486.74
+0.05
517.99
+0.2
8.43
-0.08
-4
Եղանակը Երևանում
Հայ
ՀՀ վարչապետը ՀԿԵՈՒ տնօրենի հետ քննարկել է հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրները
10:29
03 Փետրվարի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ նորանշանակ գործադիր տնօրեն Շևքեթ Շայդուլլինի հետ քննարկել է Հայկական երկաթուղու կոնցեսիոն կառավարման խնդիրները, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրել են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Ինչպես տեղեկացվում է մամուլի հաղորդագրության մեջ, Սարգսյանը շնորհավորել է  Շայդուլլինին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, որից հետո կողմերն անցել են գործնական խնդիրների քննարկմանը։ Վարչապետը նշել է, որ հայկական երկաթուղու կոնցեսիոները վերջին շրջանում բազմաթիվ դժգոհությունների թիրախ է դարձել ոչ միայն գործարար միջավայրում, այլև հասարակության մեջ։ Տարածած տեղեկատվության համաձայն, խնդիրն արդեն քննարկվել է բարձր մակարդակի հանդիպումների ժամանակ՝ ՌԴ նախագահ  Դմիտրի Մեդվեդևի և Ռուստաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հետ:

Արձագանքելով խնդիրներին և դրանց լուծման ընթացքին` Շայդուլլինն ընդգծել է, որ ընկերությունը որդեգրել է գործակցության նոր քաղաքականություն։ Դրա շրջանակներում ենթադրվում է, որ ՀԿԵՈՒՆ-ն ոչ միայն ներդրումներ իրականացնող, այլև համազգային տրանսպորտային ցանց ձևավորող և եվրոպական տրասպորտային ցանցի մեջ ինտեգրման նախագծեր ունեցող ընկերություն է:

Շայդուլլինի խոսքով, այն պարտավորությունները, որ ստանձնել է ընկերությունը, անշուշտ, պետք է կատարվեն, և արդեն արդյունավետ համագործակցություն է հաստատվել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության հետ։ ՀԿԵՈՒ տնօրենն ասել է, որ տեխնիկական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է կնքել լրացուցիչ համաձայնագրեր, մասնավորապես, սոցիալ-տնտեսական համաձայնագիր, ինչի ուղղությամբ արդեն համատեղ աշխատանք է տարվում:

Վարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունն անհրաժեշտ աջակցություն կցուցաբերի, որպեսզի հյուսիս¬հարավ երկաթուղային ճանապարհի շինարարությունն արագ ընթացք ստանա:       

Շայդուլլինը այս պաշտոնին ընտրվել է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ի տնօրենների խորհրդի որոշմամը՝ 2008 թ.-ի դեկտեմբերի 1-ին։

«Հայկական երկաթուղիների» կոնցեսիոն կառավարումն իրականացնում է «ՀԿԵՈՒ» ՓԲԸ-ն՝ «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ հարյուրտոկոսանոց դուստրը։

ՀԿԵՈՒ-ն իր բալանսում ընդունել ՀԵՈՒ շարժակակազմը 2008թ. հունիսի մեկից՝  «Հայկական երկաթունիներ» պետական ՓԲԸ-ն 30 տարի ժամկետով փոխանցման, կողմերի փոխադարձ համաձայնությամբ ևս 20 տարի երկարացման իրավունքով 2008թ. փետրվարի 13-ի կոնցեսիոն պայմանագրին համապատասխան։

ՀԵՈՒ ենթակայության տակ են գտնվում 805 կմ երկաթուղի՝ Հայաստանի 1125 կմ երկաթուղուց, 2001թ.-ից ընկերությունը բերում է կայուն շահույթ։ 2007թ.-ին ՀԵՈՒ կողմից տեղափոխվել է 3 միլիոն տոննա բեռ՝ 2006թ.-ի 2,7 միլիոն տոննայի դիմաց։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:09
20 Փետրվարի 2017
Զարուհի Փոստանջյան. դադարեցնում եմ իմ անդամակցությունը «Ժառանգություն» կուսակցությանը
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը հայտարարել է, որ դադարեցնում է իր անդամակցությունը կուսակցությանը։
18:20
17 Փետրվարի 2017
Օսկանյան. Հայաստանը արտաքին քաղաքականության հետընթաց է ապրում
Հայաստանը հետընթաց է ապրում արտաքին քաղաքականությունում, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացում, հայտարարել է Վարդան Օսկանյանը։
14:51
15 Փետրվարի 2017
Էդվարդ Նալբանդյանը կայցելի Ռուսաստան` Լավրովի հետ բանակցելու
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը փետրվարի 21-22-ը կայցելի Ռուսաստան` ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններ վարելու նպատակով:
12:02
15 Փետրվարի 2017
ՀՀ ԱԳ նախարարը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կմասնակցի Մյունխենի անվտանգության համաժողովին։
21:00
14 Փետրվարի 2017
Շարմազանով. վարչապետը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի քարոզչությամբ
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը չի ներառվել ՀՀԿ–ի համամասնական ցուցակում, սակայն կզբաղվի նախընտրական քարոզչությամբ։
19:41
14 Փետրվարի 2017
ՀՀԿ–ն հրապարակեց համամասնական ցուցակի առաջին հնգյակը
Հայտնի է, թե ով կգլխավորի ՀՀԿ–ի ընտրական ցուցակը։
10:15
13 Փետրվարի 2017
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվելու
Հայաստանում նոր նախընտրական դաշինք է ձևավորվել ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրությունների նախաշեմին։
21:05
12 Փետրվարի 2017
Հայաստանի ԱԳ նախարարը շնորհավորել է Շթայնմայերին
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը սրտանց շնորհավորել է Ֆրանկ Վալտեր Շթայնմայերին Գերմանիայի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
20:58
12 Փետրվարի 2017
Ընտրվել է Գերմանիայի 12-րդ նախագահը
Գերմանիայի արտաքին գործերի նախկին նախարար Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը դարձել է երկրի 12-րդ նախագահը:
20:16
10 Փետրվարի 2017
Արտահոսք Օհանյան–Օսկանյան դաշինքից
Խորհրդարանական ընտրությունների նախաշեմին պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի և ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի ձևավորած դաշինքից արտահոսքը շարունակվում է։
18:53
10 Փետրվարի 2017
Ֆրանսիայի նախագահը հրավիրել է հայ գործընկերոջը պաշտոնական այցով այցելել Փարիզ
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հրավիրել է իր հայ գործընկեր Սերժ Սարգսյանին պաշտոնական այցով այցելել Փարիզ:
17:20
10 Փետրվարի 2017
Հովիկ Աբրահամյանի որդին չի բացառել, որ կմասնակցի ընտրություններին` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»
Հովիկ Աբրահամյանի որդին` Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, չի բացառել, որ ապրիլի 2–ին նախատեսված խորհրդարանական ընտրություններին կառաջադրի իր թեկնածությունը` ներկայացնելով «Ծառուկյան դաշինքը»։