486.74
-0.21
511.42
-1.92
8.41
+0.01
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորում է հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումների դերը
11:29
03 Փետրվարի 2009

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորում է հետախուզական և հատուկ նշանակության ստորաբաժանումների դերը ՀՀ  Զինված ուժերում:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար, գնդապետ Սեյրան Շահսուվարյանը, այս մասին ՀՀ պաշտպանության նախարարն ասել է նախօրեին՝ hատուկ նշանակության բրիգադ այցելության ընթացքում։

Միաժամանակ Օհանյանն ընդգել է, որ զինանձնակազմը մշտապես պետք է ունենա մասնագիտական բարձր պատրաստվածություն:

«Զորամաս այցելության ընթացքում ինչպես միշտ, այս անգամ էլ նախարարի ուշադրության կենտրոնում էին զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանները», - ասաց Շահսուվարյանը։

Նրա խոսքերով, Օհանյանը շրջել է զորանոցում, ծանոթացել զինծառայողների զորանոցային պայմաններին, ստուգել է դասացուցակների առկայությունը, ինչպես նաև վերջիններիս համաձայն անցկացվող պարապմունքների և միջոցառումների ցանկը։

Այնուհետև նախարարը զորամասի շարահրապարակում ելույթով հանդես է եկել անձնակազմի առջև՝ շնորհավորելով զինծառայողներին` ՀՀ բանակի կազմավորման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, որը նշվում էր հունվարի 28-ին։

Օհանյանը ծանոթացել է նաև պահակային ծառայության իրականացման պայմաններին և ֆունկցիոնալ պարտականությունները լավագույնս իմացող զինվորներից մեկին, որպես խրախուսանք, նվիրել է ՀՀ զինված ուժերի խորհրդանիշով ժամացույց:

ՀՀ պաշտպանության նախարարը սպայակազմի հետ զրուցել է նաև ծառայողական խնդիրների շուրջ:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։
16:17
21 Փետրվարի 2017
ՀՀ վարչապետը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը փետրվարի 23–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան։
13:25
21 Փետրվարի 2017
Ալիևն իր կնոջը հանրապետության առաջին փոխնախագահ է նշանակել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի առաջին տիկին Մեհրիբան Ալիևային նշանակել է հանրապետության առաջին փոխնախագահ:
21:36
20 Փետրվարի 2017
Մահացել է ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը
ՄԱԿ–ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը մահացել է Նյու Յորքում իր 65–ամյակից մեկ օր առաջ:
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։