481.35
+0.03
565.97
-1.55
8.4
-0.01
+5
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանում ուռուցքաբանական հիվանդությունների ցուցանիշները 50 տոկոսով ցածր են զարգացած երկրների ցուցանիշներից
15:08
04 Փետրվարի 2009

Հայաստանում ուռուցքաբանական հիվանդությունների ցուցանիշները 50 տոկոսով ցածր են, քան զարգացած երկրների նույնատիպ ցուցանիշները, չորեքշաբթի լրագրողներին ասաց Ուռուցքաբանության ազգային կենտրոնի տնօրեն, Հայաստանի գլխավոր ուռուցքաբան Հայրապետ Գալստյանը։

Նրա խոսքերով, 2007 թ.-ին Հայաստանում գրանցվել է ուռուցքաբանական հիվանդություններ ունեցող հիվանդների 220 դեպք՝ 100 հազար մարդկանց հաշվով, այն դեպքում երբ արևմտյան երկրներում, մասնավորապես, Սկանդինավիայում, ԱՄՆ-ում, Կանադայում և Ռուսաստանի մի շարք շրջաններում այդ ցուցանիշը հասնում է 450 դեպքի՝ 100 հազար մարդու հաշվով։

Համեմատության համար Գալստյանը նշեց, որ 1985 թ.-ին այդ ցուցանիշը Հայաստանում կազմում էր 145 դեպք։

Այնուամենայնիվ, նրա խոսքերով, Հայաստանում, ինչպես և ողջ աշխարհում նկատվում է ուռուցքաբանական հիվանդությունների տարեկան միջինը 2-3 տոկոս աճ։

Անհանգստություն առաջացնող գործոնների թվում գլխավոր ուռուցքաբանը նշեց կաթնագեղծի քաղցկեղի հիվանդացությունների աճը։ Նրա խոսքերով, կաթնագեղձի չարորակ ուռուցքների աճի տեմպերը չեն զիջում թոքերի չարորակ գոյացությունների աճի տեմպերին։

Մասնավորապես, Գալստյանը նշեց, որ 2007 թ.-ին Հայաստանում գրանցված 7200 առաջնային չարորակ ուռուցքներից 1300-ը թոքերի ուռուցքներն են և 1100-ը՝ կաթնագեղձինը։

Ընդհանուր առմամբ, 2007 թ.-ին գրանցվել է կանանց վերարտադրողական օրգանների ուռուցքաբանական 1700 հիվանդացություն կամ կանանց շրջանում բացահայտված չարորակ գոյացությունների 50 տոկոսը։

Այնուամենայնիվ, Հայաստանի գլխավոր ուռուցքաբանի խոսքերով, ուռուցքաբանական հիվանդացությունների շրջանում առաջին տեղը զբաղեցնում է թոքերի քաղցկեղը, որի պատճառը 75-90 տոկոսի դեպքում ծխելն է։

Գալստյանը տեղեկացրեց, որ 35 տոկոսի դեպքում ուռուցքաբանական հիվանդությունները պայմանավորված են սխալ սննդակարգով, 30 տոկոսի դեպքում՝ ծխելով, 10-15 տոկոսի դեպքում՝ վարակակիր հիվանդացություններով։ Մնացած դեպքերում չարորակ նորագոյացությունների պատճառներն են մասնագիտական գործոնները և գենետիկ հակվածությունը։

Ուռուցքաբանական հիվանդացությունների դեմ արդյունավետ պայքարի համար Գալստյանը նշեց, որ անհրաժեշտ է բարձրացնել բնակչության սոցիալական կուլտուրան ու ներդնել Ազգային սկրինինգային համակարգ, որն ուղղված է ուռուցքաբանական հիվանդությունների վաղ ախտորոշմանը։

Մասնավորապես, նա անընդունելի համարեց այն փաստը, որ ամենավաղ՝ առաջին փուլում չարորակ հիվանդությունները բացահայտվում են միայն 12 տոկոս դեպքերում, երկրորդ փուլում՝ 35-45 տոկոսի դեպքում, իսկ մնացած դեպքերում հիվանդությունները բացահայտվում են միայն երրորդ և չորրորդ փուլերում։

Գալստյանը նաև տեղեկացրեց, որ իր կողմից գլխավորած կենտրոնը մշակել է ուռուցքաբանական հիվանդությունների դեմ պայքարի ծրագիր։ Ստեղծվել է նաև ուռուցքաբանության զարգացման հիմնադրամ, որի շնորհանդեսը տեղի կունենա փետրվարի 16-ին։-0-
Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
17:10
16 Հոկտեմբերի 2017
Հրապարակվել են Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները
Հրապարակվել են այսօր Ժնևում կայացած Սարգսյան–Ալիև հանդիպման արդյունքները:
16:01
16 Հոկտեմբերի 2017
Ավարտվեցին Սարգսյան–Ալիև բանակցությունները. Ալիևը լքեց բանակցությունների վայրը
Ժնևում քիչ առաջ ավարտվեցին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները։
15:38
16 Հոկտեմբերի 2017
Այս պահին ընթանում է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առանձնազրույցը
Ժնևում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի առանձնազրույցը։
14:46
16 Հոկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն է մեկնարկել Ժնևում
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումն է մեկնարկել Ժնևում:
13:05
16 Հոկտեմբերի 2017
Սերժ Սարգսյանն արդեն Ժնև է ժամանել` հանդիպելու Ալիևի հետ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ժամանել է Ժնև` իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևի հետ հանդիպման։
23:51
15 Հոկտեմբերի 2017
ԵՄ-ն պահանջում է փակել հայկական ատոմակայանը
Հրապարակվել է Հայաստանի և Եվրամիության միջև համապարփակ և ընդլայնված համաձայնագրի տեքստը:
13:44
13 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման օրը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախաձեռնությամբ կկայանա Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը։
00:02
13 Հոկտեմբերի 2017
Աշոտյանը հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը
Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների առաջիկա հանդիպման ամսաթիվը:
12:15
12 Հոկտեմբերի 2017
Հայաստանը ՌԴ–ից 100 մլն դոլարի պետական արտահանման վարկ կստանա
Վարկը տրամադրվելում է տարեկան 3% տոկոսադրույքով, 15 տարի մարման ժամկետով։
16:27
09 Հոկտեմբերի 2017
Անկարան կարող է հրաժարվել С-400-ի գնումից, եթե Մոսկվան մերժի համատեղ արտադրությունը
Անկարան կարող է հրաժարվել Մոսկվայից զենիթահրթիռային С-400 կամակարգերի գնումից:
13:59
08 Հոկտեմբերի 2017
Համանախագահներ. Հայաստանը և Ադրբեջանը վերահաստատել են բանակցությունները վերսկսելու պատրաստակամությունը
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաղորդագրություն են տարածել:
17:20
06 Հոկտեմբերի 2017
ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը հրաժարական է տվել
Պեդրո Ագրամունտը հեռանում է ԵԽԽՎ նախագահի պաշտոնից: