481.77
-0.24
540.26
-0.7
8.5
-0.06
+23
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դատապարտում է ՀՀ փոխոստիկանապետի սպանությունը
12:28
04 Փետրվարի 2009

Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դատապարտում է ՀՀ փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի սպանությունը, չորեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀԿ մամուլի քարտուղար, խորհրդարանի պատգամավոր Էդուարդ Շարմազանովը։

«Մհերյանի սպանությունն արժանի է դատապարտության։ Մենք ցավակցություն ենք հայտնում մահացածի մտերիմներին։ Համոզված եմ, որ Հայաստանի դատախազությունն ու իրավապահ մարմինները կանեն ամեն ինչ, որպեսզի այս հանցագործությունը բացահայտվի», - ասաց խորհրդարանականը։

ՀՀ ոստիկանապետի տեղակալը սպանվել է նախօրեին ուշ երեկոյան շենքի յոթերորդ հարկում գտնվող իր բնակարանի աստիճանավանդակում: Փոխոստիկանապետը մահացել է կյանքի հետ անհամատեղելի՝ գլխին և մարմնին ստացած հրազենային վնասվածքներից:

Շարմազանովը ընդգծեց, որ Մհերյանի սպանության բացահայտումը երկրի իրավապահ մարմինների խնդիրն է, և այժմ չարժե առաջ քաշել այս դեպքի վերաբերյալ վարկածներ։

«Մարդկայնորեն ես և մեր կուսակցությունը սգում ենք, սակայն ես չէի ցանկանա վարկածներ առաջ քաշել։ Ամեն դեպքում Մհերյանի սպանությունը ողբերգություն է։ Մհերյանը լավ, ազնիվ մարդ էր, ում ես անձամբ ճանաչում էի, և նրա եռանդն ու գաղափարները դեռևս երկար ժամանակ կարող էին ծառայել մեր երկրին», - ասաց նա։

34-ամյա Գևորգ Մհերյանը նշանակվել էրՀՀ ոստիկանության պետի տեղակալ 2008 թ.-ի հուլիսի 2-ին՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանով։ Մինչ ՀՀ ոստիկանության պետի տեղակալ նշանակվելը զբաղեցրել է ՀՀ նախագահի օգնականի, հակակոռուպցիոն ռազմավարության դիտարկման խմբի նախագահի պաշտոնները։ ՀՀ ոստիկանության գնդապետ է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:29
27 Մայիսի 2017
Արդարադատության նախարարությունում լարված մթնոլորտ է
Նոր կառավարության միակ «սյուրպրիզը» արդարադատության նախարարի պաշտոնում Դավիթ Հարությունյանի նշանակումն էր:
15:08
24 Մայիսի 2017
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով կմեկնի Կազան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը մայիսի 25–ին աշխատանքային այցով կմեկնի ՌԴ։
18:34
19 Մայիսի 2017
ՀՀ ԱԺ–ն կրճատեց հանձնաժողովների թիվը
ԱԺ պատգամավորներն ուրբաթ նիստի ժամանակ որոշեցին կրճատել մշտական հանձնաժողովների թիվը։
16:58
19 Մայիսի 2017
Կարեն Քոչարյանը ներկայացրել է ԱԺ խոսնակի պաշտոնում Բաբլոյանի ընտրվելու պատճառները
6–րդ գումարման ԱԺ–ի խոսնակ Արա Բաբլոյանը փոխզիջումային ֆիգուր է։
20:55
17 Մայիսի 2017
ՀՀԿ–ն կողմնորոշվել է, թե ում է առաջադրելու Հայաստանի ԱԺ խոսնակի պաշտոնում
Հայաստանի հանրապետական կուսակցությունն իր թեկնածուներին է առաջադրել նորընտիր Ազգային ժողովի խոսնակի, փոխխոսնակների և հանձնաժողովների ղեկավարների պաշտոնում։
18:13
11 Մայիսի 2017
Ադրբեջանի «սև ցուցակը» ֆարսի է վերածվում
Ադրբեջանի «սև ցուցակն» ավելի շատ սկսում է ֆարս հիշեցնել:
16:21
11 Մայիսի 2017
ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ն կոալիցիոն հուշագիր ստորագրեցին
Նախագահական նստավայրում ՀՀԿ–ն ու ՀՅԴ–ին կոալիցիոն հուշագիր ստորագրեցին։
11:41
10 Մայիսի 2017
ՀՅԴ-ին հաջողվել է ավելին «պոկել» ՀՀԿ–ից
Առաջիկայում ստորագրվելիք ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն հուշագրով կպահպանվեն դաշնակցական երեք նախարարների պորտֆելները։
11:16
10 Մայիսի 2017
Հովիկ Աբրահամյան. քաղաքականությունից չեմ հեռացել, շարունակելու եմ հայանպաստ գործունեությունս
Հովիկ Աբրահամյանը նշել է, որ քաղաքականությունից չի հեռացել։
11:04
10 Մայիսի 2017
«Ծառուկյան» դաշինքում իսկական խառնաշփոթ է
«Ծառուկյան» դաշինքի շուրջ ստեղծված ինքնաբացարկների աղմուկը մոտենում է իր տրամաբանական հանգուցալուծմանը։
10:51
06 Մայիսի 2017
Հայտնի է արդարադատության նոր նախարարի անունը
Ըն¬դամենը մի քանի օր առաջ հայտնի դարձավ, որ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին, այնուամենայնիվ, խորհրդարան են տանում
11:43
03 Մայիսի 2017
Աշոտյանին բարձր պաշտոն է սպասվում ԱԺ–ում
Ըստ կուսակիցների` նա ավելի խելացի է, կազմակերպչական առումով ավելի գործունյա: