480.45
+0.06
537.05
+0.45
8.13
+0.06
+21
Եղանակը Երևանում
Հայ
Ռիչարդ Գիրագոսյանը Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նոր տնօրենն է
15:52
03 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Ամերիկացի հայտնի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանն այսօր լրագրողներին հայտնեց, որ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի նոր տնօրենի պաշտոնն այսուհետ զբաղեցնելու է ինքը։

Կենտրոնը ղեկավարելու որոշումը նա բացատրեց նրանով, որ լավ վերլուծաբաններ, փորձագետներ, քաղաքագետներ ունեցող կենտրոնն իր գոյության 15 տարիների ընթացքում դրսևորել է իրեն որպես անաչառ և չեզոք մարմին։

«Այժմ Հայաստանում քիչ են անաչառ կազմակերպությունները, իսկ ես շատ մեծ նշանակություն  եմ տալիս անաչառությանը»,- նշեց Գիրագոսյանը։ Նա ավելացրեց նաև, որ որոշ ոլորտներում, օրինակ, ռազմական և ազգային անվտանգությունում, վերլուծաբաններին անաչառությունը պարզապես անհրաժեշտ է։

Ավելի վաղ Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրենն էր Ստեփան Սաֆարյանը, ով ներկայում «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղարն է։

Գիրագոսյանը նշեց, որ, չնայած կենտրոնի հիմնադիրը «Ժառանգություն» ընդդիմադիր խմբակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն է, սակայն դա չի նշանակում, որ կենտրոնի կարծիքը պետք է համընկնի կուսակցության կարծիքի հետ։ «Րաֆֆի Հովհաննիսյանը կենտրոնի հիմնադիրն է, բայց անաչառությունը մեր գլխավոր արժեքն է»,- ընդգծեց նա։

Գիրագոսյանը հայտարարեց, որ կենտրոնի կողմից պատրաստած զեկույցները հասանելի կլինեն ոչ միայն «Ժառանգություն» կուսակցությանը, այլ նաև բոլոր կուսակցական ուժերի և պետական մարմինների համար։

Ըստ նրա, կենտրոնն այս տարի Հայաստանի առջև ծառացած խնդիրները լուծելու ձգտումներով պայմանավորված լուրջ ծրագրեր ունի։ Գիրագոսյանը գտնում է, որ այսօր Հայաստանի համար պատմական պահ է, քանի որ ներքաղաքական խնդիրներին այս տարի ավելացավ նաև համաշխարհային ճգնաժամը։

Մինչև կենտրոնի տնօրեն դառնալը Գիրագոսյանն աշխատել է ԱՄՆ Կոնգրեսում, «Ազատություն» ռադիոկայանի կենտրոնական գրասենյակում, պաշտպանության և անվտանգության հարցերով Jane’s Information Group (Վաշինգտոն) վերլուծական կենտրոնում։ Նա իր սյունակն ունի նաև Newsweek թուրքալեզու շաբաթաթերթում և Turkish Policy Quarterly անգլալեզու ամսագրի խմբագրակազմում է։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
00:46
26 Հունիսի 2017
Հայկական ձևով հնդկահավն իրարանցում է առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում (ՎԻԴԵՈ)
Հայկական ձևով հնդկահավն ու բրինձը իրարանցում են առաջացրել Բաքու մեկնող ինքնաթիռում։
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն: