484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
+4
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում կարող է հայտնվել նոր տոն՝ Ազգային ինքնության օր
18:45
04 Փետրվարի 2009

ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորները չորեքշաբթի նիստում քննարկեցին «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու հարցը, որոնք ենթադրում են նոր տոնի՝ Ազգային ինքնության օրվա հաստատումը։

Օրինագծի հեղինակներն են ՀՅԴ խորհրդարանական խմբակցության պատգամավորները։

Օրինագծի հեղինակներից մեկի՝ Արծվիկ Մինասյանի խոսքերով, լրացումների համաձայն առաջարկվում է Ազգային ինքնության օրը նշել օգոստոսի 11-ին։

«Նախորդող հինգ օրերը՝ օգոստոսի 6-11-ը, կհռչակվեն Նավասարդի օրեր, որոնց ընթացքում կկազմակերպվեն այնպիսի համահայկական միջոցառումներ, ինչպիսիք են համաժողովները, սպորտային և մշակութային միջոցառումները»,- ասաց նա։

Ըստ ավանդության, 4500 տարի առաջ հայ ժողովրդի նահապետ Հայկը հաղթել է Բելին ու դարձել հայկական անկախ պետականության հիմնադիրը։

Այդ օրը՝ օգոստոսի 11-ը, հայկական ավանդական օրացույցով դարձավ նոր տարվա սկիզբը:

«Հայ Առաքելական Եկեղեցին առայսօր համարում է մ.թ.ա. 2492թ. օգոստոսի 11-ը հայկական օրացույցի սկիզբը։ Նավասարդի տոների վերականգնումը հատուկ նշանակություն կունենա ողջ հայության համար՝ հատկապես հաշվի առնելով, որ Հայկ Նահապետը հայ ազգային միասնության գլխավոր և անփոփոխ խորհրդանիշն է»,- ընդգծեց Մինասյանը։

Սակայն նոր տոն մտցնելու գաղափարը ոչ միանաշանակ արձագանք գտավ հայ խորհրդարանականների մոտ։ Մասնավորապես, «Ժառանգություն» միակ ընդդիմադիր խմբակցության պատգամավորները համարեցին տոնի հռչակումը վերադարձ հեթանոսական ժամանակներին։

Իշխանամետ կուսակցությունների որոշ ներկայացուցիչներ առաջարկեցին փոխել նոր տոնի անվանումը՝ հռչակելով այն Ազգային միասնության և ինքնության օր։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:29
13 Դեկտեմբերի 2017
Հայաստանը 2018–ը գարունը կդիմավորի առանց հայ-թուրքական արձանագրությունների. ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացը 2008 թ.–ի աշնանը նախաձեռնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ: