480.74
+0.03
511.65
+0.46
7.48
-0.03
+1
Եղանակը Երևանում
Հայ
ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծումն արտացոլում է ՀՀ ազգային անվտանգության համակարգերի գերակայությունները. ՊՆ
18:41
05 Փետրվարի 2009

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման որոշումն արտացոլում է ինչպես ՀՀ և ՀԱՊԿ անդամ-երկրների ազգային անվտանգության համակարգերի, այնպես էլ իր պատասխանատվության շրջանակներում՝ կազմակերպության ռազմավարական գերակայությունները, ասաց ՀՀ պաշտպանության նախարարության Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը։

«Հանդիպման ընթացքում ընդունված որոշումը Այս որոշումն արտացոլում է ինչպես Հայաստանի և ՀԱՊԿ անդամ մյուս երկրների ազգային անվտանգության ռազմավարական գերակայությունները, այնպես էլ, ամբողջությամբ վերցրած, կազմակերպության հավաքական անվտանգությունը` նրա պատասխանատվության սահմաններում»,- «Նովոստի-Արմենիա» լրատվական գործակալությանը մեջբերեցին Քոթանջյանի խոսքերը ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։

Քոթանջյանի խոսքերով, հաշվի առնելով Հաշվի առնելով անցյալ տարի օգոստոսին Հարավային Օսիայում պատերազմի տխուր փորձը, ագրեսիային հակազդելու իրական մեխանիզմի ձևավորումը Ղարաբաղյան հակամարտության ռազմական լուծման հույս փայփայող գործիչներին զսպելու լրացուցիչ երաշխիք է արկածախնդիր քայլերից, որոնք սպառնում են միջազգային անվտանգության խախտմամբ` ինչպես տարածաշրջանային, այնպես էլ անդրտարածաշրջանային մասշտաբով:

«ՀԱՊԿ հավաքական ռազմական բաղադրիչի ձևավորումը, որն իր մեջ ներառում է նաև իրավապահ մյուս ծառայությունների և արտակարգ իրավիճակների նախարարությունների տարրեր, թույլ կտա նաև բարձրացնել հավաքական պայքարի արդյունավետությունը միջազգային ահաբեկչության, անդրազգային հանցավորության, նարկոտրաֆիկի, բնական և տեխնածին աղետների դեմ:»,- ասաց նա։

Ինստիտուտի տնօրենը նշեց նաև, որ -–Արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու մասին ՀԱՊԿ որոշումը վկայում է նրա զարգացման դինամիզմի մասին` օգտագործելով միջազգային լավագույն փորձը, այդ թվում` ՆԱՏՕ-ինը:

«Այս որոշումն իր էությամբ արտացոլում է կազմակերպության բոլոր անդամների հավաքական պատասխանատվության սկզբունքը նրանցից յուրաքանչյուրի անվտանգության համար, որոնք նաև արդյունավետ գործում են Եվրատլանտյան դաշինքի համակարգում»,- ասաց նա։

Քոթանջյանն ավելացրեց նաև, որ Հայաստանը ազգային և միջազգային անվտանգության ոլորտում դրսևորում է բարձր պատասխանատվություն իր պարտավորությունների նկատմամբ։

«Հայաստանն առանձնանում է իր մասնակցության  լիարժեքությամբ քաղաքական համագործակցության հարցերում և անվտանգության գծով ինչպես երկկողմանի, այնպես էլ բազմակողմանի ձևաչափով»,- ընդգծեց նա։

ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման համաձայնագիրը ստորագրվել է Կազմակերպության առաջնորդների՝ չորեքշաբթի Կրեմլում կայացած հանդիպման արդյունքում։ Հավաքական ուժերն օգտագործվելու են ռազմական ագրեսիային պատասխանելու, միջազգային ահաբեկչության և ծայրահեղականության, կազմակերպված հանցավորության, նարկոտրաֆիկի դեմ պայքարի հատուկ օպերացիաների անցկացման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների հետևանքները վերացնելու համար։

Նախատեսվում է, որ հավաքական ուժերը մշտական հիմունքներով կտեղակայվեն Ռուսաստանում, և դրանց կենթարկվեն ՀԱՊԿ երկրների զինվորական ստորաբաժանումները։

Բոլոր ուժերը կունենան ընդհանուր հրամանատարություն։ Որպես հնարավոր տարբերակ դիտարկվում է, որ ուժերի հիմք կլինեն 98-րդ գվարդիական օդադեսանտայիին դիվիզիան և Ռուսաստանի օդադեսանտային զորքերի 31-րդ գրոհային բրիգադը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը:
12:34
03 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու ԱՄՆ նորընտիր փոխնախագահ Մայք Փենսը հեռախոսազրույց են ունեցել
Հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
19:55
02 Դեկտեմբերի 2016
Հայ–ռուսական զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից. պաշտպանության նախկին նախարար
Հայաստանի և Ռուսաստանի Զինված ուժերի միավորված զորախմբի ստեղծումը բխում է Հայաստանի շահերից, ուրբաթ լրագրողներին հայտարարեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը։
17:18
02 Դեկտեմբերի 2016
Ադրբեջանի հետ սահմանագծում լարվածություն չկա. ՀՀ ՊՆ
Հայ-ադրբեջանական սահմանագծում և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակը հանգիստ է, ասաց ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
11:43
02 Դեկտեմբերի 2016
Րաֆֆի Հովհաննիսյանի որոշումը վտանգում է «Ժառանգություն» կուսակցության գոյությունը
Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում է քաղաքական դաշտում կատարվելիք փոփոխություններին:
17:22
01 Դեկտեմբերի 2016
Պուտինի ուղերձը. ի՞նչ օգուտ կարող է քաղել իր համար Հայաստանը
Այս տարի ՌԴ նախագահի` Դաշնային ժողովին ուղղված ուղերձը մի շարք առումներով անսովոր էր:
16:49
01 Դեկտեմբերի 2016
ՀԴԿ ղեկավարը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները
Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը վայր է դրել Համաշխարհային հայկական կոնգրեսի փոխնախագահի լիազորությունները:
17:20
30 Նոյեմբերի 2016
Ռուսաստան vs Թուրքիա. ե՞րբ բարեկամության պատրանքը կվերածվի ծեծկռտուքի
Ռուսաստանի գործընկերների, հատկապես` Հայաստանի համար շատ զարմանալի է հետևել, թե ինչպես են զարգանում Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները:
15:29
28 Նոյեմբերի 2016
Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շտապել շնորհավորել նախագահին ՀՀԿ-ի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պարզաբանել է, թե ինչու է շաբաթ օրը ՀՀԿ-ի համագումարին շտապել շնորհավորել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին կուսակցության նախագահ վերընտրվելու կապակցությամբ:
14:24
28 Նոյեմբերի 2016
Հայաստանի բնակչությունը կզգա նախագահի և վարչապետի համագործակցության արդյունքը
Հայաստանի բնակչությունը որոշ ժամանակ հետո կզգա ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և վարչապետ Կարեն Կարապետյանի համագործակցության արդյունքը, երկուշաբթի լրագրողներին ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։
19:37
26 Նոյեմբերի 2016
Հայաստանի քաղաքական ուժերը կհամախմբվեն խորհրդարանական ընտրությունների նախաշեմին. պատգամավոր
Հայաստանի քաղաքական ուժերը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին կհամախմբվեն:
15:18
26 Նոյեմբերի 2016
ՀՀԿ–ում կլինի առաջին փոխնախագահի պաշտոն և Ավագանու խորհուրդ
Առաջին փոխնախագահի պաշտոն կգործարկվի ՀՀԿ–ում, շաբաթ օրը լրագրողներին ասաց ՀՀ արդարադատության նախարար, ՀՀԿ անդամ Արփինե Հովհաննիսյանը։