483.82
-0.09
522.04
-3.39
8.49
+0.01
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԵԽԽՎ-ն խորհրդարանական երկխոսության վայր է, և Ռուսաստանը դեմ է այդ կազմակերպությունում որևէ մեկին ձայնի իրավունքից զրկելուն. ՌԴ Պետդումայի պատգամավոր
18:17
05 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԵԽԽՎ-ն խորհրդարանական երկխոսության վայր է, և Ռուսաստանը դեմ է այդ կազմակերպությունում որևէ մեկին ձայնի իրավունքից զրկելուն, հինգշաբթի ասաց ՌԴ Պետդումայի կոմիտեի փոխնախագահ, ԵԽԽՎ-ում Ռուսաստանի պատվիրակության անդամ Սերգեյ Մարկովը։

«Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովը խորհրդարանական երկխոսության վայր է, և երբ այնտեղ որևէ մեկը զրկվում է ձայնի իրավունքից, դրանով ոչնչացվում է բնականոն խորհրդարանական երկխոսություն հաստատելու հնարավորությունը»,- ասաց Մարկովը հինգշաբթի «Նովոստի» մամուլի կենտրոնում կայացած «Անդամակցություն միջազգային կազմակերպություններին. ճնշման գործիք ինքնավար հանարապետությունների համար, թե՞ աջակցություն ժողովրդավարության զարգացմանը» թեմայով Երևան –Մոսկվա տեսակամուրջի ժամանակ:

Մարկովի խոսքերով, ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցի շուրջ բավականին բուռն քննարկում անցկացվեց կապված այն բանի հետ, որ ԵԽԽՎ մի շարք գործընկերներ հայկական իշխանությունների հանդեպ բողոքներ ունեին՝ նրանց համարելով ոչ բավարար ժողովրդավարական։

Նրա կարծիքով, նման տեսակետ ձևավորում է լայն քարոզարշավը, որն անցկացվում է ընդդիմության, մասնավորապես, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից, ինչպես նաև Երևանում մարտի 1-2 –ի դեպքերի ոչ բավարար կերպով լուսաբանված լինելը արևմտյան ԶԼՄ-ներում։  

«Հաճախ արևմտյան տեղեկատվական հարթությունը լիովին չի լուսաբանում այս կամ այն իրադարձությունները՝ դրանք ներկայացնելով կոպտացված ու գռեհկացված տեսքով, ինչը հանգեցնում է իրական պատկերի խեղաթյուրման»,- ասաց Մարկովը։  

Նրա խոսքերով, տվյալ հարցում Ռուսաստանի դիրքորոշումը բավականին կոշտ էր. պաշտպանել ԵԽԽՎ-ում Հայաստանի ձայնի իրավունքը։

«Մենք առաջնորդվում էինք մի քանի հանգամանքով ու սկզբունքային հարցով, այդ թվում այն, որ Հայաստանը Ռուսաստանի գործընկերն է, ՀԱՊԿ անդամ, և մենք նրան դիտարկում ենք որպես երկարատև ռազմավարական գործընկերոջ և պետականությունների փոխգործակցության տարբեր ձևերում»,- ասաց Մարկովը։  

Ինչպես նշեց փորձագետը, Ռուսաստանին հաջողվեց ապացուցել այդ տեսակետը, որն էլ արդյունքում հաղթեց։

2009 թ.-ի հունվարի 27-ին ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի նիստի ժամանակ Հայաստանի առնչությամբ ընդունվել է թիվ 1643 բանաձևը, որով Վեհաժողովը հրաժարվել է Երևանում մարտի 1-2 զանգվածային անկարգությունների կապակցությամբ հայկական պատվիրակության դեմ պատժամիջոցներ կիրառել՝ դա հիմնավորելով խնդիրների լուծման հարցում հայկական իշխանությունների քաղաքական կամքի առկայությամբ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։