486.21
-0.98
517.62
-1.72
8.15
+0.04
-9
Եղանակը Երևանում
Հայ
Հայ խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ լրացումներ կատարեցին «Օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» ՀՀ օրենքում
16:28
03 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Հայ խորհրդարանականները երեքշաբթի նիստում առաջին ընթերցմամբ լրացումներ կատարեցին «Օրգանների և/կամ հյուսվածքների փոխպատվաստման մասին» և «Գովազդի մասին» ՀՀ օրենքներում։

Ինչպես հայտնեց առողջապահության հարցերով մշտական խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, օրգանների փոխպատվաստումը մեծ առաջընթաց է ապրել 1960 թվականից, երբ առաջին անգամ նման վիրահատություն է անցկացվել։

«Ներկայում հազարավոր մարդիկ փոխպատվաստման շնորհիվ կարող են ապրել լիարժեք կյանքով, վերականգնվել ծանր հիվանդությունից հետո»,- նշեց նա։

Ինչպես տեղեկացրեց Բաբլոյանը, Հայաստանում փոխպատվաստման ոլորտն օրենդրությամբ կարգավորվեց 2002 թվականին՝ «Օրգանների և/կամ հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքի ընդունմամբ, որում լրացումներ կատարելու անհրաժեշտությունը ծագել է հիմա։

Հանձնաժողովի նախագահը հայտնեց, որ Հայաստանում օրենքի ընդունման պահից կատարվել է դոնորական երիկամի փոխպատվաստման 90 վիրահատություն։

Որոշ դեպքերում, ըստ նրա, դոնորական օրգանը Հայաստան է բերվում Ռուսաստանից։

«Սակայն վերջին ժամանակներում որոշ բարդություններ են առաջացել փոխպատվաստման համար օրգանները Ռուսաստանից բերելու առումով, որը պնդում է միջազգային համաձայնագիր ստորագրելու անհրաժեշտության մասին»,- ասաց նա։

Բաբլոյանը նշեց, որ լրացումների համաձայն, փոխպատվաստման համար մահացած մարդկանցից օրգանների երկու տեսակ է վերցվում։ Առաջին դեպքում, ինչպես պարզաբանեց հանձնաժողովի նախագահը, օրգաններ վերցվում են այն քաղաքացիներից, ովքեր կենդանության օրոք համաձայնություն են տվել օգտագործել իրենց օրգաններն իրենց մահից հետո։ Երկրորդ դեպքում, ցանկացած քաղաքացի կենդանության օրոք կարող է արգելել իր օրգանների օգտագործումը դոնորական նպատակներով։

«Այսպիսով, եթե նման կարգադրություն արված չլինի մարդու կենդանության օրոք, ապա նրա օրգանները կարող են վերցվել նրա մահից հետո»,- ասաց նա, հավելելով, որ նման կարգադրության բացակայության դեպքում իրենց կամքը կարող են արտահայտել մահացածի մտերիմ բարեկամները, օրինակ՝ կինը, երեխաները, ծնողները, եղբայրներն ու քույրերը։

Լրացումները ենթադրում են նաև օրգանների և հյուսվածքների դոնորների և ռեցիպիենտների ռեեստրի ձևավորում Հայաստանում, որում նշվում են օրգանների և հյուսվածքների փոխպավաստման դեպքեր, դոնորների և ռեցիպիենտների մասին տեղակատվություն, տվյալներ այն  անձանց մասին, ովքեր կենդանության օրոք հրաժարվել են դոնոր լինել։

«Գովազդի մասին» օրենքի լրացումների համաձայն, արգելվում է դոնորային օրգանների և հյուսվածքների առևտրային գովազդը։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:01
22 Հունվարի 2017
ԱՄՆ նախագահի անցումային վարչակազմը գլխավորել է Քեն Նահիգյանը
ԱՄՆ նախագահի վարչակազմի անցումային վարչակազմը նոր ղեկավար ունի:
16:57
20 Հունվարի 2017
Իշխան Զաքարյանը դարձել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Հայաստանի ՀՀ վերահսկիչ պալատի ղեկավար Իշխան Զաքարյանը գլխավորել է Գագիկ Ծառուկյանի դաշինքի նախընտրական շտաբը։
15:30
20 Հունվարի 2017
Մինսկն արտահանձնում է բլոգեր Լապշինին Ադրբեջանին
Բելառուսի Հանրապետությունը որոշել է արտահանձնել Ռուսաստանի Դաշնության և Իսրայելի պետության քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
19:48
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել ԲՀԿ շտաբը
Հայ խոշոր գործարար Խաչատուր Սուքիասյանը չի պատրաստվում գլխավորել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության շտաբն առաջիկա խորհրդարանական ընտրություններում:
10:57
19 Հունվարի 2017
Խաչատուր Սուքիասյանը կլինի Գագիկ Ծառուկյանի դաշինքի շտաբի պետը
Երկար քննարկումներից հետո Խաչատուր Սուքիասյանը որոշել է առաջիկա ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի դաշինքով։
12:37
18 Հունվարի 2017
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավարը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին
Հայաստանի խորհրդարանի աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը ցանկանում է վերադառնալ արդարադատության նախարարի պաշտոնին:
11:43
18 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյանի կողմնակիցների թիվը սրընթաց աճում է
Գագիկ Ծառուկյանի պոտենցիալ կողմնակիցների թիվը սրընթաց աճում է:
17:19
17 Հունվարի 2017
Ծառուկյանի վերադարձը կազդի Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա. փորձագետ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանի վերադարձը մեծ քաղաքականություն, անկասկած, կազդի առաջիկա խորհրդարանական ընտրությունների արդյունքների վրա։
15:50
17 Հունվարի 2017
Լավրովը` Արցախ այցելած բլոգերի կալանավորման մասին. մենք դեմ ենք այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, մեկնաբանելով Ադրբեջանի պահանջով Մինսկում բլոգեր Ալեքսանդր Լապշինի կալանավորման մասին տեղեկությունը, հայտարարել է, որ Մոսկվան դեմ է այս կամ այն տարածք անհատի այցելության քրեականացմանը։
13:52
17 Հունվարի 2017
Գագիկ Ծառուկյան. բացում եմ քաղաքական գործունեության փակված էջը և մասնակցելու եմ 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր և նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հայտարարում է քաղաքականություն վերադառնալու և 2017 թ.–ի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու մասին։
13:10
17 Հունվարի 2017
Սեյրան Օհանյանն ու Վարդան Օսկանյանը քննարկել են առաջիկա խորհրդարանական ընտրություններին առնչվող հարցեր
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երեքշաբթի հանդիպել է նախկին արտգործնախարար, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի հետ:
11:03
17 Հունվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի ՌԴ
Այցի շրջանակում Կարեն Կարապետյանը Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ: