486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-8
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանին կայունացման վարկ տրամադրելը շահավետ է Ռուսաստանի համար. պատգամավոր
17:07
03 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանին կայունացնման վարկ տրամադրելը շահավետ է Ռուսաստանի համար, կարծում է ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանը։

«Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական գործընկերներ են, և Հայաստանին ֆինանսական միջոցներ տրամադրելը կնպաստի հանրապետությունում Ռուսաստանի ազդեցության բարձրացմանը»,- երեքշաբթի լրագրողներին ասաց Այվազյանը։

Այվազյանի խոսքերով, ենթադրվող վարկի գումարը առայժմ դժվար է ասել, սակայն «Ռուսաստանը, ամենայն հավանականությամբ, կհամաձայնի վարկ տալ»։  

«Հայաստանում բիզնես-միջավայրը բավականին բարենպաստ է բոլոր իմաստներով, և հայկական օրենսդրությունը բավականին լիբերալ է համարվում։ Ելնելով սրանից, կարելի է հաստատել, որ Ռուսաստանը շահագրգռված է իր ֆինանսական միջոցները մեր երկրում ներդնելու համար»,- ընդգծեց պատգամավորը։

Այվազյանը նաև ավելացրեց, որ գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում ֆինանսական հոսքերի մուտքը հանրապետություն անհրաժեշտ է ճգնաժամի երկրորդ ալիքը հաղթահարելու համար։ 

«Բերված միջոցները կտրամադրվեն տնտեսության այն ոլորտներին, որոնցում կներկայացվեն զարգացման իրատեսական ծրագրեր։ Նախապես այդպիսին կարելի է համարել թեթև արդյունաբերությունը, լեռնային մետաղագործությունը, քիմիական արդյունաբերությունը, ծառայությունների ոլորտը, հեռահաղորդակցության համակարգը»,- նշեց հանձնաժողովի ղեկավարը։  

ՌԴ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ալեքսեյ Կուդրինը հայտարարել էր, որ Հայաստանը գլոբալ ճգնաժամի հետևանքները մեղմելու նպատակով կայունացման վարկ տրամադրելու խնդրանքով դիմել է Ռուսաստանին, և այժմ բանակցություններ են տարվում այդ ուղղությամբ։

Հայաստանը բանակցություններ է վարում իր հիմնական գործընկերների հետ համաշխարհային տնտեսական ճգնաժամի ընթացքում երկրի տնտեսության աջակցության համար վարկերի տրամադրման վերաբերյալ, ասել էր ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը՝ մենկանաբելով իր ռուս գործընկեր Ալեքսեյ Կուդրինի հայտարարությունը: Միաժամանակ ՀՀ ֆինանսների նախարարը նշել էր, որ փոխառությունների ընդհանուր գումարի մասին խոսելը դեռ վաղ է։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։
15:42
10 Փետրվարի 2017
Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից. կազմակերպության քարտուղարություն
Բելառուսում ձերբակալված և Բաքվին արտահանձնված ռուս-իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը չի հետախուզվել Ինտերպոլի կողմից: