484.45
-0.06
527.28
+8.56
8.65
+0.04
+2
Եղանակը Երևանում
Հայ
Հայ-ամերիկյան համագործակցությունը շարունակվելու է. ԱՄՆ դեսպան
12:51
03 Փետրվարի 2009

Քաղաքական, տնտեսական և անվտանգության ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցությունը կշարունակվի, ասել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչը Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամների հետ հանդիպման ժամանակ։

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ խորհրդարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ժամանակ դեսպանը վստահություն է հայտնել, որ կանոնավոր հանդիպումները կնպաստեն հայ-ամերիկյան հարաբերությունների առավել սերտացմանը:

«ԱՄՆ դեսպանն ընդգծել է, որ ԱՄՆ-ն Հայաստանի լավագույն բարեկամն է անկախությունից ի վեր», - ասվում է տեղեկատվության մեջ։ Միաժամանակ Յովանովիչը տեղեկացրել է, որ 2009 թ.-ի մարտին  «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի խորհրդի նիստում կքննարկվի Հայաստանի ճանապարհային վերակառուցման ոլորտի ‎ֆինանսավորումը։

ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն, իր հերթին կարևորելով «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագիրը, նշել է, որ այն դրական ազդեցություն ունի երկրի ու ժողովրդի խնդիրների լուծման գործում, ճանապարհաշինության և գյուղատնտեսության զարգացման ոլորտներում։

2006թ. մարտի 27-ի պայմանագրով նախատեսվում էր, որ «Հազարամյակի մարտահրավերներ» ընկերությունը հինգ տարվա կտրվածքով Հայաստանին հատկացնելու է 235,65 մլն. դոլար՝ ոռոգման համակարգերը և համայնքային ճանապարհները վերականգնելու ծրագրերի իրականացման համար։

Հանդիպմանը մասնակցեցին նաև ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը և ՀՀԿ խմբակցության  քարտուղար, 2008 թ. մարտի 1-2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների և դրանց պատճառների ուսումնասիրության ժամանակավոր հանձնաժողովի նախագահ Սամվել Նիկոյանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-ամերիկյան հարաբերությունների հետագա զարգացմանը, համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամին, մարդու իրավունքներին և ժողովրդավարությանը, ազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Կարևորելով ազգային անվտանգության ապահովման հարցերը՝ ամերիկացի դեսպանն ընդգծել է երկրի կառավարման, մարդու իրավունքների և անվտանգության միջոցների միջև հավասարակշռության պահպանման գործընթացում քաղաքացիների մասնակցության արդիականությունը։

Ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նախագահ Սամվեն Նիկոյանը ներկայացրել է Հայաստանի առջև կանգնած քաղաքական և տնտեսական մարտահրավերները։ Նրա խոսքերով, պետությունը պետք է ժողովրդավարական քայլեր ձեռնարկի՝ չվնասելով ազգային անվտանգությանը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: