484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
0
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կրթական բարեփոխումների առաջին արդյունքները բավականին հուսադրող են. կրթության փոխնախարար
17:29
05 Փետրվարի 2009

Կրթության ոլորտում բարեփոխումներ անցկացնելու առաջին 5-6 ամիսներից հետո արդյունքները բավականին հուսադրող են, ասաց ՀՀ Գիտության և կրթության փոխնախարար Բագրատ Եսայանը։

«Որակյալ միջնակարգ կրթությունը մեր առանջնահերթություններից է, քանի որ, չունենալով միջնակարգ կրթության համապատասխան համակարգ, մենք չենք կարող գիտելիքի վրա հիմնված պետություն կառուցել»,- հինգշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Եսայանը։  

Այսպիսով, փոխնախարարի խոսքերով, Համաշխարհային բանկի հետ համատեղ իրականացվող բարեփոխումներից մեկը վերաբերում է ավագ դպրոցներին։

«Մենք արդեն 10 ավագ դպրոց ունենք, 2009 թ.-ին ծրագրվում է ստեղծել ևս 42-ը, իսկ 2010-ին և հաջորդ տարիներին՝ 50-ական ավագ դպրոց»,- ասաց Եսայանը։

Նրա խոսքերով առաջին 10 ավագ դպրոցները փորձնական են համարվում, քանի որ «կատարելագործելու և ուղղելու շատ բան կա»։
 
«Եթե այդ դպրոցները չգոհացնեն սովորողներին ստացված գիտելիքների առումով, ապա ծրագիրը կարելի կլինի ձախողված համարել»,- ասաց փոխնախարարը։ 

Խոսելով այդ ոլորտի հաջողությունների մասին՝ Եսայանը հայտարարեց, որ համենայն դեպս լուծված է հանրակրթական դպրոցների ավագ դասարանների հիմնական խնդիրներից մեկը՝ բացակայությունների մեծ թիվը։

«Սա վկայում է այն մասին, որ ավագ դպրոցում երեխաները ստանում են իրենց համար անհրաժեշտ գիտելիքները»,- ավելացրեց Եսայանը։

Փոխնախարարը կարևորեց նաև հանրապետությունում տարրական հատուկ կրթության համակարգի կատարելագործումը։

Տվյալ պահին Հայաստանում գործում է ընդամենը 19 ուսումնարան, ինչը շատ քիչ է, քանի որ հանրապետությունում նման մասնագետների մեծ պահանջարկ կա»,- նշեց Եսայանը։

2008-2009 ուստարում ավագ դպրոցի համակարգի ներդրման փորձնական ծրագիրը գործում է Երևանի, Շիրակի, Գեղարքունիքի և Արագածոտնի մարզերի 10 դպրոցներում։ Փորձնական ծրագրերի ընդհանուր բյուջեն 2 մլրդ 617 մլն դրամ է  (շուրջ 8,6 մլն դոլար)։

Հայաստանի կառավարությունն ավագ դպրոցի ստեղծման ռազմավարական ծրագրին հավանություն է տվել 2008 թվականի մարտի 27-ին: Ավագ դպրոցի բարեփոխման քաղաքականության վերջնական տարբերակը ծրագրվում է գործադիր մարմնին ներկայացնել 2009 թ.-ի մարտին։

Ամբողջ ռազմավարական ծրագրով նախատեսվում է հանրապետությունում ստեղծել 150 ավագ դպրոց՝ 11 ուղղություններով, մասնավորապես, ֆիզիկամաթեմատիկական, բնագիտական, հումանիտար, արհեստագործական։

ՀՀ 1450 հանրակրթական դպրոցներում 2008-2009 ուստարում սովորում է շուրջ 435,5 հազար աշակերտ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։