486.67
+0.35
520.49
+1.39
8.22
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ երիտասարդները Սբ.Սարգսի տոնի նախօրեին աղի բլիթների միջոցով կորոշեն իրենց ընտրյալներին
19:36
06 Փետրվարի 2009

Հայ երիտասարդները փետրվարի 7-ին նշվող Սբ.Սարգսի տոնի նախօրեին աղի բլիթների միջոցով կորոշեն իրենց ընտրյալներին։

Այս օրը երիտասարդ սիրահարները Հայաստանում աղի բլիթներ են ուտում։ Ժողովրդական սովորույթի համաձայն, անհրաժեշտ է տոնին նախորդող գիշերը աղի բլիթ ուտել։ Դրանից հետո ոչինչ չեն ուտում կամ խմում՝ սպասելով երազում հայտնությանը։ Այդպիսով երիտասարդները որոշում են իրենց ընտրյալներին, որոնք հավատալիքի համաձաjն, երազում նրանց ջուր են տալիս։   

«Սրբերի ու եկեղեցական տոների հետ կապված սովորույթները պայմանավորված են ժողովրդի պատկերացումներով և դրանց հանդեպ վերաբերմունքով»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտարարեց Հակոբ քահանա Խաչատրյանը։

Երեցը նշեց, որ ժողովրդական սովորույթները եկեղեցական տոների արտաքին դրևորումն են։

«Քրիստոնեությունը միասնական է բոլոր ավանդական եկեղեցիների համար, պարզապես ամեն մի ժողովուրդ նրան իր ազգային տարազն է հագցրել»,- նա մեջբերեց Ամենայն Հայոց Վազգեն Ա կաթողիկոսի խոսքերը։ 

Երեցի խոսքերով, Սբ. Սարգսի տոնի նախօրեին աղի բլիթ ուտելու հայկական ժողովրդական ավանդույթն ու փոխինդով մատուցարանը տան տանիքին դնելը Սբ.Սարգսի եկեղեցական տոնի կենցաղային բաղադրիչն է։

Հակոբ քահանա Խաչատրյանը նաև նշեց, որ հենց ժողովրդական սովորույթների ու ավանդույթների շնորհիվ է, որ շատ եկեղեցական տոներ, օրինակ, Աստվածահայտնությունն ու Սբ.Սարգիսը, մնացել են ժողովրդի հիշողության մեջ՝ չնայած խորհրդային ժամանակների հալածանքներին։

Ժողովրդի պատկերացմամբ, Սբ.Սարգիսն ինքը լինելով երիտասարդ, պետք է հովանավորի երիտասարդներին, նշեց Հակոբ քահանա Խաչատրյանը։ «Քանի որ հայ երիտասարդության համար ամենագլխավոր արժեքներից մեկը ընտանիքն է, ապա բնական է, որ նրանք երիտասարդների հովանավորին դիմում են ընտրյալին գտնելու խնդրանքով»,- ընդգծեց նա։  

Քահանան կոչ արեց երիտասարդներին այս ժողովրդական սովորույթը չխառնել գուշակության հետ, քանի որ վերջինը դատապարտվում է եկեղեցու կողմից։

«Դա կախված է հավատացյալի՝ երազի հանդեպ վերաբերմունքից։ Հավատացյալը չպետք է հոգևոր կախվածության մեջ ընկնի երազից, դա ընդամենը երազ է»,- ավելացրեց նա։

Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա երիտասարդի երազանքը:

Սուրբ Սարգիսը (285-337) հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է, որին խիզախության համար Բյուզանդիայի կայսր Կոնստանդինոսը նշանակել է Հայաստանի հետ սահմանակից Կապադովկիայի իշխան և զորավար։ Քրիստոնյաների հետապնդումների ժամանակ Սուրբ Սարգիսը լքել է կայսրությունը և ապաստան գտել քրիստոնյա Հայաստանում։ Երբ Պարսկաստանի թագավոր Շապուհը պահանջել է Սուրբ Սարգսից խոնարհվել կրակի առջև և զոհաբերություն անել, Սուրբ Սարգիսը հրաժարվել է և կործանել է զոհասեղանը։ Սարգիսը և նրա որդի Մարտիրոսը նահատակվել են: Քրիստոնեական հավատքի համար նահատակվել են նաև Ս.Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները: --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը: