487.57
+0.28
567.63
-0.45
8.2
-0.03
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Տավուշի մարզում ներառական կրթության մոդել կներդրվի
12:58
06 Փետրվարի 2009

Տավուշի մարզում ներառական կրթության ներդրումը ենթադրող քառակողմ փոխըմռնման հուշագիր է ստորագրվել ուրբաթ ՀՀ կրթության և գիտության նախարարությունում։

Հուշագիրը ուղղված է «Միասին ապրել, միասին սովորել» եռամյա ծրագրի աջակցմանը։

Փաստաթուղթը ստորագրել են ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը, Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, «Առաքելություն Արևելք» դանիական մարդասիրական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Կիմ Հարցներն ու «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը։

«Միասին ապրել, միասին սովորել» ծրագիրը ֆինանսավորում է Նորվեգիայի կառավարությունը։ Տավուշում իրականացվող եռամյա ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 850 հազար եվրո։

ՀՀ կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանի խոսքերով, ներառական կրթության ներդրումը չափազանց կարևոր է։

«Այս պահի դրությամբ Հայաստանում գործում է 31 դպրոց, որտեղ ներդրված է այս մոդելը։ Սակայն սա շատ փոքր թիվ է», - ասաց նա։

Փոխնախարարի խոսքերով, մոդելը թույլ է տալիս երեխաներին ուսանել հավասար պայմաններում, «կրթական համակարգն առավել մարդասիրական է դարձնում»։

«Առաքելություն Արևելք» միջազգային օգնության և զարգացման դանիական կազմակերպության հայկական մասնաճյուղի տնօրեն Կիմ Հարցները կարևորեց ծրագիրը՝ նշելով, որ աշխատանքները ընթանում են 2003 թվականից, և դրանց արդյունքն են 31 դպրոցները, որտեղ հաջողությամբ գործում է ներառական կրթության մոդելը։

«Այս ծրագրի վրա արդեն ծախսվել է 1 միլիոն եվրո, սակայն չի կարելի բավարարվել ձեռք բերվածով», - ավելացրեց նա։

Հարցները նշեց, որ «Միասին ապրել, միասին սովորել» ծրագրի խնդիրը Տավուշի մարզում ներառական կրթության գործուն մոդելի ստեղծումն է, որը հետագայում հնարավոր կլինի ներդնել ողջ հանրապետությունում։

Ներածական կրթությունը ենթադրում է կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների ուսուցումը նորմալ զարգացող երեխաների հետ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։