483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
+2
Եղանակը Երևանում
Հայ
Դեմկուսը իշխանություններին է դիմել Ստեփան Շահումյանի աճյունը Հայաստան տեղափոխելու և հողին հանձնելու խնդրանքով
14:18
02 Փետրվարի 2009

Հայաստանի Դեմոկրատական կուսկացությունը հանդես է եկել հայտարարությամբ, որով դիմել է Հայաստանի իշխանություններին, օգտագործել դիվանագիտական և քաղաքական բոլոր միջոցները, Ստեփան Շահումյանի և նրա զինակիցների աճյունները Հայաստան տեղափոխելու և հողին հանձնելու համար:

Բաքվի 26 կոմիսարների հուշարձանն ապամոնտաժելու որոշումը կայացվել էր այն բանից հետո, երբ քաղաքային իշխանությունները որոշել էին Բաքվի 26 կոմիսարների անվան զբոսայգու տեղը ավտոկայանատեղի կառուցել:

Բաքվի 26 կոմիսարները Բաքվի համայնքի հեղափոխական գործիչներ են եղել, որոնց մեծ մասին 1918 թ.-ի սեպտեմբերի 20-ին գնդակահարել են ժամանակակից Թուրքմենստանի տարածքում՝ Ախչա-Կույմա և Լեռնանցք կայանների միջև 207-րդ վերստի վրա։

Ժողկոմիսարների խորհուրդը, որտեղ ներկայացված էին բոլշևիկներ և ձախ էսէռներ (սոցիալիստ-հեղափոխականներ), Բաքվում իշխանության եկավ 1918 թվականի մարտյան դեպքերից հետո: Այն կազմավորվեց 1918 թվականի ապրիլի 25-ին Բաքվի խորհրդի նստաշրջանի ժամանակ: ԺԿԽ նախագահ դարձավ Ստեփան Շահումյանը, ով մինչ այդ Բաքվի խորհրդի նախագահն էր և Կովկասի գործերի արտակարգ կոմիսարը:

Ինչպես նշվում է «Նովոստի-Արմենիա» գործակալությանն ուղարկած հաղորդագրության մեջ, օրերս Ադրբեջանի մայրաքաղաքում ավարտվել է 1918 թվականի սեպտեմբերի 20-ին թուրքեստանյան ավազուտներում գազանաբար սպանված Բաքվի 26 Կոմիսարների հուշակոթողի վերացման ու Ստեփան Շահումյանի և նրա մարտական զինակիցների աճյունները  ծայրամասային գերեզմանոցում վերաթաղելու աշխատանքը:

«Մենք գտնում ենք, որ ադրբեջանական իշխանությունների հերթական վանդալիզմը կանխամտածված ու պետականորեն իրագործվող գործողություն է, քանի որ, ըստ իրենց` Կոմունայի ղեկավարները հայեր են: Ասել է թե, հայության հետ կապված ամեն մի հետք, այդ թվում` հոգևոր-մշակութային, այս դեպքում նաև` քաղաքական, ջնջելու մոլագար ցանկությունը ադրբեջանական քաղաքականության շարունակությունն է»,- ասված է հայտարարության մեջ:

«Հայերի հանդեպ ատելություն սերմանող ադրբեջանական զանգվածային քարոզչության հետևանքով, շատերի կողմից հուշակոթողը դիտվում էր որպես «հայ բռնազավթիչների հուշարձան»: Իսկ 1918թ. մարտին արյունալի բախումների վերաճած բոլշևիկների և մուսավաթականների գաղափարական հակամարտությունը ներկայացվում է որպես «բնիկ ադրբեջանական բնակչության նկատմամբ Բաքվի հայության դավադրություն»,-նշում են կուսակցությունում:

Դեմկուսը կարծում է, որ այսօրվա սերունդն իրավունք չունի մանկուրտ լինելու. «Մենք պարտավոր ենք պաշտպանել հոգևոր-մշակութային, սոցիալ-քաղաքական ոլորտում ներկայանալի քաղաքակրթական ավանդ ներդրած  մեր հայրենակիցների պատիվն ու հիշատակը: Այս դեպքում խոսքը վերաբերում է, մեր օրերում մեծ պահանջարկ ունեցող, սոցիալիստական, սոցիալ-դեմոկրատական գաղափարախոսության մեծագույն տեսաբան, հատկապես` երկրամասի ժողովուրդների ինտերնացիոնալ բարեկամության և կրոնական համակերպության ջատագով Ստեփան Շահումյանին ու նրա գաղափարակիցներին»:

ՀԴԿ-ն զարմանք է արտահայտում կատարվող նեկրոֆոբիայի հանդեպ միջազգային  պատկան կազմակերպությունների, հատկապես սոցիալիստական կառույցների անտարբեր վերաբերմունքից:-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: