478.38
-0.01
573.43
+2.18
8.23
-0.08
+21
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական Սբ.Սարգսի տոնը կոչված չէ փոխարինելու Սբ.Վալենտինի oրը. hայ հոգևորական
16:10
06 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայկական Սբ.Սարգսի տոնը կոչված չէ փոխարինելու Սբ.Վալենտինի oրը, ուրբաթ հայտարարեց Հակոբ քահանա Խաչատրյանը։

«Սուրբ Սարգիսը հայ ամենապաշտելի սրբերից է և դեռ հնուց համարվել է երիտասարդների և սիրահարների հովանավոր Հայաստանում, այդ պատճառով բնական է, որ Հայ Առաքելական Եկեղեցին հանդիսավոր կերպով է նշում նրա օրը»,- նշեց Հակոբ քահանա Խաչատրյանը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ըստ նրա, տոնի նպատակն է Սբ.Սարգսի օրինակով հիշեցնել երիտասարդությանը հոգևոր հարստությունների և քրիստոնեական արժեքների մասին գումար կուտակելու և նյութական արժեքների առջև խոնարհվելու դարաշրջանում։

Սուրբ Սարգիսը (285-337) հայ ժողովրդի ամենասիրելի սրբերից մեկն է, որին խիզախության համար Բյուզանդիայի կայսր Կոնստանդինոսը նշանակել է Հայաստանի հետ սահմանակից Կապադովկիայի իշխան և զորավար։ Քրիստոնյաների հետապնդումների ժամանակ Սուրբ Սարգիսը լքել է կայսրությունը և ապաստան գտել քրիստոնյա Հայաստանում։ Երբ Պարսկաստանի թագավոր Շապուհը պահանջել է Սուրբ Սարգսից խոնարհվել կրակի առջև և զոհաբերություն անել, Սուրբ Սարգիսը հրաժարվել է և կործանել է զոհասեղանը։ Սարգիսը և նրա որդի Մարտիրոսը նահատակվել են: Քրիստոնեական հավատքի համար նահատակվել են նաև Ս.Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները:

Հակոբ քահանա Խաչատրյանի խոսքերով, ի տարբերություն Սուրբ Սարգսի տոնի, Սբ.Վալենտինի օրը հնարել են գործարարները՝ դրա միջոցով իրենց վաճառքն ավելացնելու նպատակով։

«Կաթոլիկ եկեղեցում կան Վալենտին անունով երեք սրբեր, բայց նրանիցից ոչ մեկի  կենսագրությունը չի համապատասխանում Վալենտինին, ում այսօր ներկայացնում են որպես սիրահարների հովանավոր»,- նշեց նա։

Քահանան ընդգծեց նաև, որ ոչ կաթոլիկ, ոչ ուղղափառ եկեղեցին չի նշում Սբ.Վալենտինի օրը։

Իր հերթին ՀԱԵ Արարատյան Հայրապետական թեմի լրատվական համակարգի պատասխանատու Էլիզա Մանուկյանը նշեց, որ շաբաթ՝ Սբ.Սարգսի օրը, նախատեսված են մի քանի միջոցառումներ։

Այսպես, Սբ.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սբ.Պատարագ, որից հետո կկատարվի երիտասարդների օրհնության կարգ, և այդ եկեղեցիները կփակվեն ժամը 21։00-ին միայն։

Բացի այդ Արարատյան Հայրապետական թեմը և «Պողոսյան այգիներ» կազմակերպությունն այդ օրը Երևանի Սիրահարների այգում կանցկացնի ժողովրդական տոնախմբություններ։

Տոնախմբությունների ծրագրում կլինեն ազգային ավանդական խաղեր, համերգային ծրագիր։ Սուրբ Սարգսին և նրա 14 զինվորներին խորհրդանշող հեծյալները հյուրերին նվերներ և հյուրասիրություն կբաժանեն։ Տոնախմբությունները կսկսվեն ժամը 15։00-ին, մուտքն ազատ է։

Նախատեսված է նաև Սբ.Սարգսին նվիրված մրցույթ-ցուցահանդես Նկարչի տանը և Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում։ Այս տարի Սբ.Սարգսի տոնակատարությունը կանցկացվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ:
19:08
13 Սեպտեմբերի 2017
Չեխիան Հայաստանի կարևոր գործընկերն է. նախագահ
Հայաստանի նախագահը չորեքշաբթի լսել է Չեխիայի և Սլովակիայի հանրապետություններում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Սեյրանյանի զեկույցը:
19:57
11 Սեպտեմբերի 2017
Էդվարդ Նալբանդյանն իր վրացի գործընկերոջը ներկայացրեց ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ընթացքը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ընդունեց Վրաստանի փոխվարչապետ, արտգործնախարար Միխեիլ Ջանելիձեին: