478.3
+0.07
574.1
-0.3
8.31
+0.05
+18
Եղանակը Երևանում
Հայ
Երևանի «Արարատը» խնդրում է ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիային պատժել իր խաղացող Վահագն Մինասյանին ու «Փյունիկ» ակումբին
20:15
03 Փետրվարի 2009

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբն իր խաղացող Վահագն Մինասյանի ու «Փյունիկ» ակումբի նկատմամբ համապատասխան պատժանիջոցներ կիրառելու խնդրանքով դիմել է ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիային՝ ՀՖՖ «Ֆուտբոլիստների կարգավիճակի ու տեղափոխման մասին կանոնակարգի», ինչպես նաև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կանոնների խախտման կապակցությամբ։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեց «Արարատ» ՖԱ մամուլի քարտուղար Գևորգ Բարսեղյանը, ‎‎ֆուտբոլիստ Վահագն Մինասյանը  2008 թ. դեկտեմբեր և 2009 թ. հունվար ամիսներին առանց որևիցե պատճառաբանության չի հաճախել ակումբ և միաժամանակ չի մասնակցել թիմի մարզումներին, իսկ հունվարից սկսել է մարզվել «Փյունիկ» թիմում և հունվարի 24-ից «Փյունիկ» թիմի հետ մեկնել է Սոչի ուսումնամարզական հավաքի:

Այդպիսով, «Արարատ» ՖԱ ղեկավարության կարծիքով Վահագն Մինասյանը և «Փյունիկ» ակումբը խախտել են ՀՖՖ «Ֆուտբոլիստների կարգավիճակի ու տեղափոխման մասին կանոնակարգը», ինչպես նաև ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի սահմանած կանոնները։

«ՖԱ «Արարատն» իր վրդովմունքն է արտահայտում փաստի կապակցությամբ, քանի որ առկա փաստը կոպիտ խախտում է թե աշխատանքային պայմանագրի հոդված 7-ի («Ֆուտբոլիստը պարտավոր է զերծ մնալ առանց ակումբի գրավոր համաձայնության սպորտի այլ տեսակով զբաղվելուց կամ այլ ակումբներում մարզվելուց»), թե ՀՖՖ «‎‎ֆուտբոլիստների կարգավիճակի և տեղափոխության կանոնակարգի»»,- ասվում է «Արարատ» ՖԱ-ի տարածած հաղորդագրության մեջ: 
 
Միևնույն ժամանակ, ինչպես նշեց «Արարատ» ՖԱ-ի գործադիր տնօրեն Սիմոն Նաիրյանը, ակումբը ՀՖՖ-ից իր նամակի պատասխանին է սպասում, որը Ֆեդերացիա է ուղարկվել դեռևս փետրվարի 2-ին։

Ընդ որում նա առանց մեկնաբանության թողեց այն հարցը, թե «Արարատը» կվաճառի արդյոք Մինասյանին, եթե «Փյունիկը» դիմի նման առաջարկությամբ՝ ասելով, որ ակումբն առայժմ նման առաջարկություն չի ստացել։

Իր հերթին, «Փյունիկ» ՖԱ մամուլի քարտուղար Վահան Դանիելյանն ի պատասխան «Նովոստի-Արմենիա» գործակալության՝ այս տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին, հերքեց այն։  

Նա հայտնեց, որ Վահագն Մինասյանը «Փյունիկ» ակումբում չի մարզվել, և ներկայում նա Սոչիում թիմի մարզահավաքին չի մասնակցում։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան դեռ մեկնաբանություննր չի տալիս, սակայն հաստատում է «Արարատ» ՖԱ-ի կողմից ստացված նամակի փաստը:

Նշենք, որ Վահագն Մինասյանը նաև Հայաստանի հավաքականի խաղացող է: Հավաքականի գլխավոր մարզիչ Յան Պոուլսենը ընդգրկել է նրան փետրվարի 7-ին սկսվելիք ուսումնամարզական հավաքին մասնակցող ֆուտբոլիստների ցուցակում: Ֆուտբոլիստը կմասնակցի նաև Լատվիայի ազգային հավաքականի հետ ընկերական հանդիպմանը, որը կանցկացվի Կիպրոսում փետրվարի 11-ին:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
15:38
20 Սեպտեմբերի 2017
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով. Լեհաստանի նախագահ
Ղարաբաղյան հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով:
12:02
20 Սեպտեմբերի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանը հայ–թուրքական արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ
Հայ–թուրքական արձանագրությունների կենսագործման ուղղությամբ որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը այդ արձանագրությունները հայտարարելու է առ ոչինչ, հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
21:05
19 Սեպտեմբերի 2017
Շավարշ Քոչարյանը` ղարաբաղյան հակամարտության մասին. ոչ մեկը ոչ մեկին ոչ մի տարածք չի տալիս
Շավարշ Քոչարյանը տարակուսանք է հայտնել այն իրարանցման կապակցությամբ, որն առաջացրել է ղարաբաղյան հարցի վերաբերյալ ՀՀ ԱԳ նախարարի արված հայտարարությունը։
16:03
19 Սեպտեմբերի 2017
ՀՀԿ–ն դեռ վերջնական որոշում չի ընդունել վարչապետի թեկնածության հարցում
ՀՀԿ–ն դեռ պաշտոնական որոշում չի ընդունել, թե ով է զբաղեցնելու վարչապետի պաշտոնը 2018 թվականի ընտրություններից հետո։
14:25
19 Սեպտեմբերի 2017
Գարո Փայլան. միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Միայն ժողովրդական Թուրքիան կարող է ճանաչել Հայոց ցեխասպանությունը և բացել սահմանները:
12:51
19 Սեպտեմբերի 2017
Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը չի բացառում Արցախի անվտանգությանը չսպառնացող տարածքների վերադարձը։
19:25
18 Սեպտեմբերի 2017
Նալբանդյան. Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերություններ հաստատել վեց երկրների հետ
Հայաստանը մտադիր է դիվանագիտական հարաբերությունների մասին համաձայնագրեր ստորագրել վեց երկրների հետ:
17:39
18 Սեպտեմբերի 2017
ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է Ռուսաստանից սպառազինություն գնելու պայմանները
Ռուսաստանը Հայաստանին սպառազինություն է վաճառում ներքին գներով:
16:47
18 Սեպտեմբերի 2017
ԱԳ նախարար. հայկական կողմը ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման խոչընդոտներ չի տեսնում
Հայկական կողմից Եվրամիության հետ շրջանակային համաձայնագիր ստորագրելու խոչընդոտներ չկան:
11:17
18 Սեպտեմբերի 2017
Ամենայն Հայոց Կաթողիկոս. Հայաստան-Սփյուռք համաժողովները կարևոր հարթակ են Հայաստանի, Արցախի և սփյուռքի միասնության զորացման համար
Երևանում մեկնարկել է Հայաստան–Սփյուռք «Փոխադարձ վստահություն, միասնականություն և պատասխանատվություն» վեցերորդ համաժողովը:
21:56
15 Սեպտեմբերի 2017
Լապշինը` հայերին. եթե կորցնեք Ղարաբաղը, ադրբեջանցիները գալու են ձեզ մորթելու
Հայտնի ռուս բլոգեր Ալեքսանդր Լապշինն ուղերձով դիմել է հայերին:
16:46
14 Սեպտեմբերի 2017
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը մոտ ապագայում կայցելի Երևան
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: