477.88
-0.42
573.6
-0.5
8.31
+0.05
+19
Եղանակը Երևանում
Հայ
«Իմ հեռու, իմ մոտ, իմ սուրբ Հայաստան» վերնագրով լավագույն գրական ստեղծագործության մրցույթ կանցկացվի Երևանում
12:44
09 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 9 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Համաշխարհային Հայկական Կոնգրեսը (ՀՀԿ)՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության աջակցությամբ, հայտարարում է «Մենք եղել ենք, մենք կանք, մենք կլինենք» խորագրով ուսանողների և աշակերտների համար անցկացվող` «Իմ հեռու, իմ  մոտ, իմ սուրբ Հայաստան» վերնագրով լավագույն գրական ստեղծագործության ամենամյա միջազգային մրցույթ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից։

Ընթացիկ տարվա փետրվարի 15-ից մինչև հունիսի 1-ը տևող մրցույթի հիմնական նպատակն է Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի ուսանողներին ու աշակերտներին հաղորդակից դարձնել հայ ժողովրդի պատմական անցյալին, հավատ սերմանել նրա ապագայի հանդեպ։

Մրցույթը կնպաստի Հայաստան-Սփյուռք հարաբերությունների զարգացմանը, ազգային միասնության ապահովմանը, ինչպես նաև կօժանդակի հայ  մշակույթի, հայոց լեզվի և հայ  գրականության ճանաչմանն ու տարածմանը:  

Մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի, Արցախի և հայկական սփյուռքի ուսանողներն ու բարձր (9-11-րդ) դասարանների աշակերտները։ Յուրաքանչյուր մասնակից իրավունք ունի մրցույթին մասնակցել մեկ ստեղծագործությամբ՝ շարադրությամբ, բանաստեղծությամբ, պատմվածքով, ակնարկով կամ հրապարակախոսությամբ։

Մրցույթին մասնակցելու համար աշխատանքները պետք է ներկայացվեն մինչև ընթացիկ տարվա հունիսի 1-ը, համապատասխանեն թեմային ներկայացվող պահանջներին և հավաքված լինեն համակարգչով։ Հայաստանից, Արցախից և ԱՊՀ երկրներից ներկայացված աշխատանքներն ընդունվում են միայն հայերեն և ռուսերեն, անգլերեն աշխատանքներ ընդունվում են միայն հեռավոր արտերկրից։

Մրթույթին կազմկոմիտեից տեղեկացրեցին, որ աշխատանքները պետք է բացահայտեն առաջարկվող թեմայի` «Իմ հեռու, իմ մոտ, իմ սուրբ Հայաստան» կարևորությունը հայերիս համար, այն, որ այս գաղափարի շուրջն էլ պետք է միավորվեն աշխարհով մեկ սփռված հայերը:

Ցանկալի է, որ մրցույթի մասնակիցներն իրենց աշխատանքներում կարողանան ներկայացնել` ինչպես են պատկերացնում իրենց ներդրումը մեր հայրենիքի բարգավաճման, միասնական պետականության պահպանման գործընթացում։

Մրցույթի կազմկոմիտեի կողմից ձևավորված աշխատանքային հանձնախումը մշակում է աշխատանքների գնահատման չափանիշները, սահմանում է մրցանակային տեղերը և անվանակարգերը, ստուգում և գնահատում է աշխատանքները,  ինչպես նաև որոշում է հաղթողներին և ներկայացնում կազմկոմիտեի քննարկմանը:

Մրցույթում առաջին երեք տեղերը շահած ուսանողները և աշակերտները կպարգևատրվեն համակարգիչներով, իսկ առանձին անվանակարգերում հաղթողները՝ արժեքավոր նվերներով, պատվոգրերով։

Մրցույթի արդյունքների ամփոփման և հաղթողների պարգևատրման արարողությունը տեղի կունենա Երևանում, 2009 թվականի հոկտեմբերին` «Համաշխարհային հայկական կոնգրեսի և Ռուսաստանի հայերի միության օրերը Հայաստանում և Արցախում» ծրագրի շրջանակներում։

Ներկայացված աշխատանքների ծավալը չպետք է գերազանցի 2 համակարգչային էջը։ Պարտադիր է ունենալ տիտղոսաթերթ, որտեղ պետք է նշված լինի ազգանունը, անունը, հայրանունը, ծննդյան թիվը, հասցեն, հեռախոսը, հեղինակի էլեկտրոնային փոստի հասցեն, ինչպես նաև ուսումնական հաստատության անվանումն ու վայրը։

Աշխատանքները կարող են ուղարկվել հետևյալ հասցեներով՝ Հայաստանի Հանրապետություն, Երևան, Տերյան 69, 4-րդ հարկ; Հայաստանի Հանրապետություն, Երևան, Գլխավոր պողոտա, Կառավարության III շենք, ՀՀ ԿԳ նախարարություն, հանրակրթության վարչություն, 611 սենյակ կամ ուղարկել հետևյալ էլեկտրոնային հասցեով՝ vladis @ netsys.am։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:06
23 Սեպտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները կհանդիպեն Նյու Յորքում
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Էլմար Մամեդյարովի հանդիպումը կկայանա  Նյու Յորքում:
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին: