483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+3
Եղանակը Երևանում
Հայ
Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը նպաստում է Ամերիկայի կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը
17:39
03 Փետրվարի 2009

Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների պատճառով Իսրայելի և Թուրքիայի հարաբերությունների վատթարացումը նպաստում է ԱՄՆ կողմից հայերի ցեղասպանության ճանաչմանը, հայտարարեց Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը։

Գազայի հատվածում ՀԱՄԱՍ գրոհայինների դեմ իսրայելական ուժերի ռազմական գործողությունների ընթացքում զոհվել է ավելի քան 1,3 հազար պաղեստինցի, որոնց թվում՝ շատ կանայք ու երեխաներ, շուրջ 5,5 հազարը վիրավորվել են։ Իսրայելական կողմից զոհվել է 13 մարդ, ընդ որում 10 զինծառայող ու երեք խաղաղ բնակիչ։

Նա նշեց, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իսրայելի նախագահի մասնակցությամբ Դավոսում տեղի ունեցած սկանդալից հետո, առաջին անգամ հրեական լոբբին ԱՄՆ-ում չի սատարում Թուրքիային և չի խոչընդոտում ԱՄՆ-ի կողմից 1915 թ.-ի Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանության ճանաչմանն ուղղված հայկական սփյուռքի ջանքերին։  

Անցյալ հինգշաբթի Դավոսում Գազայի հատվածում տիրող իրավիճակին նվիրված սեմինարի ժամանակ սկանդալ ծագեց Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսի 25 րոպե տևողությամբ էմոցիոնալ ելույթից հետո։ Երբ թուրքական վարչապետը սկսեց ոչ պակաս էմոցիոնալ կերպով պատասխանել իսրայելական առաջնորդին՝ մեղադրելով Իսրայելին խաղաղ բնակչության զանգվածային ոչնչացման մեջ, քննարկումը վարողը ընդհատեց Էրդողանին՝ հղում անելով ժամանակի պակասությանը։ Այդ ժամանակ վարչապետը ցուցադրաբար լքեց լսարանը՝ հայտարարելով, որ Դավոսն իր համար ավարտվել է։  

Գիրագոսյանը նաև ընդգծեց, որ ԱՄՆ-ում շատ հրեական կազմակերպություններ դատապարտել են Գազայի իրադարձությունների առնչությամբ Թուրքիայի դիրքորոշումն ու Դավոսում թուրք վարչապետի գործողությունները։

Այս պատճառով, ինչպես նաև ԱՄՆ նոր նախագահ Բարակ Օբամայի կողմից հայկական սփյուռքին տված բազմաթիվ խոստումների կապակցությամբ Գիրագոսյանը չբացառեց, որ արդեն այս տարվա ապրիլին ԱՄՆ-ը կճանաչի Օսմանյան Թուրքիայում հայերի ցեղասպանությունը։  

Հայոց մեծ եղեռնը 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որը կազմակերպվել և ծրագրավորված իրագործվել է երիտթուրքական կառավարության կողմից, ինչի հետևանքով Օսմանյան կայսրության կազմի մեջ մտնող Արևմտյան Հայաստանում, սրի է քաշվել ավելի քան 1,5 մլն. հայ։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։