484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+25
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում քրեական գործերով դատական նիստերը կարող են անցկացվել ամբաստանյալների բացակայությամբ. օրենք
15:10
05 Փետրվարի 2009

ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները հինգշաբթի նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ և լրացումներ կատարեցին Քաղաքացիական, Քրեական և Վարչական դատավարության օրենսգրքերում, ինչպես նաև «Սնանկության մասին» օրենքում։

Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը, լրացումների կատարումը պայմանավորված է երկրում անցկացվող դատաիրավական բարեփոխումներով, որոնց նպատակն է դատական համակարգի անկախության ապահովումը, հանրապետության կողմից միջազգային պարտավորությունների կատարումը։

«Ըստ լրացումների, առաջարկվում է քրեական գործերով լսումներն անցկացնել ամբաստանյալների բացակությամբ, որոնք հեռացվել են դատական նիստերի դահլիճից անվայել վարքի համար։ Դահլիճից հեռացված ամբաստանյալները ներկա կլինեն դատավճիռի հրապարակման ժամանակ», - ասաց նախարարը։

Ինչպես ավելացրեց Դանիելյանը, նման դեպքերում նիստերին կմասնակցեն դահլիճից հեռացված ամբաստանյալների իրավապաշտպանները։ Ըստ լրացումների նաև առաջարկվում է վերացնել մասնագիտացված քրեական և քաղաքացիական դատարանների համակարգը, որոնց կփոխարինեն ընհանուր իրավասության դատարանները։

Նախարարի խոսքերով, առաջարկվում է, որպեսզի քաղաքացիական գործերով դատավճիռներն ուժի մեջ մտնեն դրանց հրապարակումից մեկ ամիս հետո, այլ ոչ թե անմիջապես դրանց հրապարակման պահից հետո։ Ինչպես տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարարը, ժամկետի նման երկարաձգումը հնարավորություն կտա առավել արդյունավետ բողոքարկել դատավճիռները վճռաբեկ ատյաններում։

Սակայն առաջարկվող լրացումներն առաջացրեցին խորհրդարանական ընդդիմության դժգոհությունը։ Այսպես, «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցությունից պատգամավոր Զարուհի Փոստանջյանն ընդգծեց, որ ամբաստանյալների բացակայությամբ գործի քննությունը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի նորմերին։

«Այս փոփոխությունները կրում են իրավիճակային բնույթ և ուղղված են «յոթի գործով» ամբաստանյալների դեմ, քանի որ իշխանությունները ցանկանում են նիստն անցկացնել ամբաստանյալների բացակայությամբ, ինչը թույլ չի տալիս Քրեական-դատավարության գործող օրենսգիրքը», - հայտարարեց նա։

Միասնական գործի շրջանակներում կքննվեն պատգամավորներ Մյասնիկ Մալխասյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի երրորդ կետով (զանգվածային անկարգություններ, որոնք զուգորդված են սպանությամբ), 300-րդ հոդվածի 1-ին կետով (պետական իշխանության յուրացնելը), 316-րդ հոդվածի 2-րդ կետով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրել), Սասուն Միքայելյանի դեմ հարուցված մեղադրանքները՝ 225-րդ հոդվածի 3-րդ կետով, 300-րդ հոդվածի 1-ի մասով, 235-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասով (զանգվածային անկարգություններ կազմակերպելը, որոնք ուղեկցվել են բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով կամ վնասելով, հրազեն, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր գործադրելով) և Հակոբ Հակոբյանի դեմ, ով մեղադրվում է ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 3-րդ մասով և 300-րդ հոդվածի 1-ին մասով։

Բացի այդ, դատարանը կքննի գործը՝ ըստ մեղադրանքի ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի և Շանթ Հարությունյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով:

Սակայն ՀՀ արդարադատության նախարարը հերքեց Զարուհի Փոստանջյանի մտավախությունները՝ ընդգծելով, որ լրացումները մշակվել են ավելի քան հինգ ամիս առաջ և ոչ մի ընդհանուր բան չունեն «յոթի գործով» դատավարության հետ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: