484.04
+0.53
523.1
+1.64
8.44
+0.03
+6
Եղանակը Երևանում
Հայ
France Telecom-ը մտադիր է 2009 թ.-ին Հայաստանում 70 միլիոն դոլարի լրացուցիչ ներդրումներ կատարել
13:53
03 Փետրվարի 2009

France Telecom-ը մտադիր է 2009 թ.-ին Հայաստանում 70 միլիոն դոլարի լրացուցիչ ներդրումներ կատարել, երեքշաբթի Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց  «Ֆրանս Տելեկոմ (Օրանժ Արմենիա)» ընկերության գլխավոր տնօրեն Բրունո Դյութուային։

Ինչպես երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Սերժ Սմեսովը և «Գրանդ Թորնթոն Ամիօ» ընկերության տնօրեն-բաժնետեր Արման Փինարբասին:

Հոկտեմբերի 7-ին մրցութային հանձնաժողովը որոշում կայացրեց Հայաստանում շարժական կապի գլոբալ համակարգի ծառայությունների մատուցման երրորդ օպերատորին գործունեության լիցենզիա և ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվություն տրամադրելու նպատակով հայտարարված մրցույթի հաղթող ճանաչել ֆրանսիական  Orange  ընկերությանը: Orange (France Telecom օպերատորի գլխավոր ապրանքանիշ) ընկերությունը GSM լիցենզիայի ստացման համար ամենախոշոր առաջարկն էր ներկայացրել՝ 51,5 մլն եվրոյի չափով։

Դյութուայի խոսքերով, 70 մլն ԱՄՆ դոլարի լրացուցիչ ներդրումներ նպատակն է գործունեություն ծավալել ոչ միայն մայրաքաղաքում, այլև հանրապետության մարզերում՝ ընդգրկելով ազգաբնակչության հնարավորինս լայն շրջանակներ:

Նա շնորհակալություն հայտնեց ՀՀ վարչապետին և կառավարությանը` միջազգային չափանիշներին համապատասխան մրցույթ անցկացնելու, ինչպես նաև Հայաստանում գործարարության համար գործունեության բարենպաստ պայմանների ապահովման համար։

Ներկայացնելով հեռահաղորդակցման բնագավառում աշխարհի առաջատար օպերատորներից մեկը համարվող «Ֆրանս Տելեկոմի» գործունեությունը՝ Դյութուան նշել է, որ «Օրանժ Արմենիան» դեռևս ձևավորման փուլում է և մտադիր է նախապատրաստական աշխատանքներն ավարտել մինչև տարեվերջ ու այդ ժամկետում սկսել գործունեությունը:

Ողջունելով «Ֆրանս Տելեկոմ»-ի մուտքը Հայաստան՝ վարչապետը նշել է, որ Հայաստանում վաղուց էր հասունացել հեռահաղորդակցման ոլորտում ևս մեկ լուրջ ընկերության գործունեության անհրաժեշտությունը:

ՀՀ կառավարությունը «Ֆրանս Տելեկոմի» մուտքը հայաստանյան շուկա կարևորել է մի քանի տեսանկյունից։ Նրա խոսքերով, ավելանում է մրցակցությունը հեռահաղորդակցման ոլորտում, ինչի արդյունքում շահելու են սպառողները։ Վարչապետը նաև ասել է, որ դա նաև նշանակում է նոր ներդրումներ ու նոր աշխատատեղեր։

«Այդ հանգամանքն առավել կարևոր է ներկայիս համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում», - ասել է ՀՀ կառավարության ղեկավարը։

Սարգսյանի համոզմամբ, «Օրանժ Արմենիան» իր հետ Հայաստան է բերելու նոր բիզնես-մշակույթ:

Ըստ կառավարության ղեկավարի, ընկերության գործունեությունը, այդ ամենի արդյունքում, կնպաստի նաև հայ-ֆրանսիական բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Հանդիպման ավարտին ՀՀ վարչապետը հաջողություն է մաղթել «Ֆրանս Տելեկոմ (Օրանժ Արմենիա)» ընկերությանը՝Հայաստանում նրա գործունեության մեջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։