484.53
+0.08
528.09
+0.81
8.57
-0.08
+11
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը դեռ չի բախվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի լուրջ գործոնների հետ. փորձագետ
19:17
30 Հունվարի 2009

Հայաստանը դեռ չի բախվել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի լուրջ և ռիսկային գործոնների հետ: Այս մասին ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տված մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց Հայաստանի Գործատուների հանրապետական միության գործադիր տնօրեն Գագիկ Մակարյանը։

Նրա խոսքերով, այսօրվա դրությամբ երկրի կառավարությունը ձեռնարկում է բոլոր հնարավոր միջոցները կայունության պահպանման և ճգնաժամի հնարավոր ազդեցության հաղթահարման համար։

«Այսօր Հայաստանում ոչ թե ճգնաժամ է, այլ ստասիկ իրավիճակ, որը պայմանավորված է համաշխարհային շուկաների պասիվությամբ, ինչն ազդել է ինչպես արտահանողների, այնպես էլ ներկրողների վրա»,- ասաց Մակարյանը։  

Նա նշեց, որ ճգնաժամն առայժմ Հայաստան չի հասել, սակայն արտահանում հաստատելու համար անհրաժեշտ են սպառման շուկաներ, որոնք դեռևս գտնվում են կամ սպասման փուլում, կամ խնդիրներ ունեն ճգնաժամի պատճառով։

Ընդհանուր առմամբ, փորձագետի գնահատականներով, երկրում ստեղծված իրավիճակը պայմանավորված է ոչ թե Հայաստանի ներքին խնդիրներով, այլ աշխարհում ընթացող գլոբալ փոփոխությունների արդյունք է։

Միևնույն ժամանակ Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը նշեց, որ չնայած Հայաստանը հաղթահարել է ճգնաժամի առաջին ալիքը, այնուամենայնիվ ճգնաժամ երկրում կա, ինչի մասին է վկայում տնտեսական աճի ծավալների կրճատումը։

«Սակայն այս միտումները կապված են ոչ թե ներքին խնդիրների հետ, այլ ԱՊՀ երկրներ արտահանման ծավալների կրճատման, որտեղ ճգնաժամն ավելի մեծ ազդեցություն է ունեցել»,- ասաց Թումասյանը։

Նա հայտնեց, որ կառավարությունը կարևոր քայլեր է իրականացնում, որոնք թույլ կտան վերականգնել շինարարական ոլորտում տնտեսական աճի կորցրած ցուցանիշները, մասնավորապես, Զարգացման ասիական բանկի աջակցությամբ «Հյուսիս-Հարավ» ճանապարհի շինարարության նախագծի իրականացման, Համաշխարհային բանկի կողմից բիզնեսի զարգացման և ֆինանսավորման ծրագրի հաշվին։  

«Սրանք այն ֆինանսական ծրագրերն են, որոնք թույլ կտան կրճատել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ազդեցությունը Հայաստանի վրա՝ բարձրացնելով բնակչության վստահությունը»,- ասաց Թումասյանը։

Վիճակագրական տվյալների համաձայն, Հայաստանում 2008 թ.-ին տնտեսական աճը 6,8 տոկոս է կազմել՝ 2007 թ.-ի համեմատ։ Ընդ որում ՀՆԱ աճը Հայաստանում 2008 թ.-ին ծրագրված է 10 տոկոսի մակարդակում։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր

Բաժնի այլ նյութեր
14:04
26 Ապրիլի 2017
Մոսկվայում կկայանա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը
Մոսկվայում կկայանա Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպումը։
11:13
26 Ապրիլի 2017
Նախօրեին վիճել են ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն ու ՀՅԴ բյուրոյի պատասխանատուն
Խոսակցության թեման եղել է նոր կառավարության կազմը և ՀՅԴ-ի պորտֆելները:
13:47
15 Ապրիլի 2017
ՌԴ-ում ՀՀ դեսպան. Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում
Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը կարծում է, որ Անկարան տարածաշրջանային ապակառուցողական քաղաքականություն է վարում:
14:52
13 Ապրիլի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղրղըզստանի Հանրապետություն:
17:26
12 Ապրիլի 2017
Թրամփը, հնարավոր է, ապրիլի 24-ին արտասանի «ցեղասպանություն» բառը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 24-ի ելույթում, հնարավոր է, օգտագործի «ցեղասպանություն» եզրը:
12:09
12 Ապրիլի 2017
Դաշնակների ախորժակն էլ ավելի է մեծացել
Խորհրդարանական ընտրություններում ՀՅԴ-ի հաջողություններով պայմանավորված՝ պարզվում է՝ նրանց ախորժակն էլ է մեծացել։
11:14
12 Ապրիլի 2017
Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու ՀՀ դեսպանը Շվեյցարիայում. հայտնի է դեսպանի նոր թեկնածուի անունը
93-ամյա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրն այլևս չի լինելու Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանը Շվեյցարիայում և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակում:
20:17
11 Ապրիլի 2017
ՀՀ նախագահ. Հայաստանի համար բարեկամ Վրաստանի հետ հարաբերությունները թանկ են
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեքշաբթի ընդունել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխեիլ Ջանելիձեին։
17:10
11 Ապրիլի 2017
Նալբանդյան. Հայաստանի և Վրաստանի միջև խնդիրներ չկան
Երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխշահավետ համագործակցության ոգով, երեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ արտգործնախարարը:
11:14
11 Ապրիլի 2017
Գագիկ Ծառուկյանն անձամբ է գլխավորելու «Ծառուկյան» խմբակցությունը
«ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը որոշել է անձամբ գլխավորել «Ծառուկյան» խմբակցությունը:
20:45
07 Ապրիլի 2017
Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կդիմի ԿԸՀ և ՍԴ ընտրությունները անվավեր ճանաչելու պահանջով
ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գլխավորած Կոնգրես-ՀԺԿ դաշինքը կպահանջի անվավեր ճանաչել ապրիլի 2–ին կայացած խորհրդարանական ընտրությունները գրանցված խախտումների պատճառով:
11:15
06 Ապրիլի 2017
Րաֆֆի Հովհաննիսյանն ու Վարդան Օսկանյանը դու՞րս են գալիս քաղաքականությունից
Երկուսն էլ նախկինում ԱՄՆ քաղաքացիներ են եղել։