486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-7
Եղանակը Երևանում
Հայ
Վրաստանը, Հայաստանը և Ադրբեջանը քննարկել են հակաթմրանյութային ընդհանուր ծրագիրը
14:37
06 Փետրվարի 2009
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հարավային Կովկասի Հակաթմրանյութային կազմկոմիտեի նիստը, որին մասնակել են Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի կառավարությունների ներկայացուցիչները, կազմակերպվել է ուրբաթ Թբիլիսիում:

Հանդիպման մասնակիցները քննարկել են 2007թ.-ից մինչ օրս հակաթմրանյութային ծրագրերի արդյունքերը և 2009թ. ծրագրերը: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության ֆինանսական աջակցությամբ և ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (UNDP) անմիջական մասնակցությամբ, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:

Ծրագիրը գործողության մեջ է դրվել հինգ տարի առաջ: Ծրագրի հինգերորդ փուլը, որի արժեքը գերազանցում է 2 միլիոն եվրոն, սկսվել է 2007 թվականին և տևել երեք տարի:

«Թմրանյութերի խնդիրը անդրազգային հիմնախնդիր է, և այն հավասարապես շոշափում է Հարավային Կովկասի բոլոր երեք երկրները: Այս կապակցությամբ չափազանց կարևոր է համագործակցությունը, որպեսզի կրճատվի թմրանյութերի տարածումը և համապատասխանաբար դրանց օգտագործումը»,- լրագրողներին հայտնեց Վրաստանում Եվրամիության ներկայացուցչության ղեկավար դեսպան Պեր Էկլուանդը:

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ուոթքինսն իր հերթին նշեց, որ ծրագրի հիմնական նպատակը թմրանյութերի դեմ պայքարում Հարվային Կովկասի երկրների համագործակցությունն է:

Ծրագիրը մի քանի բաղկացուցիչներից է կազմված: Մասնավորապես՝ աջակցություն կառավարությունների միջև համագործակցությանը, որպեսզի օրենդրությունը հասցվի Եվրամիության օրենսդրության հետ ներդաշնակության: Բացի այդ, խոսքը գնում է թմրանյութերի կախվածություն ունեցող մարդկանց բուժման հնարավորությունների ընդլայնմանն ու դպրոցական ծրագրում թմրանյութերի պատճառած վնասների վերաբերյալ հատուկ դասընթացի ներմուծմանը:

«Ծրագրի մի քանի տարիների աշխատանքի արդյունքում բավական զգալի առաջընթաց է գրանցվել: Ուժեղացել է համագործակցությունը, որոշակի փուլում տեղի է ունեցել օրենսդրության ներադաշնակեցումը, ինչպես նաև մեծացել է բուժվողների թիվը, ինչպես նաև բուժման որակը: Բացի այդ, այս հարցը սկսել է քննարկվել դպրոցներում»,- նշել է Ուոթքինսը:

Հակաթմրանյութային ծրագրի շրջանակներում 2009թ.-ին ծրագրված է սեմինարների անցկացում՝ դատավորների և դատախազների համար, դասընթացներ՝ իրավապահ մարմինների ներկայացուցիչների, դպրոցականների և ԶԼՄ ներկայացուցիչների համար: -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: