486.78
+0.12
515.5
+2.27
8.41
+0.01
-1
Եղանակը Երևանում
Հայ
Հայ ընդդիմությունը հիասթափված է, որ ԵԽԽՎ համազեկուցողները չցանկացան հանդիպել իրենց հետ
18:47
03 Փետրվարի 2009

Հայ ընդդիմությունը հիասթափված է, որ ԵԽԽՎ համազեկուցողները չցանկացան հանդիպել իրենց հետ, հայտնեց Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը։

Հայ ազգային կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և ԵԽԽՎ-ի հետ հարաբերությունների պատասխանատու Արման Գրիգորյանը հունվարի 26-28-ը գտնվել են Ստրասբուրգում, որտեղ հանդիպումներ են անցկացրել ԵԽԽՎ ղեկավարության հետ։

«Համազեկուցողներ Պրեսկոտն ու Կոլոմբիեն առանց պատճառաբանության չհանդիպեցին ընդդիմության հետ հունվարյան այցի ընթացքում, մերժեցին հանդիպումը ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստից առաջ դեկտեմբերի 17-ին, հանդիպումը տեղի չունեցավ և հետագայում»,- ասաց Զուրաբյանը երեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ։

Զուրաբյանն ափսոսանք հայտնեց, որ մարտյան իրադարձությունների մասին ճշմարտությունը ներկայացնելու մենաշնորհը պատկանում է համազեկուցողներին։

Ըստ նրա, Եվրոպայում քչերն են տեղեկացված Հայաստանում տեղի ունեցող դեպքերի մասին, և ամբողջ տեղեկատվությունը հիմնվում է համազեկուցողների կողմից ներկայացվող տեղեկատվության վրա։

Այնուամենայնիվ, ընդդիմադիրը նշեց, որ հայ ընդդիմության հանդիպումները ԵԽԽՎ ներկայացուցիչների հետ անցան բարձր մակարդակով և վերաբերում էին հեռանկարային հարցերի։

«Եվրոպական կառույցների հետ լուրջ կապեր են հաստատվել, և պետք է անել ամեն ինչ, որպեսզի Եվրոպայի Խորհրդի իրազեկվածությունը Հայաստանի մասին պատշաճ մակարդակով լինի»,- նշեց Զուրաբյանը։

Ըստ նրա, փորձը ցույց է տալիս, որ չի կարելի սահմանափակվել միայն համազեկուցողների հետ աշխատանքով, առավել ևս, երբ նրանք չեն ցանակնում հանդիպել։ 

Զուրաբյանը հիասթափություն արտահայտեց նաև նրանից, որ հայկական իշխանությունները ապատեղեկատվություն են ներկայացրել այն մասին, թե իբր ներում է շնորհվել «քաղբանտարկյալների» բավարար թվի։

Նրա խոսքերով, ներում ստացած 16 մարդուց ընդամենը երկուսն են «քաղբանտարկյալներ», իսկ ներում ստացածների մեծամասնությունը հանցագործներ են, ովքեր կողոպտում էին խանութներն ու այրում ավտոմեքենաները։

«Մենք այդ մարդկանց երբեք էլ «քաղբանտարկյալներ» չենք համարել և չենք պնդել, որ նրանց ազատ արձակեն»,- ընդգծեց Զուրաբյանը

Զուրաբյանը հայտնեց, որ ընդդիմությունը բացասաբար է վերաբերվում ԵԽԽՎ կողմից ընդունած 1643 բանաձևին, քանի որ կարծում է, որ դեկտեմբերի 17-ին ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստին նախապատրաստած նրա նախագծի համեմատ տվյալ բանաձևը չհիմնավորված նահանջ է։

ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը դեկտեմբերի 17-ին առաջարկեց դադարեցնել 8 պատգամավորից բաղկացած հայկական պատվիրակության ձայնի իրավունքը՝ Երևանում մարտի 1-2-ի դեպքերի փաստով հարուցված քրեական գործի կապակցությամբ։

Սակայն հունվարի 26-ին ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովը փակ նիստում մեղմել է իր դիրքորոշումը և առաջարկել չզրկել հայ պատվիրակությունը ձայնի իրավունքից, ինչը հաստատվել է ԵԽԽՎ նիստում։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։