481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ուղղումներ է մտցրել «Զինանշանի մասին» օրենքում
17:06
05 Փետրվարի 2009

ՀՀ ԱԺ պատգամավորները հինգշաբթի նիստի ժամանակ առաջին ընթերցմամբ ուղղումներ են մտցրել «Զինանշանի մասին» օրենքում։  

Ուղղումների հեղինակները ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամներն են։ Օրինագծի հեղինակներից մեկի՝ պատգամավոր Արծվիկ Մինասյանի խոսքերով, օրենքի բարեփոխման նպատակը պետական խորհրդանիշներից մեկի՝ զինանշանի նկատմամբ հնարավոր ձևախեղումների և անարագանքի դրսևորման կասեցումն է։

«Օրենքով պետք է արգելվեն զինանշանի ձևի, կառուցվածքի, գունային փոփոխությունները»,- ասաց նա։

Մինասյանի խոսքերով, ուղղումներով ամրագրվում է, որ ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինների զինանշանները և կազմակերպությունների տարբերանշանները պետք է տարբերվեն ՀՀ պետական զինանշանից և շփոթության աստիճան նման չլինեն նրան։  

Ընդ որում խորհրդարանականը հիշեցրեց, որ ՀՀ ՔՕ 331 հոդվածը պատասխանատվություն է սահմանում պետական խորհրդանշանները ծաղրի ենթարկելու համար և ասում, որ ՀՀ Զինանշանի, Պետական դրոշի, Պետական հիմնի, ինչպես նաև այլ պետությունների պետական խորհրդանշանների նկատմամբ ծաղրը պատժվում է տուգանքով՝ աշխատավարձի 100-200 նվազագույնի չափով, կամ ձերբակալությամբ 1-3 ամիս ժամկետով, կամ էլ ազատազրկմամբ մեկ տարուց ոչ ավել ժամկետով։

«Դուք բոլորդ գիտեք այս խնդրի առանձնահատուկ արդիականությունը և օրենքում ուղղումներ մտցնելու անհրաժեշտությունը»,- նշեց նա։  

Ուղղումներ մտցնելու պատճառ, մասնավորապես, հանդիսացավ այն դեպքը, երբ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիան 2008 թ.-ի սեպտեմբերի 6-ին Թուրքիայի հավաքականի հետ հանդիպման նախաշեմին ներկայացրեց նոր տարբերանշան, որում պատկերված է ՀՀ պետական զինանշանը, կենտրոնում՝ ֆուտբոլի գնդակ և Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի հապավումը՝ ՀՖՖ։

Այդպիսով տարբերանշանից հանվել էր Արարատ լեռան պատկերը, ինչը, որոշ անձանց կարծիքով, զիջում և նախապայման է դիտվել Թուրքիայի նախագահ Գյուլի՝ Երևան այցի համար։

Սակայն ավելի ուշ ՀՖՖ-ի տարբերանշանում վերականգնվեց Արարատի պատկերը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: