478.2
-0.31
559.83
-1.08
8.05
+0.02
+22
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում գիտության երիտասարդացման քաղաքականություն է տարվում. փորձագետ
20:00
04 Փետրվարի 2009

Հայաստանում մշակվել և իրականացվում է «Գիտության երիտասարդացման ծրագիրը», հայտնեց ՀՀ Գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը։

«Հայաստանի այսօրվա գիտական կադրերը ԽՍՀՄ-ից ժառանգած ռեսուրս է, և եթե մենք այժմ միջոցներ չձեռնարկենք, ապա շուտով կարող են կադրեր կորցնել»,- նշեց նա չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա տվյալներով, եթե 1993 թ.-ին գիտական աշխատանքների ղեկավարների միջին տարիքը 50,5 էր, ապա այժմ այն 60,5 է։ Նրա կարծիքով, սա վկայում է այն մասին, որ շարունակում են աշխատել նույն գիտական ղեկավարները և որ պատրաստված երիտասարդ կադրերի մեծ մասը գիտական գործունեությամբ չի զբաղվում։

Հարությունյանի խոսքերով, ստեղծված իրավիճակի հաղթահարման համար արդեն 2008 թ.-ին պետության կողմից ֆինանսավորվող գիտական թեմաներից նվազագույնը 25 տոկոսը հատկացվում է երիտասարդ մասնագետներին (մագիստրոսներին կամ ասպիրանտներին)։ Հատուկ մինչև 35 տարեկան երիտասարդ գիտնականների համար 2009 թ.-ին կկազմակերպվի գիտական թեմաների ֆինանսավորման դիմումների մրցույթ։   

Նա նշեց, որ գիտաժողովներին ու գիտական գործուղումներին մասնակցելու դիմումները քննարկելիս նախապատվությունը տրվում է երիտասարդ մասնագետներին, որոնց տարիքը չի գերազանցում 35 տարեկանը։ 

Գիտության պետական կոմիտեի ղեկավարը հավաստիացրեց, որ պետությունը կանի ամեն բան՝ երիտասարդ գիտնականներ պատրաստելու ու պահելու համար, թեև նկատեց նաև, որ բարեփոխումները նոր են սկսվել, այդ իսկ պատճառով դժվար է պայքարել Հայաստանից «ուղեղների արտահոսքի» դեմ։

Հարությունյանը նշեց, որ հայ գիտնականները շատ բարձր են գնահատվում աշխարհում և մշտապես մասնակցում են տարբեր միջազգային գիտական ծրագրերի։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ: