484.68
+0.06
530.14
+2.1
8.5
-0.03
+12
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրը Ռուսաստանին հակադրվելու նպատակ չունի. Լեհաստանի դեսպան
10:58
03 Փետրվարի 2009

Եվրամիության «Արևելյան գործընկերություն» ծրագիրը Ռուսաստանին հակադրվելու նպատակ չունի, ասել է Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Տոմաշ Կնոտեն (Tomasz Knothe)։

«Նման գաղափար չկա։ Եվրամիությունը գերտերություն չէ, նրա կազմում կան երկրներ, որոնք տարբեր հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, մասնավորապես, Իտալիան Ռուսաստանի հետ հիանալի հարաբերություններ ունի և նրան ամենևին էլ պետք չէ փչացնել հարաբերությունները «Արևելյան գործընկերության» պատճառով», - ասել է Կնոտեն երկուշաբթի Երևանում՝ «Արևելյան գործընկերություն» ծրագրի քննարկման ժամանկ։

ԵՄ «Արևելյան գործընկերություն» ծրագիրն ընդունվել է Լեհաստանի և Շվեդիայի նախաձեռնությամբ և հաստատվել է ԵՄ 27 երկրների կողմից 2008 թ.-ի դեկտեմբերին Բրյուսելում կայացած գագաթնաժողովի ժամանակ։ «Արևելյան գործընկերություն» փաթեթը նախատեսում է Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի հետ ԵՄ համագործակցության զարգացում, քաղաքական ինտեգրման աստիճանի առավել զգալի բարձրացում։

Իրականացման դեպքում այդ ծրագիրն էականորեն կփոխի ԵՄ քաղաքականությունն այն պետությունների նկատմամբ, որոնք հեռանկարում կարող են միության անդամ դառնալ։ Ծրագրով նախատեսվում է բազմակողմ առևտրին վերաբերող նոր պայմանագրերի կնքում, այդ երկրների միջև նոր առևտրային ցանցի ստեղծման խրախուսում, ԵՄ տնտեսության մեջ աստիճանաբար ինտեգրում։ Ծրագիրը նաև նախատեսում է էներգետիկ անվտանգությանը նվիրված նոր միջոցառումներ և լրացուցիչ ֆինանսական օժանդակություն։ 

Միաժամանակ լեհ դիվանագետը նշել է, որ Վրաստանի օգոստոսյան իրադարձությունները որոշակի խթան դարձան «Արևելյան գործընկերություն» ծրագրի մշակման գործընթացն արագացնելու համար։

««Արևելյան գործընկերություն» ծրագրի մշակման նախաձեռնությունը պատկանում է Լեհաստանին և Շվեդիային, և այս ուղղությամբ աշխատանքները սկսվել են դեռևս 2008 թ.-ի գարնանը՝ հարավօսական հակամարտությունից շատ ավելի վաղ», - պարզաբանել է նա։

Այս կապակցությամբ դեսպանն ասել է, որ այդ ծրագրի պարզ և ոչ երկիմաստ նպատակն է ցուցադրել, որ ԵՄ-ն շահագրգիռ է համագործակցել ծրագրում ներառված երկրների հետ:

«Եվրամիությունը շահագրգռված է կայունությամբ, և նրա համար հետաքրքրություն են ներկայացնում այն երկրները, որտեղ այդ կայունությունը գոյություն ունի։ ԵՄ-ն շահագրգռված է անվտանգ հարևաններ ունենալու հարցում», - ընդգծել է նա։

Միաժաման Կնոտեն պարզաբանել է, որ «Արևելյան գործընկերություն» ծրագրին  մասնակցող երկրներին հնարավորություն կտրվի ակցեսիայի մասին պայմանագիր կնքել, ինչն առաջին քայլն է ԵՄ անդամ դառնալու ճանապարհին։ «Դրանից հետո, հնարավոր է, որ սկսվի այդ հարցի շուրջ բանակցությունների գործընթացը», - ասել է նա։

Բացի այդ, դիվանագետի խոսքերով, երկրների հետ առանձին փաստաթղթեր կստորագրվեն ազատ առևտրի մասին պայմանագրերի մշակման վերաբերյալ։ «Բացառություն են կազմում Ադրբեջանը, որն ընդգրկված չէ Առևտրի համաշխարհային կազմակերպության մեջ, և Բելառուսը», - ավելացրել է նա։

Կնոտեն նաև ասել է, որ ծրագրի գլխավոր կետերից է առանձին խմբերի անձանց, օրինակ, ուսանողների համար վիզային ռեժիմի թեթևացումը։

««Արևելյան գործընկերություն» ծրագիրն անդրադառնալու է նաև էներգետիկ անվտանգության և միգրացիոն քաղաքականության հարցերին», - պարզաբանել է նա։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
21:09
27 Ապրիլի 2017
Շարմազանով. տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն համագործակցության նոր փաստաթուղթ կստորագրեն
Տեսանելի ապագայում ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն կստորագրեն համագործակցության նոր փաստաթուղթ:
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով: