483.58
+0.74
513.85
-7.76
7.67
+0.05
-3
Եղանակը Երևանում
Հայ
Հայաստանը սկսել է բանակցել ԵՄ-ի հետ ազատ առևտրի լիարժեք ռեժիմի հաստատման համաձայնագիր կնքելու ուղղությամբ
17:59
30 Հունվարի 2009

Հայաստանը սկսել է բանակցել Եվրամիության հետ՝ ազատ առևտրի լիարժեք ռեժիմի հաստատման համաձայնագիր կնքելու ուղղությամբ, ասաց ՀՀ Էկոնոմիկայի փոխնախարար Մուշեղ Թումասյանը։  

Ի տարբերություն առևտրի դասական ռեժիմի ազատ ռեժիմն ավելի խորն է ու ազատական և արտոնյալ դաշտի հիմնում է ենթադրում ոչ միայն սակագնային, այլև ոչ սակագնային ոլորտում՝ ընդհուպ մինչև շփումները սահմանների ներսում։ Նոր ռեժիմը ենթադրում է օրենսդրության, գործող համակարգի և կառույցի կատարելագործում, ինչպես նաև դրանց՝ եվրոպական մակարդակի բարձրացումը:  

«Փետրվարի 17-18-ին Հայաստան կժամանի ԵՄ փաստահավաք առաքելությունը, որը հանդիպումներ կանցկացնի համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ՝ իրավիճակի ուսումնասիրման և գնահատման համար»,- ուրբաթ «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում տված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց նա։

Փոխնախարարն ասաց, որ այցի արդյունքում կորոշվեն այն հարցերը, որոնք բանակցությունների հիմքը կդառնան, ինչպես նաև կներկայացվի համալիր միջոցառումների և բարեփոխումների փաթեթը, որը կկարողանա անցում ապահովել այդ ռեժիմին։

Թումասյանը նշեց, որ ազատ առևտրի ռեժիմը ենթադրում է համագործակցության ավելի բարձր մակարդակ և առավել բարենպաստ պայմաններ՝ ԵՄ երկրներ արտահանում կազմակերպելու համար՝ առանց նախապայմանների և զրոյական տոկոսադրույքով ինչպես արտահանման, այնպես էլ ներկրման դեպքում։

Նրա խոսքերով Հայաստանի համար սա շատ լուրջ վերանայում կնշանակի և առևտրի, անվտանգության, որակի ու արտադրական գործընթացներին վերաբերող շատ ակտերի ներդաշնակեցում։  

«Բոլոր միջոցառումների և բանակցությունների իրականացումը կարող է 1-2 տարի տևել, որից հետո Հայաստանը կկարողանա ազատ առևտրի լիարժեք ռեժիմի անցնել»,- ասաց Թումասյանը։  

Այսօրվա դրությամբ Հայաստանն ազատ առևտրի արտոնյալ ռեժիմներ ունի Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի և Ճապոնիայի հետ։

Հայաստանը և ԵՄ-ն 2007 թ.-ին սկսեցին ազատ առևտրի ռեժիմի հաստատման գործընթացը։ ԵՄ-ն Հայաստան-ԵՄ ազատ առևտրի մասին համաձայնագրի մշակման առնչությամբ գործընթաց սկսելու սկզբունքային համաձայնություն արտահայտեց, ըստ որի հայկական բոլոր արտահանվող ապրանքների սակագները ԵՄ անդամ-երկրներ զրոյացվում են։

Մինչև 2008 թ.-ի վերջ Հայաստանի և ԵՄ միջև գործում էր արտոնությունների մասին Գլխավոր համաձայնագիրը (GSP), ըստ որի հայկական ապրանքները եվրոպական շուկա են արտահանվում իջեցված սակագներով։ Իսկ 2009 թ.-ի հունվարի 1-ից Հայաստանն անցավ արտոնությունների մասին Գլխավոր համաձայնագրի բարելավված ռեժիմին (GSP+)։GSP+-ը վերաբերում է ավելի քան 6,4 հազար անուն ապրանքի, որոնց համար գործում է զրոյական մաքսատուրք կամ զրոյին մոտ տոկոսադրույքներ։ --0--

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:43
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հնարավորությունը չի բացառվում. Նալբանդյան
Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը չի բացառվում:
16:43
09 Դեկտեմբերի 2016
Նախագահ Սարգսյանը կգլխավորի ՀՀԿ նախընտրական ցուցակը
ՀՀ նախագահ, Հայաստանի իշխող կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
16:32
09 Դեկտեմբերի 2016
Հայաստանի առաջին նախագահը կգլխավորի ՀԱԿ–ի ցուցակը 2017թ.–ի ընտրություններում. խմբակցության ղեկավար
Հայ ազգային կոնգրես կուսակցության նախագահ, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կգլխավորի կուսակցության ցուցակը 2017 թ.-ի ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններում:
12:39
09 Դեկտեմբերի 2016
ՀՀԿ-ում բոլորը «փշերի» վրա են
Այսօր մամուլն արդեն գրում է, թե ովքեր են լինելու ՀՀԿ ցուցակում, և ովքեր են դուրս մնալու:
11:22
08 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը մերժել է Սերժ Սարգսյանի առաջարկը
Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանը Գագիկ Ծառուկյանի հետ քննարկել է նախընտրական և հետընտրական զարգացումների հնարավոր բոլոր սցենարները:
16:51
07 Դեկտեմբերի 2016
Ֆրանսիայի ՆԳՆ նոր ղեկավարն Արցախի բարեկամն է և ընդգրկված է Ադրբեջանի «սև ցուցակներում»
Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Բրունո Լը Ռուն ներառված է ադրբեջանական արտաքին գերատեսչության «սև ցուցակում»:
11:52
07 Դեկտեմբերի 2016
«Դաշնակցությունը» ընտրություններից հետո հնարավոր է միանա իշխող ՀՀԿ-ին
ՀՅԴ-ն չի բացառում, որ ևս մաս կազմի իշխանական դաշինքին:
11:37
06 Դեկտեմբերի 2016
Չի բացառվում Դալլաքյան–Ծառուկյան քաղաքական տանդեմը
Չի բացառվում, որ Վիկտոր Դալլաքյանը միանալ Գագիկ Ծառուկյանի ստեղծելիք դաշինքին:
18:23
05 Դեկտեմբերի 2016
Քաղաքագետը պատմել է նախընտրական արշավի ընթացքում ՀՀԿ-ի ռազմավարության մասին
Հայաստանի հանրապետական կուսակցությունն արդեն սկսված նախընտրական արշավում ընդունել է երեք բաղկացուցիչներից կազմված ռազմավարություն:
16:02
05 Դեկտեմբերի 2016
ՀՀ ԱԺ խոսնակը սխալմամբ «կողմ» է քվեարկել ժողովրդի ապստամբության իրավունքին
ՀՀ ԱԺ խոսնակ Գալուստ Սահակյանը սխալմամբ «կողմ» է քվեարկել «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանի «Ժողովրդի ապստամբության իրավունքի մասին» օրենքը ԱԺ քառօրյայի օրակարգում ավելացնելուն։
15:07
05 Դեկտեմբերի 2016
Գագիկ Ծառուկյանը վերադառնում է մեծ քաղաքականություն` որպես ընդդիմադիր գործիչ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության հիմնադիր Գագիկ Ծառուկյանը, հազարավոր քաղաքացիների պահանջով, վերադառնում է ակտիվ քաղաքականություն, երկուշաբթի լրագրողներին ասաց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
15:40
03 Դեկտեմբերի 2016
ԲՀԿ քաղխորհուրդը խնդրում է Ծառուկյանին վերադառնալ ակտիվ քաղաքականություն
Շաբաթ օրը կայացած ԲՀԿ քաղաքական խորհրդի ընդլայնված նիստում քննարկվել է ԲՀԿ հիմնադիր նախագահ Գագիկ Ծառուկյանի ակտիվ քաղաքականություն վերադառնալու հարցը: