480.92
+0.18
511.51
-0.14
7.54
+0.06
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ցանկացած միջազգային կազմակերպության անդամակցությունն իրականացվում է սեփական ինքնավարությունը խելամտորեն սահմանափակելու հաշվին. հայ պատգամավոր
20:09
05 Փետրվարի 2009

Ցանկացած միջազգային կազմակերպության անդամակցությունն իրականացվում է սեփական ինքնավարությունը խելամտորեն սահմանափակելու հաշվին, կարծում է ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը։

«Այս կամ այն միջազգային կազմակերպության անդամակցելով՝ ցանկացած երկիր իր վրա պարտավորություն է վերցնում հետևել այս կամ այն կազմակերպության կողմից ընդունելի միջազգային ակտերին»,- ասաց նա հինգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում «Անդամակցություն միջազգային կազմակերպություններին. ճնշման գործիք ինքնավար հանրապետությունների համար, թե՞ աջակցություն ժողովրդավարության զարգացմանը» թեմայով Երևան –Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:

Աշոտյանի խոսքերով, ոչ ոք չի ստիպել Հայաստանին, Ռուսաստանին և մյուս երկրներին անդամակցել այս կամ այն կազմակերպությանը։

«Մեր պետությունները կամավոր են մտել այդ միջազգային իրավական դաշտը և իրենց վրա վերցրել որոշակի պարտավորություններ»,- պարզաբանեց նա։

Սակայն, պատգամավորի խոսքերով, հաշվի առնելով 90-ականների սկզբի աշխարհաքաղաքական իրողությունները, Ռուսաստանի և նրա դաշնակիցների ուժերը չբավարարեցին, որպեսզի իրենք թելադրեին այդ անդամակցության պայմանները։  

«Թույլ հետխորհրդային պետությունները 90-ականներին, ըստ ամենայնի, այլընտրանք չունեին, քան մտնել խաղի մեջ այն կանոններով, որոնք փաթաթվում էին նրանց վզին սառը պատերազմի հաղթողի կողմից»,- ասաց նա։

Հենց սրանով է Աշոտյանը մեկնաբանում այն, որ այնպիսի միջազգային կազմակերպությունները, ինչպիսիք են ԵԽ, ԵԱՀԿ և մյուսները, 21-րդ դարասկզբին շփման և շահերի համընկնման վայր չեն դառնում, իսկ փոփոխված աշխարհաքաղաքական իրողությունների պատճառով, մասնավորապես, աշխարհում Ռուսաստանի դերի ամրապնդման, չեն համապատասխանում այն չափանիշներին ու սպասումներին, որ ունեն այդ կազմակերպությունների անդամ-պետությունները։   

«Այս առնչությամբ եվրոպական անվտանգության ճարտարակերտությունը վերանայելու Ռուսաստանի նախաձեռնությունը ես ընկալում եմ հենց որպես որոշակի եվրոպական և այլ կառույցների միջազգային անդամագրության ստրկատիրական պայմանների վերանայման փորձ»,- ասաց պատգամավորը։

Եվրոպական անվտանգության մասին նոր պայմանագիր կնքելու նախաձեռնությունը դարձավ Դմիտրի Մեդվեդևի՝ նախագահի պաշտոնում առաջին մասշտաբային արտաքին քաղաքական նախաձեռնությունը։ Նա այս գաղափարը հնչեցրեց հունիսի 4-ին Բեռլինում, ելույթ ունենալով Գերմանիայի հասարակական օղակների առաջ նախագահի պաշտոնում իր առաջին եվրոպական այցի ընթացքում։

Իր նոր պայմանագրի հիմնական դրույթների թվում Ռուսաստանը տեսնում է պետության ինքնավարության, տարածքային ամբողջականության և քաղաքական անկախության հարգանքը, ուժի կիրառման անթույլատրելիությունը, հավասար անվտանգության ապահովման երաշխիքները, զինման և ռազմական շինարարության մեջ խելամիտ բավարարվածության վրա վերահսկողության բազային չափանիշների հաստատումը, դրույթներ այն մասին, որ ոչ մի պետություն և ոչ մի միջազգային կազմակերպություն չի կարող բացառիկ իրավունք ունենալ Եվրոպայում խաղաղության և կայունության պահպանման վրա։  --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ: