480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+18
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ խորհրդարանի խոսնակը հանդիպումներ կունենա երկրի բնակիչների հետ՝ նրանց խնդիրներին ծանոթանալու նպատակով
12:36
03 Փետրվարի 2009

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը ծրագրում է հանդիպումներ անցկացնել Երևանի և մարզերի բնակչության հետ, ինչը հնարավորություն կտա տեղում ծանոթանալ ժողովրդի խնդիրների հետ և դրանք հաշվի առնել օրենսդրական աշխատանքում: 

Այս մասին ասել է իշխող Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մարի Յովանովիչի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացրեցին ՀՀ խորհրդարանի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Սահակյանի կարծիքով, նման հանդիպումների անցկացումը իշխանությունների բաց և թափանցիկ աշխատանքի հերթական ապացույցը կդառնա։ Սահակյանի կարծիքով, նման աշխատանքի ապացույցն է նաև մարտյան իրադարձություններն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծումը:

Մարտյան իրադարձություններն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովը ստեղծվել է 2008 թ.-ի հունիսի 16-ին՝ Հայաստանում ժղովրդավարական ինստիտուտների վիճակի վերաբերյալ ԵԽԽՎ-ի թիվ 1609 բանաձևի պահանջների շրջանակներում, որն ընդունվել էր ապրիլին՝ բարդ քաղաքական իրավիճակի և մարտի 1-ին ընդդիմության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ։ Հանձնաժողովը պետք է ավարտեր աշխատանքներն ու հոկտեմբերի 25-ին ներկայացներ Երևանում զանգվածային անկարգությունների մասին զեկույցը, սակայն նրա աշխատանքների ժամկետը երկարացվել էր մինչև փետրվարի 25-ը։

Հյուրի խնդրանքով Սահակյանն անդրադարձել է խորհրդարանում ՀՀԿ խմբակցության գործունեությանը, օրենսդրական դաշտում ընթացիկ տարում սպասվելիք աշխատանքներին, 2008 թ.-ի մարտիմեկյան դեպքերին։

Սահակյանը նշել է, որ ՀՀԿ խմբակցությունը, լինելով խորհրդարանում բացարձակ մեծամասնություն կազմող քաղաքական ուժ, մշտապես օժանդակել է երկրում սոցիալական, տնտեսական և քաղաքական  կայունության հաստատմանը, ժողովրդավարության ամրապնդմանը։

Խոսելով այս տարի օրենսդրական դաշտում սպասվող աշխատանքների մասին՝ խմբակցության ղեկավարը տեղեկացրել է, որ 2009 թ-ին վերանայվելու են իրավական և տնտեսական բնագավառների օրենքները, սակայն գերխնդիրը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի օրենսդրական կարգավորումն է լինելու։

Նրա խոսքերով, Հայաստանը շարունակելու է ժողովրդավարության ամրապնդմանն ուղղված ծրագրերի իրականացումը։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։