483.91
-0.09
525.43
-0.58
8.48
-0.04
+12
Եղանակը Երևանում
Հայ
2008թ. արդյունքներով Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառության 19,5%-ը բաժին է ընկել Ռուսաստանին
18:51
02 Փետրվարի 2009

ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. 2008թ. արդյունքներով Հայաստանի արտաքին ողջ առևտրաշրջանառության 19,5%-ը  բաժին է ընկել Ռուսաստանին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հանրապետության Ազգային վիճակագրական ծառայությունից։  

Վիճակագրական տվյալների համաձայն, այս ցուցանիշն առաջվա նման ամենաբարձրն է՝ Հայաստանի առևտրային գործընկեր-երկրների մեջ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 30%-ը  բաժին է ընկել ԱՊՀ երկրներին, իսկ 35,3%-ը՝ ԵՄ երկրներին։

2008թ. արդյունքներով, Ռուսաստանի հետ Հայաստանի առևտրաշրջանառությունն աճել է 15,7%-ով և կազմել 1066,7 մլն. դոլար։

Ընդ որում, Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման ծավալը կազմել է 216,3 մլն. դոլար (Հայաստանից ընդհանուր արտահանման 20,2%-ը)՝ 7,3 տոկոսով ավելանալով  2007թ. համեմատությամբ։

Հայաստան ներկրված ռուսական արտադրության ապրանքների ծավալը հաշվետու ժամանակաշրջանում կազմել է 850,4 մլն. դոլար՝ ավելանալով 18%-ով։ Միաժամանակ, ՌԴ տարածքից ներմուծման ծավալը կազմել է 648,6 մլն. դոլար (ավելանալով 13,8 տոկոսով) կամ ներմուծման ընդհանուր ծավալի 14,7%-ը։

2008թ. Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության ընդհանուր ծավալը ավելացել է 24%-ով՝ 2007թ. համեմատությամբ և կազմել 5480,8 մլն. դոլար։ Միաժամանակ, արտահանման ծավալը կազմել է 1069,1 մլն. դոլար, իսկ ներմուծման ծավալը՝ 4411,7 մլն. դոլար։ --0—

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
19:40
27 Մարտի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում. Հոգլանդ
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները բարձր մակարդակով հանդիպում են նախապատրաստում:
11:16
16 Մարտի 2017
ՀՀԿ–ի ներսում ամեն ինչ հարթ չէ. դժգոհություն է հասունանում
ՀՀԿ-ում իրավիճակն այնքան պարզ եւ հարթ չէ, ինչպես թվում է կողքից։
18:10
13 Մարտի 2017
Լուկյանով. Ռուսաստան–Թուրքիա–Ադրբեջան միություն երբեք չի կարող լինել
Ռուսաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի միջև միության մասին երբեք խոսք լինել չի կարող, հայտարարեց քաղաքագետ Ֆյոդոր Լուկյանովը։
11:33
10 Մարտի 2017
ՀՀ նախագահը ՌԴ–ում ՀՀ նոր դեսպան է նշանակել
Ավելի վաղ նախագահի հրամանագրով Օլեգ Եսայանն ազատվել էր ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից։
11:14
10 Մարտի 2017
Օլեգ Եսայանն ազատվել է ՌԴ–ում ՀՀ դեսպանի պաշտոնից
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ուրբաթ հրամանագիր է ստորագրել Օլեգ Եսայանին ՌԴ–ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից ազատելու մասին։
20:19
07 Մարտի 2017
Մեկնարկել է նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով այսօր պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիա:
16:48
06 Մարտի 2017
Ռոբերտ Քոչարյան. ընթացիկ քաղաքական գործընթացի մեջ մտնելու ոչ մի ցանկություն չունեմ
Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի հարցազրույց է տվել 2rd.am կայքին:
16:20
06 Մարտի 2017
Ուսումնասիրություն. «Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում
«Ծառուկյան դաշինքն» առաջ է անցնում ՀՀԿ–ից նախընտրական քարոզարշավի սկզբում։
12:55
06 Մարտի 2017
Լևոն Տեր–Պետրոսյանի բացակայությունը իր դաշինքի ակցիաներին կապված չէ առողջական վիճակի հետ
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի բացակայությունը դաշինքի վերջին միջոցառումներին կապված չէ նրա առողջական վիճակի հետ:
12:29
01 Մարտի 2017
ՀՀ նախագահը մեկնում է Ռուսաստան` ամրապնդելու տնտեսական համագործակցությունը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14–ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Մոսկվա։
12:19
22 Փետրվարի 2017
Խաչատուր Սուքիասյան. աջակցում եմ ՀԱԿ–ին, բայց Ծառուկյանի կողքին եմ
Ես նախկինում էլ հայտարարել եմ, որ աջակցել եմ և աջակցելու եմ` հաշվի առնելով այն հանգամանքը, որ նրանց հետ ես քաղաքական դժվար ճանապարհ եմ անցել, նշել է Սուքիասյանը։
10:57
22 Փետրվարի 2017
ԲՀԿ–ում ցայտնոտ է. ԲՀԿ–ականները տարբեր «կանալներով» փորձում են ճշտել ցուցակում իրենց տեղը
Հաշված ԲՀԿ-ականներ են տեսել ցուցակները, հրապարակվել է միայն առաջին տասնյակը։