487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
Երևանում ապրիլի 20-21-ին Ադանայի հայերի կոտորածի 100-ամյա տարելիցին նվիրված գիտաժողով կանցկացվի
19:59
06 Փետրվարի 2009

Երևանում 2009 թ.-ի ապրիլի 20-21-ին Օսմանյան կայսրության Ադանա վիլայեթում հայերի կոտորածի 100-ամյա տարելիցին նվիրված գիտաժողով կանցկացվի։ 

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ցեղասպանության թանգարան-ինստիտուտից, որը գիտաժողովի կազմակերպիչն է, նախատեսվում է, որ միջոցառման ժամանակ զեկույցներով հանդես կգան տվյալ թեմայի ուսումնասիրությամբ զբաղվող պատմաբաններ Հայաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից և Շվեդիայից։

Երևանում կայանալիք երկօրյա գիտաժողովի շրջանակներում բանախոսները հնարավորություն կունենան ներկայացնելու զեկուցումներ 1909թ. գարնանը տեղի ունեցած հայկական կոտորածների վերաբերյալ` հիմնականում անդրադառնալով կոտորածների դրդապատճառներին, հետևանքներին, ինչպես նաև դրանց միջազգային արձագանքներին:

«Ադանայի 1909թ. ջարդերի ուսումնասիրությունը վեր է հանում մի շարք կարևոր հիմնահարցեր` կապված, մասնավորաqպես, ջարդերի հետաքննության, փոխհատուցման, ջարդերին թուրքական կանոնավոր բանակի մասնակցության և այլ խնդիրների հետ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

1908թ. երիտթուրքական հեղաշրջումը բարեփոխումների որոշակի հույսեր առաջացրեց կայսրության քրիստոնյա փոքրամասնությունների շրջանում: Առաջացած ոգևորությունը, մահմեդականների և քրիստոնյաների իրավահավասարության կոչերը, սակայն, մարեցին Ադանայի և նրա շրջակայքի հայ բնակչության դաժան կոտորածներից հետո: Այս կոտորածները վերահաստատեցին քրիստոնյա ազգային փոքրամասնությունների` հատկապես հայերի նկատմամբ օսմանյան իշխանությունների ունեցած ավանդական քաղաքականությունը:

Ադանայի 1909թ. կոտորածը դարձավ Օսմանյան կայսրության` հայ բնակչության դեմ պետականորեն կազմակերպած և իրագործած ցեղասպանական քաղաքականության խորհրդանշական նախերգանքը: Հայերի նկատմամբ ցեղասպանական գործողություններ իրականացվել էին նաև նախկինում. 1894-1896 թթ. համիդյան ջարդերի հետևանքով բնաջնջվեցին և տեղահանվեցին շուրջ 300 հազար օսմանահպատակ հայեր:

1909թ.Ադանայի կոտորածները ազդարարեցին հայերի բնաջնջման լայնամասշտաբ քաղաքականության սկիզբը, որը շարունակվեց Առաջին աշխարհամարտի տարիներին ու դրանից հետո:

Հայերի դեմ պետականորեն ծրագրված ու իրագործված ցեղասպանական քաղաքականության արդյունքում բնաջնջվեցին մոտ մեկ ու կես միլիոն հայեր: Շուրջ 300 հազար հայ բռնագաղթվեցին իրենց հայրենի բնօրրանից:--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։