478.55
+0.13
563.73
+1.43
8.1
+0.05
+28
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումն առանց նախապայմանների բխում է երկու կողմերի շահերից. նախագահ
17:28
02 Փետրվարի 2009

Հայաստանի և Թուրքիայի միջև առանց որևէ նախապայմանների բնականոն ու քաղաքակիրթ հարաբերություններ հաստատելը բխում է երկու կողմերի շահերից, ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը Շվեյցարիայում հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, երկուշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական պետության ղեկավարի մամուլի ծառայությունից։

«Մենք մշտապես ասել ենք, հիմա էլ կրկնում ենք` առանց որևէ նախապայմանների դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ, բացել սահմանները, ստեղծել միջկառավարական հանձնաժողով, այնուհետև քննարկել ցանկացած հարց, որ կա մեր երկու պետությունների, մեր երկու ժողովուրդների միջև»,- ասել է Սարգսյանը:

Միևնույն ժամանակ նախագահը պարզաբանեց, որ Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը չի նշանանում մոռանալ Ցեղասպանությունը։  

«Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելը չի նշանակում ստորադասել մեր ազգային շահերն ինչ-ինչ խնդիրների»,- եզրափակել է նախագահը:

Հայոց Ցեղասպանությունը ХХ դարի առաջին ցեղասպանությունն է։ Թուրքիան ավանդաբար մերժում է Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին մոտ մեկուկես միլիոն հայերի զանգվածային ջարդեր իրականացնելու մեղադրանքները և չափազանց ցավագին է վերաբերվում Հայոց Ցեղասպանության հարցի վերաբերյալ Արևմուտքի կողմից արվող քննադատություններին։

Հայոց ցեղասպանության փաստը ճանաչել են բազմաթիվ երկրներ, մասնավորապես, Ուրուգվայը, Լիտվան, Ռուսաստանը, Ֆրանսիան, Իտալիայի խորհրդարանի ստորին պալատը, ԱՄՆ-ի մեծ թվով նահանգներ, ինչպես նաև Հունաստանի, Կիպրոսի, Արգենտինայի, Բելգիայի, Ուելսի խորհրդարանները, Շվեյցարիայի ազգային խորուրդը, Կանադայի խորհրդարանի համայնքների պալատը և Լեհաստանի սեյմը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
10:56
24 Օգոստոսի 2017
Թուրքմենստանի նախագահը պաշտոնական այցով ժամանել է Հայաստան
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը:
22:31
23 Օգոստոսի 2017
Երկկողմ օրակարգն ու ղարաբաղյան հիմնախնդիրն են քննարկել Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարները (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ այցի շրջանակում Սոչիում հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ
14:24
23 Օգոստոսի 2017
Հայտնի է քաղաքացիների վստահությունը վայելող հայ քաղաքական գործիչների եռյակը
Հրապարակվել է հայ քաղաքական գործիչների եռյակը, ովքեր ամենից շատն են վայելում քաղաքացիների վստահությունը։
18:00
22 Օգոստոսի 2017
ՀՀ բնապահպանության նախարարը խոսել է իր հրաժարականի հավանականության մասին
ՀՀ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը խոսել  է իր հրաժարականի հավանականության մասին Խոսրովի արգելոցում գրանցված հրդեհի համատեքստում։
11:27
21 Օգոստոսի 2017
ՀՀ ԱԳՆ–ն մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտուն միանալու Թուրքիայի մտադրությունը
ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը ԱԳՆ–ի Twitter–յան էջում մեկնաբանել է ԵՏՄ մաքսային գոտի մուտք գործելու Թուրքիայի ցանկությունը։
21:01
16 Օգոստոսի 2017
Միջնորդները Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների հանդիպման հույս ունեն
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ:
20:55
09 Օգոստոսի 2017
Նալբանդյանը հնչեցրել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների ծրագրվող հանդիպման վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը լրագրողներին հայտնել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների կայանալիք հանդիպման մասին։

15:41
27 Հուլիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են նախագահների հանդիպման ուղղությամբ
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներն աշխատում են երկու երկրների նախագահեր Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպման ուղղությամբ:
12:37
20 Հուլիսի 2017
Բլոգեր Լապշինը դատապարտվեց 3 տարվա ազատազրկման Արցախ այցելելու համար
Բաքվի դատարանը 3 տարվա ազատազրկման դատապարտեց բլոգեր, Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին։
20:14
19 Հուլիսի 2017
Սերժ Սարգսյանը շնորհավորել է արցախցի գործընկերոջը` նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Բակո Սահակյանին:
12:46
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է այն մասին, թե արդյոք 2018 թ–ին հավակնելու՞ է վարչապետի պաշտոնին, թե ոչ։
01:30
17 Հուլիսի 2017
ՀՀ նախագահը հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին
ՀՀ նախագահ հրապարակեց Ալիևի հետ հանդիպման ամսաթիվն ու խոսեց սպասումների մասին: