավտոմատ համակարգը կսկսի գործել փետրվարի 14-ից, հայտնեց մայրաքաղաքային մետրոպոլիտենի տնօրեն Փայլակ Յայլոյանը։

«Նոր քարտային համակարգը ուղևորներին հնարավորություն է տալիս օգտվել գնային ճկուն քաղաքականությունից»,- ասաց Յայլոյանը երկուշաբթի ճեպազրույցի ժամանակ։

Նրա խոսքերով, տվյալ համակարգը ենթադրում է մեկ քարտի օգտագործումը ինչպես մետրոյից մեկ անգամ, այնպես էլ մի քանի անգամ օգտվելու համար։

Յայլոյանը նշեց, որ սակագների քաղաքականությունում ոչ մի բարդացում չի ենթադրվում, ավելին՝ մետրոպոլիտենից հաճախ օգտվող ուղևորների համար կլինեն զեղչեր։  

Մետրոպոլիտենի տնօրենն ասաց, որ արտոնություններ ունեցող ուղևորների համար կպահպանվի նախկին արտոնյալ քաղաքականությունը։

Նա հայտնեց, որ նոր սարքավորումները թույլ կտան օգտվել ինչպես նոր տեսակի ժետոններից, այնպես էլ քարտերից, այդ իսկ պատճառով մինչև փետրվարի վերջն անհրաժեշտ է ծախսել բոլոր հին ժետոնները։

Յայլոյանը նաև նշեց, որ մետրոյի բոլոր կայարաններն արդեն սպառազինված են նոր սարքավորումներով, բայց որոշ կայարաններում առայժմ պահպանվում են հին սարքավորումները։

Յայլոյանի խոսքերով մետրոյի վճարման նոր ավտոմատ համակարգի ներմուծման առնչությամբ մետրոպոլիտենի համակարգում կադրերի կրճատում չի ենթադրվում։   

«Այս բարեփոխումները վկայում են այն մասին, որ Երևանում ուժի մեջ կմտնեն մետրոյից օգտվելու եվրոպական չափանիշները»,- ասաց Յայլոյանը։
   
Դեռևս անցյալ տարի ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը պետք է ներկայացներ Երևանի մետրոպոլիտենի բարեփոխումների ծրագիրը։ Ողջ ծրագրի արժեքը գնահատվում է 400 մլն դրամ (1,3 մլն դոլար)։ --0--  

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: