487.3
+1.08
565.32
+1.55
8.22
+0.02
+9
Եղանակը Երևանում
Հայ
Հայկական ընդդիմության և Ադրբեջանի իշխանությունների շահերը փոխկապակցված են. հայ քաղաքագետ
19:51
30 Հունվարի 2009

Հայկական ընդդիմության և Ադրբեջանի իշխանությունների հետապնդած շահերը փոխկապակցված են, կարծում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը։

«Հայաստանի հարցով ԵԽԽՎ գագաթնաժողովի ընթացքում ադրբեջանական պատվիրակությունը հաճախ հղումներ էր անում հայկական ընդդիմության առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի խոսքերին»,- նշեց Շաքարյանցը ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ։

Նրա խոսքերով, սա նշանակում է, որ «ադրբեջանական իշխանությունները և հայկական ընդդիմությունը ճակատ են կազմել հայկական պետության ու ազգի դեմ»։ 

«Ես համոզված եմ, որ այն, ինչ ձեռնտու է հայկական ընդդիմությանը, ձեռնտու է նաև Ադրբեջանին»,- կարծում է Շաքարյանցը։

Նա նշեց, որ եթե մեկի նպատակաը այսօրվա իշխանության տապալումն է, ապա մյուսների նպատակը Անդրկովկասում հայության տապալումն է։

Քաղաքագետը կարծում է, որ մարտի 1-ը մոտենում է և հարկ է սպասել, որ հայ ընդդիմադիրները կվերսկսեն բողոքի իրենց ակցիաները։

Միևնույն ժամանակ Շաքարյանցը հույս ունի, որ հայկական իշխանության ու ընդդիմության միջև երկխոսությունը, թեև թչ պաշտոնապես, բայց ընթանում է։ «Պետք է հուսալ, որ երկխոսությունը կշարունակվի»,- ավելացրեց նա։

Շաքարյանցի խոսքերով, իշխանություններն արդեն ընդդիմադիր թևերի որոշ ներկայացուցիչների հետ գաղտնի բանակցությունների մեջ մտել են, և կողմերը գործում են համաձայնեցված։  

Որպես օրինակ Շաքարյանցը բերում է ՀՀ նախագահի՝ մի քանի բանտարկյալների ներում շնորհելու մասին վերջին հրամանագիրը։ 

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը շաբաթ օրը հրամանագիր է ստորագրել՝ 2008թ. մարտի 1-ին Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցելու, ապօրինի զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, տեղափոխելու, կրելու, ինչպես նաև իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու համար 2-3 տարով դատապարտված 16 անձանց ներում շնորհելու մասին:

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: Մարտի 1-2-ին բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել ավելի քան 200-ը։--0—

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին:
18:09
04 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն այցելել է Թաջ Մահալ և հանդիպել Հնդկաստանի հայկական համայնքի հետ (ՖՈՏՈ)
Հնդկաստան աշխատանքային այցի շրջանակում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է Հնդկաստանի տեսարժան վայրերից մեկը՝ Թաջ Մահալ:
14:33
01 Նոյեմբերի 2017
Հայաստանը ու Ռուսաստանը աշխատում են նոր 100 մլն դոլարի պաշտպանական վարկային համաձայնագրի իրականացման ուղղությամբ. ՀՀ նախագահ
Առաջիկայում Ռուսաստանը գործող պայմանագրի շրջանակում Երևան զենքի խմբաքանակ կմատակարարի։
18:05
31 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանի մասնակցությունը ԵԶԲ–ում չի նշանակում, որ այն կդառնա ԵՏՄ–ի անդամ
Ադրբեջանի հնարավոր մասնակցությունը Եվրասիական զարգազման բանկում այդ երկիրը Եվրասիական տնտեսական միրության անդամ չի դարձնում, ասաց ԵԶԲ վարչության նախագահ Դմիտրի Պանկինը:
11:43
26 Հոկտեմբերի 2017
Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները (ՖՈՏՈ)
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը ներկայացրել է հայաստանյան այցի տպավորությունները` Instagram–ում  հրապարակելով լուսանկարներ։
16:49
25 Հոկտեմբերի 2017
Հայտնի է Եվրասիական միջկառավարական խորհրդի հաջորդ նիստի անցկացման վայրը
ԵՏՄ անդամ երկրների կառավարության ղեկավարները չորեքշաբթի հավաքվել են Երևանում` մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին։
19:07
24 Հոկտեմբերի 2017
Ադրբեջանը պատասխան է տալու ամեն մի ռազմական կորստի համար. Սերժ Սարգսյան
«Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք», – նշել է նա։
17:23
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան ժամանած ՌԴ վարչապետն ուղևորվել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
«Զվարթնոց» օդանավակայանում գործընկերոջը դիմավորել է վարչապետ Կարեն Կարապետյանը:
13:51
24 Հոկտեմբերի 2017
Հայաստան–ԵՄ գործընկերության համաձայնագիրը կստորագրվի. ԱԳՆ
Հայաստանը նախատեսում է ստորագրել ԵՄ–ի հետ շրջանակային փաստաթուղթը նոյեմբերին կայանալիք «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում։
19:10
19 Հոկտեմբերի 2017
Թուրք հասարակական գործչին ձերբակալել են Ծիծեռնակաբերդ այցելելու համար
Ստամբուլի Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանում ձերբակալվել է հայտնի թուրք գործարարներից մեկը։