484.04
+0.53
521.46
-0.05
8.41
+0.05
+11
Եղանակը Երևանում
Հայ
Միջազգային կազմակերպությունները օգտակար են երկրների ներքին զարգացման և լոբբիստական աշխատանքի համար. հայ խորհրդարանական
19:58
05 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Միջազգային կազմակերպությունները օգտակար են երկրների ներքին զարգացման, ապագայի համար օգտակար կապեր ստեղծելու և լոբբիստական աշխատանքի համար, կարծում է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահան Հովհաննիսյանը։

«Սակայն հարց է ծագում, թե որքանով պատասխանատու են այդ կազմակերպություններն իրենց որոշումներում, քանի որ մասնագիտացված չլինելով որոշակի խնդիրներում՝ նրանք ոմանց շահերն են առաջ տանում»,- ասաց նա հինգշաբթի «Նովոստի» մամուլի կենտրոնում կայացած «Անդամակցություն միջազգային կազմակերպություններին. ճնշման գործիք ինքնավար հանրապետությունների համար, թե՞ աջակցություն ժողովրդավարության զարգացմանը» թեմայով Երևան –Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:

Այս առնչությամբ Հովհաննիսյանը կարծիք հայտնեց, որ նման կազմակերպությունները բազմաթիվ ՈԿԿ-ի նման մշտապես ծագում և ծագելու են հետխորհրդային պետություններում. նրանք իրենց համար գործ են փնտրելու և առաջ են տանելու ոմանց շահերը։

Սակայն պատգամավորի խոսքերով, այդ կազմակերպությունների անձնակազմը ինչ-որ տարօրինակ կերպով գրեթե բացառում է ԱՊՀ կամ նախկին Խորհրդային երկրներից փորձագետներին կամ խորհրդականներին, և դրանցում «հիմնականում գործում են անգլոսաքսոնական ծագման մարդիկ, անգամ ֆրանսիացիներն ու գերմանացիները են քիչ»։  

«Այդ կազմակերպություններում պատվիրակ-պատգամավորները շատ հաճախ փոխվում են կախված ընտրություններից, այդ իսկ պատճառով նրանք այնքան էլ պատասխանատու չեն իրենց ընդունած որոշումներում։ Այսօր ինչ-որ իրավիճակ նրանց անցողիկ է թվում իրենց երկրներում ընտրությունների համար, և նրանք կողմ են քվեարկում այդ բանաձևին։ Բայց այդ փաստաթղթերը պատրաստում են այն անձնակազմի մարդիկ, որոնց հետ շփումը մեզ արգելված է»,- ընդգծեց նա։ 

Ընդ որում, Հովհաննիսյանն ավելացրեց, որ բազմիցս բարձրացրել է այդ հարցը ԵԱՀԿ ԽՎ-ի ղեկավարության առաջ, սակայն չի կարծում, որ այս առումով հաջողվել է ինչ-որ բանի հասնել։

«Իմ խոսքերը բոլորովին չեն նշանակում, որ մենք բացասաբար ենք գնահատում այս կազմակերպությունների աշխատանքը, քանի որ հաջողված օրինակներ նույնպես կան»,- ամփոփեց նա։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։