487.19
+0.52
519.34
-1.15
8.11
-0.11
-7
Եղանակը Երևանում
Հայ
Ճգնաժամի ազդեցությունը չեզոքացնելու հաջողությունը կախված է տնտեսվարող սուբյեկտների կառավարման համակարգից և աշխատակիցների լավատեսությունից. հայկական ընկերություն
17:35
06 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Զարգացման ծրագրերի վրա համաշխարհային ճգնաժամի բացասական ազդեցությունը չեզոքացնելու  հաջողությունը կախված է տվյալ տնտեսվարող սուբյեկտի կառավարման համակարգից, ծրագրերի որակից և աշխատակիցների լավատեսությունից, ասաց «Վալլետտա» ՍՊԸ ֆինանսական տնօրեն Արմեն Բերբերյանը։

«Ես հակված չեմ ճգնաժամ համարել Հայաստանի ներկայիս իրավիճակը, քանի որ տեղի ունեցող երևույթները, անխոս, անդրադառնում են բոլորի վար, բայց տարբեր չափով»,- ասաց նա ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նա կարծում է, որ Հայաստանում շատ ավելի լավ իրավիճակ է ստեղծվել քան հարևան երկրներում։

«Ճգնաժամի պայմաններում որոշ ապրանքների գների իջեցումից օգտվելու նոր հնարավորություններ են բացվում, և այն կազմակերպությունները, որոնք կկարողանան հաղթահարել վատատեսական տրամադրությունը, որոշ ժամանակ անց կկարողանան հաջողության հասնել»,- ասաց Բերբերյանը՝ ավելացնելով, որ հենց այս սկզբունքից ելնելով է, որ «Վալլետտան» կրճատումներ չի անում, այլ զարգացնում է իր գործունեությունը։

Այս առնչությամբ ֆինանսական տնօրենը նշեց, որ ընկերության ծրագրերում նոր հայտնի համաշխարհային ապրանքանիշի պաղպաղակը հայկական շուկա ներմուծելն է և մոտ օրերս մայրաքաղաքում նոր սրճարան բացելու մտադրությունը։

Իր հերթին «Վալլետտա» ՍՊԸ-ի տնօրեն Շահեն Ստեփանյանն ասաց, որ ընկերությունը ծրագրում է նաև ընդլայնվել սուրճի արտադրության ոլորտում։

«2009-2010 թթ.-ին ծրագրվում է սուրճի արտադրության նոր գործարանի բացումը, որը մեծ թվով նոր աշխատատեղեր կապահովի»,- պարզաբանեց նա։

Տնօրենը նաև ասաց, որ մոտակա շաբաթների ընթացքում ընկերությունը ծրագրում է արագ սննդի նոր կետ բացել, իսկ ապագայում՝ ևս երեքը։  

«Վալլետտա» ՍՊԸ-ն Հայաստանում գործում է 1990 թ.-ից։ Ընկերության գործունեության ոլորտներն են առևտուրը (արտահանում-ներկրում, մեծածախ-մանրածախ), «ֆասթ-ֆուդ» (SFC), սուրճի և թեյի արտադրություն, ինչպես նաև ձեռնարկությունների զարգացում, որոնք արդյունքում ինքնուրույն կարգավիճակ են ստանում։ Ընկերության կառուցվածքում գործում են վերամշակող ձեռնարկություններ, ռեստորաններ, խանութների ցանցեր, կենցաղային տեխնիկայի ներկրման ընկերություններ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ:
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին: