481.96
-0.73
591.9
+2.34
8.52
+0.01
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակահանության առաջին խաղարկությունը տեղի կունենա ուրբաթ
18:27
06 Փետրվարի 2009

Հայաստանում հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով վիճակահանության առաջին խաղարկությունը տեղի կունենա ուրբաթ՝ փետրվարի 6-ին, Երևանում: Խաղարկությունը կանցկացվի Հայաստանի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում ժամը 20։30-ին։

«Վիճակահանության անցկացումը լավ առիթ է հսկիչ-դրամարկղային մեքենաներ չունեցող առևտրի-սպասարկման կետերը երևան հանելու և այդ սարքավորումները նրանց տրամադրելու համար։ Ինչպես նաև հայտնաբերել այն կետերը, որոնցում դրամարկղային կտրոններ սպառողներին չեն տրվում, և պայքարել տվյալ երևույթի դեմ»,- կարծում է Պետեկամուտների կոմիտեի պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը։

Վիճակահանությունը նպատակ ունի կրճատել ստվերային շրջանառությունը և բնակչությանը սովորեցնել առևտրի-սպասարկման կետերում ՀԴՄ կտրոնները պահանջելու կուլտուրան։ Այդ կտրոնների վրա տպված է ութանիշ չկրկնվող թվերի պատահական համադրություն, ինչպես նաև հայկական այբուբենից կազմված սերիաներ։  

Կտրոնների՝ վաղուց գովազդվող խաղարկությանը մեծ խանդավառությամբ սպասում է ամբողջ երկիրը։ Եթե նախկինում բնակչության հիմնական մասն անտարբեր էր  խանութներում գնումներ կատարելու դիմաց դրամարկղային կտրոններ ստանալուն, ապա անցկացվող վիճակահանության մասին պետության կողմից արված հայտարարությունից հետո գնորդները բաղձալի կտրոնը ստանալու նախանձելի պահանջկոտություն են դրսևորում։

Եվ դա պատահական չէ. չէ՞ որ ՀԴՄ կտրոններով վիճակահանության մրցանակային ֆոնդը 115 մլն դրամ (376,7 հազար դոլար) է կազմում, որոնք կստանան 10 հազար հաղթողները։  

Սակայն 5 մլն դրամ (16,4 հազար դոլար)  բաղձալի առավելագույն շահումի երջանիկ ստացող կարող է լինել միայն մեկ մարդ, նա, ում դրամարկղային կտրոնի վրա կհամընկնեն բոլոր 8 թվերը։ 

Ում մոտ կհամընկնի 7 թիվը, կստանա 500 հազար դրամ (1,6 հազար դոլար), 4-6 թիվ՝ 5- 50 հազար դրամ՝ համապատասխանաբար (16,3 դոլար և 163,8 դոլար).

Սակայն այս միջոցներից զատ նախատեսվում են բոնուսներ, որոնք կհաշվվեն՝ ելնելով կտրոնի վրա նշված գումարից։ Մասնավորապես, բոնուսը նախատեսում է հազար դրամից ավելի ցանկացած գնման դեպքում լրացուցիչ միջոցների տրամադրում՝ շահած գումարի 1 տոկոսի չափով։

Կխաղարկվեն միայն այն կտրոնները, որոնք տրվել են ՀԴՄ-ների կողմից 2009 թ.-ի հունվարին։

Օբյեկտիվություն ապահովելու և մարդկային գործոնի հնարավոր ազդեցությունը  նվազեցնելու համար Պետեկամուտների կոմիտեում ձևավորվել է Վիճակահանության կազմակերպչական հանձնաժողով։ 

Իսկ բնակչության՝ շահումը ստանալու հնարավորությունը հեշտացնելու համար կառավարությունը զգալիորեն պարզեցրել է վճարման կարգը։ Այսպես, վիճակահության հաղթողները, որոնց շահումը չի գերազանցի 500 հազար դրամը, իրենց գումարը կարող են ստանալ կոմերցիոն բանկերի բաժանմունքներում, որոնց հետ կկնքվեն համապատասխան պայմանագրեր։ Արդյունքում, միջոցները կոմերցիոն բանկերին կվերադարձվեն գանձապետարանից։

Այն անձինք, որոնց մրցանակը 500 հազար դրամ (1,6 հազար դոլար)  և 5 մլն դրամ (16,4 հազար դոլար) կկազմի, իրենց շահումը կստանան համապատասխան ստուգումներ անցկացնելուց հետո։

Ընդ որում առաջին հաղթողները կկարողանան ստանալ շահած գումարներն արդեն փետրվարի 8-ին։

Ներկայումս Հայաստանի առևտրային կետերում տեղադրվել է շուրջ 45 հազար ՀԴՄ, որոնցից ավելի քան 7,2 հազարը՝ տոնավաճառներում։        

Լուծելով քանակական խնդիրը՝ կառավարությունը ձեռնամուխ եղավ որակականին, քանի որ միշտ չէ, որ խանութների աշխատողներն ու տերերը օգտագործում էին տեղադրված ՀԴՄ-ները։ 

Երբեմն ճարպիկ խանութպանները մի քանի հազար դրամի գնման գումարի փոխարեն կտրոնների վրա տպում էին ավելի փոքր թիվ։ Ավելին, որոշ խանութներ տալիս էին զրո դրամի գնումների ընդհանուր գումարով կտրոններ և, փաստացիորեն, տվյալ կտրոնը դառնում էր անվավեր։ 

Մեքենայությունները կասեցնելու համար Պետեկամուտների կոմիտեն բացել է «թեժ գիծ» և քաղաքացիների օպերատիվ զանգերի միջոցով ստուգումներ անցկացրել ու վերահսկել գնումները խանութներում։ Նման ստուգումների արդյունքում Երևանում ավելի քան 35 խանութ է փակվել 5-10 օրով և տուգանվել։  

Թեև խանութների սեփականատերերի հավաստմամբ՝ իրենց ավելի հեշտ է կամավոր «հանգստի» անցնել, քան իսկական կտրոններ տալ ու հարկեր վճարել։

Այդուհանդերձ, ՀԴՄ կտրոններով առաջին խաղարկությանը հանրապետությունում սպասում են անհամբերությամբ, և դրա արդյունքներից է կախված, թե ինչ արդյունավետությամբ բնակչության գիտակցության մեջ կմտնի սպառողի իրավունքներին համապատասխան սպասարկվելը, իսկ խանութների ու սուպերմարկետների տերերի մոտ թափանցիկ աշխատելու և հարկերը վճարելու ցանկություն ի հայտ կգա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:16
19 Հունվարի 2018
«Ինձ որոշ ժամանակ է պետք վերջնական որոշում ընդունելու համար». Արմեն Սարգսյանն` ի պատասխան Սերժ Սարգսյանի առաջարկին (ՎԻԴԵՈ)
Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանը Սերժ Սարգսյանից որոշ ժամանակ է խնդրել ՀՀ նախագահի ընտրություններում մասնակցելու մասին որոշում ընդունելու համար:
13:29
19 Հունվարի 2018
Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու
Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի թեկնածու ՀՀԿ–ից։
13:01
19 Հունվարի 2018
ՀՐԱՏԱՊ. Հայաստանի նախագահն առաջարկել է Արմեն Սարգսյանին դառնալ նախագահի թեկնածու
Հայաստանի նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն ուրբաթ առաջարկել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արմեն Սարգսյանին դառնալ երկրի նախագահի թեկնածու:
11:00
19 Հունվարի 2018
Կարեն Կարապետյանի համար նոր պաշտոն կստեղծվի
Նոր Սահմանադրությամբ,  2018-ի ապրիլից Հայաստանի կառավարությունը երեք փոխվարչապետ կունենա:
10:44
19 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Էներգետիկայի նախարարի ղեկավարի պաշտոնի ամենահավանական թեկնածությունը
Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի անունը հայտնի կլինի մեկ շաբաթից:
20:38
17 Հունվարի 2018
ՀՀԿ–ում մեկնաբանել են Հայաստանի նախագահի պաշտոնի երկու թեկնածությունները
ՀՀԿ խմբակցության անդամ Վահրամ Բաղդասարյանը մեկնաբանել է Հայաստանի նախագահի պաշտոնի հավանական թեկնածությունների մասին լուրերը։
17:02
17 Հունվարի 2018
Սերժ Սարգսյանը կմնա քաղաքականությունում. ԱԺ նախագահի խորհրդական
Հայաստանի քաղաքական օրակարգի հիմնական թեմաներից մեկն այն է, թե կմնա, արդյո՞ք, Սերժ Սարգսյանը քաղաքական դաշտում թե՞ ոչ:
11:07
17 Հունվարի 2018
Ցանկն ընդլայնվում է. քննարկվում է ՀՀ նախագահի պաշտոնում հերթական անսպասելի թեկնածուի անունը
Որքան էլ արտառոց լինի այս անունը, սակայն քաղաքական դաշտում նա վայելում է լայն շրջանակների համակրանքը։
10:39
17 Հունվարի 2018
Հրապարակվել է ՀՀ ԱԳ նախարարի հավանական թեկնածուի անունը
Մամուլը հեղեղված է ապրիլին ընդառաջ կադրային փոփոխությունների մասին լուրերով:
12:33
16 Հունվարի 2018
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման տեղն ու օրը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը տեղեկություն է տրամադրել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման վերաբերյալ։
10:22
16 Հունվարի 2018
Հայտնի է դարձել Հայաստանի նախագահի պաշտոնի անսպասելի թեկնածությունը
ՀՀԿ վերնախավի ներկայացուցիչները պնդում են, թե Հայաստանի նախագահի պաշտոնի առավել հավանական թեկնածությունն անակնկալ կդառնա հասարակայնության համար:
16:04
15 Հունվարի 2018
Տեղափոխություններ ԵԽԽՎ հայկական պատվիրակությունում. Հերմինե Նաղդալյանը փոխարինվել է
Հայաստանի Ազգային ժողովի խորհուրդը հաստատել է ԵԽԽՎ–ի հայկական պատվիրակության կազմում ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանի փոխարինումը։