484.62
+0.09
528.04
-0.05
8.53
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ Վճռաբեկ դատարանի ղեղավարը մասնակցել է մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-ամյակի առնչությամբ հրավիրված գիտաժողովին
20:18
03 Փետրվարի 2009

Հայաստանի Հանրապետության Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Ժան Պոլ Կոստայի հրավերով հունվարի 29-ից մինչև փետրվարի 1-ը պաշտոնական այցով գտնվում էր Ֆրանսիայի Հանրապետության Ստրասբուրգ քաղաքում՝ մասնակցելու Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 50-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված գիտական կոնֆերանսին։

Ինչպես երեքշաբթի հայտնեց ՀՀ Վճռաբեկ դատարանի մամուլի քարտուղար Ալինա Ենգոյանը, գիտական կոնֆերանսի նպատակն էր ընդգծել Եվրոպական դատարանի համագործակցության և պարբերաբար իրականացվող երկխոսության կարևորությունը ոչ միայն ներպետական բարձրագույն դատական ատյանների, այլև միջազգային դատարանների հետ:

Կոնֆերանսի ընթացքում կարևորվել է այն հանգամանքը, որ միջազգային իրավունքի զարգացումը հանգեցրել է մի շարք դատարանների ստեղծմանը, որոնց գործառույթը միջազգային իրավունքի տարբեր ճյուղերի արդյունավետության ապահովումն է: Միջազգային դատարանների արդյունավետ համագործակցության օրինակ է ՄԱԿ-ի միջազգային դատարանի և Ստրասբուրգի դատարանի միջև իրականացվող երկխոսությունը, որը կրում է մշտական բնույթ:

 

Բացի այդ, կոնֆերանսի ընթացքում քննարկվել են մի շարք դատական գործեր, որտեղ միջազգային դատարաններն ընդօրինակել են միմյանց նախադեպերն ու դատական պրակտիկան: Նաև ներկայացվել են դատական գործեր, որոնցով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կիրառել է Համաամերիկյան դատարանի, Միջազգային քրեական դատարանի պրակտիկան:

«Այսպիսով, կոնֆերանսի աշխատանքների արդյունքում մասնակիցների կողմից ընդգծվել է, որ 21-րդ դարում միջազգային իրավունքն իրենից ներկայացնում է իրավունքի համագործակցող համակարգերի ամբողջական ցանց: Չնայած այդ համակարգերն ունեն իրենց սեփական ներքին տրամաբանությունը, դրանք չեն կարող չլինել փոխկապակցված: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի պրակտիկան ցույց է տալիս, որ նա ճանաչել է այդ պահանջը»,- ասաց Ենգոյանը։

Մասնակիցները փաստել են նաև, որ նման կոնֆերանսները հնարավորություն են ստեղծում վերագնահատել արդեն իսկ առկա կապերը և զարգացնել նոր հարաբերությունների ստեղծման հնարավորությունները:

Կոնֆերանսին մասնակցել են ՄԻԵԴ բոլոր անդամ-երկրների ազգային դատարանների ներկայացուցիչները։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: