478.83
-0.02
557.93
-0.17
7.98
-0.01
+24
Եղանակը Երևանում
Հայ
Գյուղատնտեսությունը Հայաստանի համար մոտակա երեք տարում գերակա ուղղություններից մեկը կլինի. վարչապետ
14:26
03 Փետրվարի 2009

Գյուղատնտեսությունը Հայաստանի համար մոտակա երեք տարում գերակա ուղղություններից մեկը կլինի, երեքշաբթի հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ լսելով նախարարությունների 2008 թ. գործունեության արդյունքների հաշվետվությունները։

«Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը բացառիկ հնարավորություններ է ստեղծում գյուղատնտեսության ոլորտի համար, որոնք անհրաժեշտ է օգտագործել, իսկ դրա համար անհրաժեշտ է իրականացնել բեկումնային նախագծեր և լուծումներ տարբեր ոլորտներում», - ասաց Սարգսյանը։

Նրա խոսքերով, գյուղատնտեսության ոլորտում Հայաստանում կան ուղղություններ, որոնք արտադրության կազմակերման համար ներուժ և հնարավորություններ ունեն, ինչը թույլ կտա փոխարինել ներկրումը։

«Մի կողմից դա կնշանակի նոր աշխատատեղեր և ՀՆԱ-ի աճ, իսկ մյուս կողմից՝ արտաքին առևտրային շրջանառության բարելավում, ինչն այսօրվա դրությամբ մեզ շատ անհրաժեշտ է», - ասաց Սարգսյանը։

Ինչպես նշեց վարչապետը, ելնելով դրանից՝ կառավարությունը վերանայում է մաքսատուրքերը՝ ներուժ ունեցող ոլորտներին աջակցելու նպատակով։

Նրա խոսքերով, մոտեցումների փոփոխությունը կենթադրի նաև լուրջ փոփոխություններ Գյուղատնտեսության նախարարության գործունեության մեջ, որոնք թույլ կտան լուծել այդ հարցերը։

Գյուղատնտեսության զարգացման առավել հեռանկարային ուղղությունների թվում վարչապետը նշեց գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումը։

«Վերամշակման ոլորտն այսօրվա դրությամբ շատ մեծ ներուժ ունի, ինչի մասին վկայում է գների սեզոնային տատանումը, ինչը խոսում է Հայաստանում վերամշակող ձեռնարկությունների անբավարար քանակի մասին, նույնիսկ Ադրբեջանի և Վրաստանի համեմատությամբ, որտեղ սեզոնային տատանումներն այդքան էլ ուժեղ չեն»,- ասաց Սարգսյանը։

Վարչապետն ասաց, որ նախարարությունից սպասում է վերամշակող ձեռնարկությունների ցանկի վերաբերյալ առաջարկություններ, որոնք որոշակի ներդրումների հաշվին կարող են ընդլայնել արտադրության ծավալները։

«Հիմնական ծրագրերը, որոնք մենք ծրագրում ենք իրականացնել նախարարության հետ համատեղ, ենթադրում են պետության և մասնավոր հատվածի միջև համագործակցություն։ Պետությունը բարենպաստ պայմաններ է ստեղծելու, որպեսզի մասնավոր հատվածն իրականացնի լրացուցիչ ներդրումներ», - ասաց Սարգսյանը։

Հայաստանում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր ծավալը 2008 թ.-ին փաստացի գներով կազմել է 637,3 միլիարդ դրամ՝ 2007 թ.-ի համեմատ ավելանալով 1,3 տոկոսով (1 դոլարը 305,28 դրամ է)։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին:
09:00
16 Հուլիսի 2017
Հայտնի գրող և լրագրող Սևան Նիշանյանը փախել է թուրքական բանտից
Հայտնի գրող, լրագրող, լեզվաբան և հրապարակախոս Սևան Նիշանյանը, ով Թուրքիայում դատապարտվել էր 17 տարվա ազատազրկման, փախել է բանտից և լքել երկիրը:
12:43
12 Հուլիսի 2017
Հայտնի շոումենի եղբայրը նշանակվել է Կանադայում ՀՀ դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Կանադայում գործող դեսպան Արմեն Եգանյանին պաշտոնից ազատելու մասին։
12:30
12 Հուլիսի 2017
ՀՀ նախկին արտգործնախարարը` Դանիայում երկրի դեսպան
Հայաստանի նախագահը հրամանագիր է ստորագրել Հայաստանում Դանիայի գործող դեսպանին պաշտոնից ազատելու մասին։
11:14
11 Հուլիսի 2017
Հաստատվել է Վրաստանում Հայաստանի դեսպանի թեկնածությունը
Վրաստանում Հայաստանի դեսպանությունը նոր ղեկավար ունի։
18:23
10 Հուլիսի 2017
Ռուսաստանն Ադրբեջանին «Սոլնցեպյոկ» ՏՕՍ-1Ա հրթիռներ է մատակարարել
Հուլիսի 10-ին Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է տեսանյութ:
17:24
06 Հուլիսի 2017
ՌԴ քաղաքացիները կարող են Բաքվի կամայականությունների զոհ դառնալ հայկական արմատների պատճառով. ՌԴ ԱԳՆ
Ադրբեջան ՌԴ քաղաքացիների մուտքի արգելքի վերաբերյալ ՌԴ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել:
13:04
06 Հուլիսի 2017
Ադրբեջանում արգելափակել են Հայաստանի հանրային ռադիոյի կայքը
Ադրբեջանն արգելափակել է Հայաստանի հանրային ռադիոյի կայքի հասանելիությունը։
14:39
05 Հուլիսի 2017
Մոսկվան պահանջում է Բաքվից դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քացաքացիների խտրականությունը
Ռուսաստանը պահանջում է Ադրբեջանից դադարեցնել երկիր ժամանող հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների խտրականությունը: