485.16
+0.79
562.93
-1.22
8.23
-0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում 2008թ.-ի լավագույն երգիչ է ճանաչվել Արման Հովհաննիսյանը, լավագույն երգչուհի՝ Էմմին
11:28
09 Փետրվարի 2009

Հայաստանի լավագույն կատարողներն ու երաժշտական համույթները 2008թ.-ի ազգային երաժշտական մրցանակների են արժանացել։

Ամենամյա վեցերորդ մրցանակաբաշխության ուղիղ հեռարձակումը շաբաթ երեկոյան էր՝ Հայաստանի հանրային հեռուստատեսության (ՀՀՀ) եթերում։

Մրցանակները հանձնվում էին ոչ միայն փոփ-երաժշտության, այլև ջազ, դասական և ժողովրդական երաժշտության ոլորտներում։

Ժյուրիի որոշմամբ, որի կազմում էին հայկական հեռուստատեսության և շոու-բիզնեսի հեղինակավոր գործիչներ, փոփ-երաժշտության ոլորտում «2008 թվականի բացահայտում» է դարձել երիտասարդ երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը, իսկ դասական երաժշտության ոլորտում՝ Հովհաննես Այվազյանը։

«2008 թվականի լավագույն երգիչ» և «2008 թվականի լավագույն երգչուհի» ամենահեղինակավոր անվանակարգերում հաղթող են ճանաչվել երգիչ Արման Հովհաննիսյանն ու երգչուհի Էմմին։ Այս անգամ հաղթողի անունը նախօրոք ընտրվել էր ժյուրիի կողմից։ Ավելի վաղ ժյուրին քվեարկում էր ուղիղ եթերում, ինչից հետո հրապարակվում էր հաղթողի անունը։

Ըստ 2008 թվականի Ազգային երաժշտական մրցանակաբաշխության, տարվա լավագույն դուետ են ճանաչվել Նունե Եսայանն ու Արամեն («Երկուսով» երգի համար)։

Հատուկ մրցանակի արժանացավ լեգենդար դուդուկահար Ջիվան Գասպարյանը՝ հայկական երաժշտության համաշխարհային ճանաչման գործում ներդրում կատարելու համար. Ջիվան Գասպարյանի 80-ամյա հոբելյանը մեծ շուքով էր նշվել 2008 թվականին։

Լավագույն  ռոք-ալբոմ ճանաչվեց Reincarnation խմբի «Janfida to Jamaika 60 km» ալբոմը, լավագույն փոփ-ալբոմ անվանակարգում ազգային երաժշտական մրցանակի արժանացավ «Հայ-տղա Հայկոն»՝ «Անցած ուղի» ստեղծագործությունների հավաքածուի համար։

Լավագույն դասական ալբոմ էր ճանաչվել Բարսեղ Թումանյանի «Օպերային արիաները», լավագույն ազգային ալբոմ է ճանաչվել «Շողակն» համույթի «Music from Armenia» ալբոմը։ Լավագույն ջազ-ալբոմ անվանակարգում մրցանակի է արժանացել հայտնի ջազմեն Լևոն Մալխասյանը «Մալխաս» ալբոմի համար։

Ռեժիսոր-մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը մրցանակի արժանացավ տարվա լավագույն տեսահոլովակի համար (Կատուներ՝ «Օրորոցային»), իսկ «Տարվա հիթ» ճանաչվեց Արամեի «Առավոտ» երգը։

Տիգրան Նաղդալյանի անվան մրցանակի արժանացավ Սիրուշոն՝ «Քելե-քելե» երգը 2008 թվականի Եվրատեսիլին ներկայացնելու համար, որը զբաղեցրեց չորրորդ տեղը։

Ազգային երաժշտական մրցանակաբաշխության կազմակերպիչներն են Հայաստանի հանրային հեռուստատեսությունը և ՀՀ մշակույթի նախարարությունը՝ «Շարմ հոլդինգ» պրոդյուսերական ընկերության մասնակցությամբ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։
14:57
19 Հոկտեմբերի 2017
Քսենիա Սոբչակը մտադիր է ՌԴ նախագահ դառնալ
Քսենիա Սոբչակը որոշել է մասնակցել 2018 թ.–ի մարտին կայանալիք ՌԴ նախագահական ընտրություններում։
13:30
19 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանցիները հուզվել են Հայաստանի քարտեզում Ղարաբաղի պատկերման պատճառով
Սոչիում անցկացվող Երիտասարդների և ուսանողների փառատոնին ադրբեջանցիները սկանդալ են հրահրել։