485.92
+0.24
514.49
-2.52
8.16
-0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
Հանուն սեփական կայունության Վրաստանը պետք է լուծի Ջավախքի խնդիրները. հայ փորձագետ
17:26
03 Փետրվարի 2009

Վրաստանը հանուն սեփական կայունության պետք է լուծի Ջավախքի խնդիրները, կարծում է Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

Նա նշեց, որ հայ ակտիվիստների վերջին ձերբակալումների արդյունքում ստեղծված քաղաքական ճգնաժամից բացի, այժմ Ջավախքում նաև չափազանց ծանր է տնտեսական իրավիճակը: 

Նրա կարծիքով նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր ջաները պետք է ուղղի այս խնդիրները լուծելու ուղղությամբ և ոչ թե կրկնի իր իրավահաջորդների՝ Զվիադ Գամսախուրդիայի և և Էդուարդ Շևարդնաձեի սխալներոը, ովքեր հանգեցրին Աբխազիայի և Հարավային Օսեթիայի դուրսբերմանը Վրաստանի կազմից:

Ախալքալաքից ռուսական ռազմաբազայի դուրսբերումից հետո էլ ավելի խորացած տնտեսական ու սոցիալական խնդիրների լուծման գործում, ըստ Գիրագոսյանի, Վրաստանին կարող է օգնել Հայաստանը:

Նա նաև ավելացրեց, որ փոփոխություն կրած քաղաքական իրողությունները՝ օգոստոսյան իրադարձությունները և Ռուսաստանի կողմից Աբխազիայի և Հարավային Օսեթիայի ճանաչումը, դրանց հաջորդած համաշխարհային առաջնորդների հայտարարությունները նոր հակամարտություններ թույլ չտալու վերաբերյալ, պետք է սթափեցնեն վրացական իշխանություններին:

Դրան, փորձագետի խոսքերով, կնպաստի նաև ԱՄՆ իշխանության ղեկավարի պաշտոնում Բարաք Օբամայի ընտրվելը, ով ցանականում է շտկել հարաբերությունները Ռուսաստանի հետ և, ի տարբերություն Ջորջ Բուշի, մտադրություն չունի հակամարտել Ռուսաստանի հետ Վրաստանի պատճառով:

Սակայն Գիրագոսյանը չբացառեց, որ եթե Վրաստանի իշխանությունները չփոխեն իրենց ներկա քաղաքականությունը Ջավախքի նկատմամբ, ապա դա կարող է հանգեցնել նոր հակամարտության Անդրկովկասում:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
16:32
16 Հունվարի 2017
ՀՀ նոր վարչապետից հարկավոր չէ սպասել լուրջ փոփոխություններ. քաղաքագետ
Իրավիճակի լուրջ բարելավում, որին սպասում է Հայաստանի բնակչությունը նոր վարչապետից և կառավարությունից, սկզբունքորեն չի կարող լինել, հայտարարեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:
13:37
13 Հունվարի 2017
Հայաստանի վարչապետը նշում է, որ կարող է չհայտնվել ՀՀԿ ընտրացուցակներում
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը հավանական է համարում, որ կարող է չհայտնվել Հայաստանի հանրապետական կուսակցության ընտրացուցակներում։
11:42
12 Հունվարի 2017
ԱՄՆ դեսպանատունն ու ԵՄ պատվիրակությունը որոշել են չֆինանսավորել Հայաստանի քաղաքական ուժերից և ոչ մեկին
Արևմուտքը, մասնավորապես ԱՄՆ դեսպանատունը և ԵՄ պատվիրակությունը, որոշել են առավելապես չեզոքություն ցուցաբերել և ուղղակի կամ անուղղակի չֆինանսավորել քաղաքական ուժերից և ոչ մեկին:
12:23
11 Հունվարի 2017
ՀՀԿ կանանց շրջանում խռովություն է հասունանում
ՀՀԿ կանայք պատրաստվում են Սերժ Սարգսյանից հանդիպում խնդրել և նրա մոտ բարձրացնել ցուցակի առաջին եռյակը եզրափակող Արփինե Հովհաննիսյանի հարցը:
20:13
10 Հունվարի 2017
ԿԽՄԿ–ն պատրաստ է օգնել Հայաստանի կողմից ադրբեջանցի զինծառայողի մարմնի փոխանցման հարցում
Կարմիր խաչի միջազգային կոմիտեն բանակցություններ է վարում Հայաստանի և Ադրբեջանի հետ ադրբեջանցի զինծառայողի մարմինը Բաքվին փոխանցելու հարցի շուրջ, «Նովոստի–Արմենիա» գործակալությանը երեքշաբթի տեղեկացրեց ԿԽՄԿ երևանյան գրասենյակի ներկայացուցիչ Հասմիկ Գալստյանը։
18:03
01 Հունվարի 2017
Լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Բորդյուժայի լիազորությունների ժամկետը. նրան կփոխարինի քարտուղարի տեղակալը
Նախօրեին լրացել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի լիազորությունների ժամկետը։
11:23
26 Դեկտեմբերի 2016
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն առավոտյան աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն:
11:33
22 Դեկտեմբերի 2016
Դեռ հարցական է, թե ովքեր կլինեն ՀՀԿ նախագահի տեղակալները
Այսօր ՀՀԿ-ն ԳՄ նիստ հրավիրելու է, բայց խորհրդի նիստ այդպես էլ չի հրավիրելու:
11:59
21 Դեկտեմբերի 2016
Հովիկ Աբրահամյանը չի ներառվի ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին եռյակում. թերթ
ՀՀԿ նախընտրական ցուցակի առաջին երեք հորիզոնականներում չի լինելու նախկին վարչապետ, ՀՀԿ փոխնախագահ Հովիկ Աբրահամյանի անունը:
11:13
21 Դեկտեմբերի 2016
Իրանի նախագահը ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով չորեքշաբթի Հայաստան է ժամանել Իրանի Իսլամական Հանրապետության Նախագահ Հասան Ռոհանին:
13:19
20 Դեկտեմբերի 2016
ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հայտարարել է մեծ քաղաքականություն մտնելու մասին
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի Facebook-ի իր նորաստեղծ էջում գրել է քաղաքականություն մտնելու մասին։
12:27
20 Դեկտեմբերի 2016
Լավրովը նշել է Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանության նպատակը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Թուրքիայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանության նպատակը Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների խաթարումն է։