485.33
+0.37
572.16
-1.31
8.2
-0.02
+3
Եղանակը Երևանում
Հայ
ԿԱՅԾԱԿ «ԱՄԻ Նովոստի–Արմենիա». երկու տարի վերագործարկումից հետո. ի՞նչ է արվել և դեռ ի՞նչ ենք ուզում անել
ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը բազմակողմանի աջակցություն է ցուցաբերում հայրենակիցներին
14:25
05 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանությունը աշխատանքներ է իրականացնում հանրապետությունում բնակվող ռուս հայրենակիցներին բազմակողմանի աջակցություն ցուցաբերելու նպատակով։

«Մենք բավականին հաճախ ենք հանդիպում հայրենակիցների հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ։ Մենք նյութական աջակցություն ենք ցուցաբերում նրանց և ֆինանսավորում ենք նրանց միջոցառումները, այդ թվում՝ համերգներն ու մրցույթները»,- հինգշաբթի հայտարարեց ՀՀ-ում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Ներկայումս Հայաստանի ռուսական համայնքն ընդգրկում է մոտ 10 հազար մարդ։

Դեսպանը նշեց, որ մեծ աշխատանք է տարվում հայրենակիցների երեխաների հետ, այդ թվում՝ ձմեռային և ամառային հանգստի կազմակերպման, ինչպես նաև դեպի Ռուսաստան էքսկուրսիաների և բուհերում սովորելու ուղեգրերի տրամադրման առումով։

Պավլովի խոսքերով, աջակցություն է ցուցաբերվում նաև հայրենակիցներին բժշկական ծառայություններ տրամադրելու, ընդհուպ մինչև Մոսկվայում բուժման ուղեգիր տրամադրելու առումով։

«Ռուսական դեսպանությունը աշխատանքներ է կազմակերպում հայրենակիցների կազմակերպությունները ռուսական գրականությամբ և մամուլով, իսկ ռուսաց լեզվի խորացված ուսուցմամբ դպրոցները՝ ուսուցողական գրականությամբ և նյութերով ապահովելու առումով, անցկացնում է հայկական դպրոցների ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների որակավորման բարձրացման դասընթացներ, ինչպես նաև աջակցում է Ստանիսլավսկու անվան Երևանի պետական ռուսական դրամատիկական թատրոնի հյուրախաղերի կազմակերպմանը»,- ասաց նա։

Դիվանագետն ավելացրեց, որ դեսպանությունն աջակցում է նաև Արտերկրում բնակվող հայրենակիցների Ռուսաստանի Դաշնությունում ինքնակամ վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագրի իրականացմանը Հայաստանում։

2006 թվականի հունիսին ՌԴ նախագահի հրամանագրով հաստատվել է Արտերկրում  բնակվող հայրենակիցների Ռուսաստանի Դաշնությունում ինքնակամ վերաբնակեցմանն աջակցելու պետական ծրագիրը։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։
11:15
30 Նոյեմբերի 2017
ՀՀԿ–ում անհեթեթ են անվանել ռուս քաղաքագետների վիրավորական հայտարարությունները Հայաստան–ԵՄ համաձայնագրի ստորագրման վերաբերյալ
Էդուարդ Շարմազանովը մեկնաբանել է НТВ ռուսական հեռուստաալիքի talk show–ի ընթացքում Հայաստանի հասցեին հնչած հայտարարությունները։
20:35
28 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը շահագրգռված է բարեկամ Իրանի զարգացմամբ ու տարածաշրջանի կայունությամբ
ՀՀ նախագահն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին։