478.51
-0.06
560.91
-1.27
8.03
+0.05
+23
Եղանակը Երևանում
Հայ
Շահումյանի աճյունը տեղափոխելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունները համակարծիք են
16:33
05 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Շահումյանի աճյունը տեղափոխելու հարցում Հայաստանի և Ադրբեջանի կոմունիստական կուսակցությունները համակարծիք են, հայտարարեց ՀՀ Կոմկուսի ԳԿ առաջին  քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ «Այդ մասին նրանք ինձ հայտնեցին վերջին հեռախոսազրույցի ժամանակ»,- հինգշաբթի հայտնեց նա լրագրողներին։

Ադրբեջանական ԶԼՄ-ների հաղորդագրության համաձայն, մայրաքաղաքային զբոսայգում, որտեղ թաղված են եղել Բաքվի 26 կոմիսարները, գերեզմանները փորելիս իբր թե հայտնաբերվել են միայն 23 մարդու աճյուն։ Ադրբեջանական մամուլը հաստատում է, որ թաղված կոմիսարների թվում բացակայում է Բաքվի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ և արտաքին գործերի կոմիսար Ստեփան Շահումյանի աճյունը։

Բաքվի 26 կոմիսարների հուշարձանը ապամոնտաժելու որոշումն ընդունվել է քաղաքային իշխանությունների՝ Բաքվի 26 կոմիսարների անվան նախկին զբոսայգու տեղում ստորգետնյա կայանատեղի կառուցելու ծրագրերի առնչությամբ։  

Թովմասյանը հերքեց ադրբեջանական իշխանությունների հայտարարություններն այն մասին, թե իբր Շահումյանին և երկու մյուս հայ կոմիսարներին անգլիացիները չեն սպանել, այլ տարել են Անգլիա։ «Ինձ մոտ է Բաքվում 20-ական թվականներին կոմիսարների աճյունների տեղափոխման ժամանակ Նարիմանովի դիմումը, որտեղ նա հստակ ասում է, որ հողին են հանձնվում 26 կոմիսարների մարմինները»,- նշեց նա։

Ադրբեջանական իշխանությունների գործողությունները, Թովմասյանի կարծիքով, ուղղված են նրան, որ ջնջեն հայության հետ կապված ցանկացած հետք։ «Եվ ընդ որում, ինքը Հեյդար Ալիևը Շահումյանի 100-ամյա հոբելյանի տոնակատարության ժամանակ հայտնեց, որ «Ստեփան Շահումյանը ոչ միայն հայ ժողովրդի, այլ նաև ադրբեջանական ժողովրդի մեծ զավակն է»»,- ավելացրեց նա։

Նրա խոսքերով, համաշխարհային կոմունիստական շարժումն իր բողոքի վճռական ձայնն է բարձրացրել Բաքվի 26 կոմիսարների հուշարձանը քանդելու դեմ։ Որպես օրինակ Թովմասյանը բերեց «Պրավդա» թերթում «Բաքվի կոմիսարներին գնդակահարեցին երկրորդ անգամ» հոդվածը։

Թովմասյանը հայտարարեց, որ ՀՀ Կոմկուսը դիմել է ՀՀ նախագահին Ստեփան Շահումյանի և նրա զինակիցների աճյունները հայկական հող տեղափոխելու նպատակով բոլոր դիվանագիտական և քաղաքական միջոցներն օգտագործելու խնդրանքով։ Այդ նպատակով Կոմկուսի ղեկավարն արդեն դիմել է նախագահին հանդիպման խնդրանքով։

Նա ավելացրեց նաև, որ ՀՀ կոմունիստական կուսակցության հետագա քայլերն այդ գործում կախված կլինեն նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո։

Բաքվի 26 կոմիսարները Բաքվի կոմունայի հեղափոխական գործիչներ են եղել, որոնց մեծ մասին 1918 թ.-ի սեպտեմբերի 20-ին գնդակահարել են ժամանակակից Թուրքմենստանի տարածքում՝ Ախչա-Կույմա և Լեռնանցք կայանների միջև 207-րդ վերստի վրա։

Ժողկոմիսարների խորհուրդը, որտեղ ներկայացված էին բոլշևիկներ և ձախ էսէռներ (սոցիալիստ-հեղափոխականներ), Բաքվում իշխանության եկավ 1918 թվականի մարտյան դեպքերից հետո: Այն կազմավորվեց 1918 թվականի ապրիլի 25-ին Բաքվի խորհրդի նստաշրջանի ժամանակ: ԺԿԽ նախագահ դարձավ Ստեփան Շահումյանը, ով մինչ այդ Բաքվի խորհրդի նախագահն էր և Կովկասի գործերի արտակարգ կոմիսարը:—0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: