484.51
-0.37
518.72
-3.16
8.61
-0.05
+9
Եղանակը Երևանում
Հայ
ԵՄ-ն պետք է հավասարապես հետևի բոլոր անդամ-պետություններում եվրոպական արժեքների իրականացմանը. հայ պատգամավոր
19:15
02 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. ԵՄ-ն պետք է հավասարապես հետևի կազմակերպության բոլոր անդամ-պետություններում եվրոպական արժեքների իրականացմանը, կարծում է «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության հիմնադիր, ՀՀ խորհրդարանի պատգամավոր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Հայաստանը պետք է համապատասխանի ԵՄ պահանջներին, որպեսզի կարողանա ներկայացնել իր ազգային շահերը, իսկ ԵՄ-ն էլ իր հերթին պետք է իրականացնի հռչակված արժեքները կազմակերպության բոլոր անդամ-երկրների նկատմամբ»,- երկուշաբթի նա ասաց լրագրողներին։

Եվրախորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը որոշել է Հայաստանի պատվիրակությանը ձայնի իրավունքից չզրկել։ 

«Այո, Հայաստանն ունի բանտարկյալներ քաղաքական նկատառումներով, բայց այդ բանտարկյալները կան և Ադրբեջանում, և Վրաստանում, որտեղ բանտարկյալների թվում կան նաև ազգությամբ հայեր։ Ժամանակակից Թուրքիայում քաղաքացիներին դատապարտում են իրենց տեսակետներն արտահայտելու, «ցեղասպանություն» տերմինը գործածելու համար»,- հիշեցրեց նա։  

Միաժամանակ Հովհաննիսյանը նշեց, որ Հայաստանին անհրաժեշտ է ԵԽԽՎ-ում աշխատանքի միասնական պետական մոտեցում մշակել, որպեսզի հայ պատվիրակները երկակի դրության մեջ չհայտնվեն։ Ինչպես ընդգծեց նա, անհրաժեշտ է բացառել այն հնարավորությունը, որ պատվիրակների մի մասը խնդրի Հայաստանի նկատմամբ պատժամիջոց չկիրառել, իսկ մյուս մասը ԵԽԽՎ-ին ներկայացնի, թե ինչու է Հայաստանն արժանի այդ պատժամիջոցներին։

«Հնարավոր է՝ մի կողմից սա ժողովրդավարության դրսևորում է, բայց մյուս կողմից սա խոսում է մեր ազգային ձախողման մասին»,- ընդգծեց խորհրդարանականը։

Հովհաննիսյանի խոսքերով, ապրիլյան նստաշրջանի նախաշեմին չարժե մտածել Հայաստանի նվաճումների վերաբերյալ ԵԽԽՎ համազեկուցողների կարծիքի մասին, այլ պետք է մտածել սեփական շահերի մասին։

Ինչպես հայտարարեց Հովհաննիսյանը, թեև հայկական կողմը գնահատում է համազեկուցողների աշխատանքը, սակայն պետք է անի ամեն հնարավոր բան «ապրիլյան նստաշրջանի ժամանակ նոր բանաձևի քննարկումն ու ընդունումը» կասեցնելու համար։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։
19:02
30 Մարտի 2017
Հայ քաղաքագետը հայտնել է առաջիկա ընտրությունների հիմնական ինտրիգը
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը հայտնել է խորհրդարանական ընտրությունների` փորձագիտական հանրությանը հետաքրքրող հիմնական ինտրիգը։
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում: