486.78
-0.64
574.01
+0.22
8.17
+0.03
+13
Եղանակը Երևանում
Հայ
Թուրքիայի կողմից Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դատապարտումը պայմանավորված է նրա ներքին քաղաքական խնդիրներով. հայ քաղաքագետ
18:29
30 Հունվարի 2009

 Թուրքիայի կողմից Գազայի հատվածում Իսրայելի գործողությունների դատապարտումը և արաբներին սատարելը պայմանավորված է նրա ներքին քաղաքական խնդիրներով, ուրբաթ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքագետ Լևոն Մելիք-Շահնազարյանը։

«Թուրքիան գտնվում է ծանր ներքին քաղաքական իրավիճակում, և պանիսլամիստական ու պանթուրքիստական ուժերի միջև հակասությունները ծայրահեղ աստիճանի սրված են։ Ընդ որում իշխանությունները ներքին խնդիրները փորձում են լուծել արտաքին քաղաքական նախաձեռնությունների միջոցով»,- ասաց նա։

Մելիք-Շահնազարյանի խոսքերով, թուրքական իշխանությունները փորձում են երկրի ներսում իրենց հակառակորդներին ցույց տալ, որ հավատարիմ են մնում իսլամական աշխարհի միավորման գաղափարին, ինչով էլ պայմանավորված է Գազայի հատվածի արաբներին սատարելը՝ չնայած Իսրայելի հետ դաշնակցային հարաբերություններին։  

«Իսրայելը Թուրքիայի ռազմավարական դաշնակիցն է, և նրանք անհրաժեշտ են միմյանց, այնպես որ ոչ Թուրքիան, ոչ Իսրայելը չեն ձգտում հարաբերությունների վատացման»,- ընդգծեց քաղաքագետը։

Նրա խոսքերով, խնդիրն այն է, որ չնայած պետությունները բարեկամ են, ժողովուրդներն իրար չեն սիրում։

Այդ իսկ պատճառով իշխանության գլուխ կանգնած պանթուրքիստները ձգտում են իրենց ժողովրդին ցույց տալ, որ իրենք դատապարտում են հրեաների գործողություններն ու սատարում «եղբայր-մահմեդականներին»։

Ընդ որում, քաղաքագետի խոսքերով, այդ աջակցությունը լայնորեն լուսաբանվում և քարոզվում է այնպես, որ դա հասնի բնակչության բոլոր շերտերին։   

«Սա ժամանակավոր երևույթ է։ Ներքին քաղաքական խնդիրները լուծելուց հետո Թուրքիան կվերականգնի հարաբերությունները Իսրայելի հետ»,- ավելացրեց Մելիք-Շահնազարյանը։--0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:11
17 Նոյեմբերի 2017
Բրազիլիայի ԱԳ նախարարը վերահաստատել է ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ԵԱՀԿ ՄԽ–ի ջանքերին սատարելու իր երկրի դիրքորոշումը
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյաննընդունել է Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալոիզիո Նունյես Ֆեռեյրային:
16:08
17 Նոյեմբերի 2017
Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի դեսպան
Հայաստանի նախագահի հրամանագրով հայտնի քաղաքագետ Սերգեյ Մինասյանը նշանակվել է Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան։
20:58
16 Նոյեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման ժամկետներն ու վայրը
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը կհանդիպի իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ:
17:14
16 Նոյեմբերի 2017
ԵԽ-ն ընդունել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը ճանաչող բանաձև. ադրբեջանական սադրանքը տապալվել է
Նախօրեին տեղի ունեցած Եվրոպական Խորհրդարանի լիագումար նիստում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվել է բանաձև:
20:39
15 Նոյեմբերի 2017
Խաչքարեր և ցուցահանդես. մեկնարկել է Սերժ Սարգսյանի այցը ՌԴ (ՖՈՏՈ)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով այսօր ժամանել է Մոսկվա:
19:46
15 Նոյեմբերի 2017
Կարեն Կարապետյանը պահպանեց վարչապետի պաշտոնում իր վերընտրման վերաբերյալ ինտրիգը
Հայաստանի վարչապետը չորեքշաբթի պատասխանել է երկրի վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրման մասին հարցին։
18:35
15 Նոյեմբերի 2017
Հայտնի են Ռուսաստանի կողմից Թուրքիային 2 մլրդ դոլարի С-400 համակարգեր մատակարարելու ժամկետները
С-400 զենիթահրթիռային համակարգի մատակարարումները Թուրքիային կսկսվեն Անկարայի կողմից այս համաձայնագրով նախատեսված բոլոր վճարումները կատարելուց հետո։
17:26
14 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Սերժ Սարգսյանը կհանդիպի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
15:14
14 Նոյեմբերի 2017
Հայկական ԶԼՄ–ները` Լավրովի` Երևան և Բաքու սպասվելիք այցերի նպատակների մասին
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյմբերի 19–ին կայցելի Բաքու, իսկ նոյեմբերի 20–ին` Երևան։
20:24
07 Նոյեմբերի 2017
ՀՀ նախագահ. Եվրոպայի խորհրդի հետ համագործակցությունը բխում է Հայաստանի շահերից
ՀՀ նախագահն ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի Հայաստանի մասով համազեկուցողներին։
19:54
07 Նոյեմբերի 2017
ՀՀ ԱԳ նախարարը Բենիամին Նեթանյահուին է ներկայացրել ղարաբաղյան հիմնախնդիրը (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանն ու Բենիամին Նեթանյահուն քննարկել են նաև հայ-իսրայելական երկկողմ օրակարգին վերաբերող հարցեր։
17:23
06 Նոյեմբերի 2017
Ֆրանսիան հայերի անկեղծ բարեկամն է. Մակրոն
Նա ընդգծել է նաև, որ Ֆրանսիան լիովին հանձնառու է Արցախի խնդրին բանակցությունների միջոցով մնայուն լուծում գտնելու հարցին: