486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-6
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի լրագրողական կազմակերպությունների կոչը պատգամավորներին
13:21
04 Փետրվարի 2009

Հայաստանի լրագրողական կազմակերպությունները կոչ են անում պատգամավորներին արմատապես վերամշակել հեռարձակման օրենսդրության մեջ արվող փոփոխությունների փաթեթը՝ հաշվի առնելով փորձագետների դիտողություններն ու առաջարկությունները։

ՀՀ Ազգային ժողովի նստաշրջանի հերթական քառօրյա նիստերի օրակարգում ընդգրկված է հեռարձակման օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելու նորացված փաթեթի քննարկումը։

«Այդ փաստաթղթերի որակը գերազանցեց մեր բոլոր հոռետեսական ակնկալիքները. լեզվական, տրամաբանական և իրավական սխալների քանակն անիմաստ է դարձնում դրանց մանրամասն վերլուծությունը։ Առավել ևս, որ վերջին տարիների ընթացքում մեր կազմակերպությունները հետևողականորեն ու կառուցողական կերպով արձագանքել են զանգվածային լրատվամիջոցների ոլորտի օրենսդրական նախաձեռնություններին, տվել են պաշտոնական նախագծերի բովանդակային գնահատականը, ներկայացրել են սեփական առաջարկությունները», ասվում է Երևանի մամուլի ակումբի, ԶԼՄ-ների աջակցության «Ինտերնյուս» հասարակակական կազմակերպության, Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի, Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի համատեղ հայտարարության մեջ։

Փաստաթղթում նշվում է, որ այս կազմակերպությունների ներկայացուցիչները հրավիրվեցին անդամակցելու ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովին կից՝ լրատվամիջոցների օրենսդրության աշխատանքային խմբին, ինչպես նաև լսումներ կազմակերպվեցին հեռարձակվող ԶԼՄ-ների գործունեության կարգավորման մի քանի ասպեկտների վերաբերյալ, սակայն, «ինչպես երևում է օրինագծերի փաթեթից, այդ միջոցառումները որևէ օգուտ չեն տվել, իսկ նախագծերի ներկա տարբերակներին աշխատանքային խմբին ծանոթացնելը նույնիսկ հարկ չի համարվել»։

Լրագրողական կազմակերպությունները նշում են, որ որևէ կասկած չի հարուցում  այն, որ հեռարձակման օրենսդրության վերաբերյալ ԵԽԽՎ 1609 (2008) և 1620 (2008) բանաձևերի պահանջները, ինչպես նաև՝ ԵԱՀԿ Լրատվամիջոցների ազատության հարցերով հանձնակատարի կոչերը քննարկվող օրինագծերում չեն արտացոլվել։

Ավելին, ամբողջովին անտեսված է 1643 բանաձևի այն դրույթը, որը վերաբերում է մինչև 2010 թվականի հուլիսի 20-ը հեռուստառադիոհեռարձակման լիցենզավորման մրցույթները դադարեցնելուն։

«Հեռարձակման օրենսդրության շուրջ կատարվող ամեն ինչ, ցավոք, խոսում է այն մասին, որ ԱԺ պատգամավորները ոչ մի կերպ չեն գիտակցում, որ անհրաժեշտ է դասեր քաղել այնպիսի իրավիճակներից, երբ հայ խորհրդարանականների պատվիրակությունը կանգնած էր ձայնից զրկվելու իրական վտանգի առջև: Իրենց և շրջապատին հանգստացնելով բարեփոխումների (այդ թվում և խոսքի ազատության ոլորտում) աստիճանականության, կարճ ժամանակում եվրոպական չափանիշներին հասնելու անհնարինության մասին պնդումներով՝ նրանք շարունակում են վարկաբեկել տեղեկատվական բնագավառի բարեփոխման բուն գաղափարը, վնաս են հասցնում մեր երկրի հեղինակությանն ու նրա ժողովրդավարական զարգացման հեռանկարին», - նշվում է հայտարարության մեջ։

«Ստեղծված իրավիճակում ոչինչ չի մնում, քան կոչ անել Ազգային ժողովի պատգամավորներին՝ հնարավորինս արագ մոռանալ ընթացիկ քառօրյայի քննարկմանը ներկայացված փաթեթը, վերադառնալ դրա նախկին տարբերակներից որևէ մեկին և զբաղվել փաստաթղթերի արմատական վերամշակմամբ՝ հաշվի առնելով աշխատանքային խմբի բազմաթիվ դիտողություներն ու առաջարկությունները և միջազգային կազմակերպությունների երաշխավորությունները», - ասվում է փաստաթղթում։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: