486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականները դատապարտում են փոխոստիկանապետի սպանությունն ու դրա շուտափույթ բացահայտման հույս հայտնում
16:00
06 Փետրվարի 2009

Հայ պատգամավորները ուրբաթ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ հերթական անգամ դատապարտեցին ՀՀ Ոստիկանության պետի տեղակալ Գևորգ Մհերյանի սպանությունն ու այդ հանցագործության շուտափույթ բացահայտման հույս հայտնեցին։

Մհերյանը սպանվել է երեքշաբթի, մոտավորապես ժամը 20:15-ին, յոթերորդ հարկում գտնվող իր բնակարանի աստիճանավանդակի մոտ։ Նա ստացել է կյանքի հետ անհամատեղելի 4 հրազենային մարմնական վնասվածք՝ 1-ը  կրծքավանդակի, 3-ը՝ գլխի շրջանում: 

«Ժառանգություն» ընդդիմադիր խորհրդարանական խմբակցության ղեկավար Արմեն Մարտիրոսյանի խոսքերով, տվյալ հանցագործությունը հերթական անգամ ապացուցել է իրավապահ համակարգի անգործությունը, որը, խորհրդարանականի կարծիքով, ավելի շատ խառնվում է քաղաքական գործընթացներին ու համոզում քաղաքացիներին՝ չմասնակցել ընդդիմության հանրահավաքներին։

«Նման պայմաններում մենք բոլորս էլ խոցելի ենք։ Մենք դատապարտում ենք ցանկցած մարդու սպանությունը, առավել ևս, եթե դա կապված է ծառայողական պարտավորությունների կատարման հետ»,- ընդգծեց նա։

Ինչպես հայտարարեց «Օրինաց երկիր» կոալիցիոն կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղար Հովհաննես Մակարյանը, ՀՀ իրավապահ մարմինները պետք է կատարեն իրենց պարտքը և բացահայտեն այս սպանությունը։

«Մենք դատապարտում ենք այս արատավոր երևույթը։ Մհերյանի սպանությունը պետք է բացահայտվի, չէ՞ որ ցանկացած չբացահայտված հանցագործություն նոր հանցագործություն է ծնում»,- ընդգծեց նա։
 
ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ, ՀՅԴ ներկայացուցիչ Հրայր Կարապետյանը նշեց, որ Մհերյանի սպանությունը դատապարտում են բոլոր քաղաքական ուժերը՝ անկախ իրենց ընդդիմադիր կամ իշխանամետ ուղղվածությունից։

«Սա ցավալի երևույթ է, որը հուսահատություն է առաջ բերում հասարակության մեջ և վախի մթնոլորտ ստեղծում»,- նշեց Կարապետյանը։

Տվյալ հանցագործությունը դատապարտել են նաև երկու խոշոր խորհրդարանական կոալիցիոն խմբակցությունները՝ ՀՀ Հանրապետական կուսակցությունն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։