484.11
-0.64
570.43
-1.33
8.23
+0.04
-3
Եղանակը Երևանում
Հայ
Ընդդիմությունն իր առջև ԵԽԽՎ-ում Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու նպատակ չի դրել. ՀԺԿ առաջնորդ
15:46
30 Հունվարի 2009

Ընդդիմությունն իր առջև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու նպատակ չի դրել, ուրբաթ լրագրողներին հայտարարեց Հայաստանի ընդդիմադիր Ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը։

«Մենք ձայնի իրավունքից զրկելուն չէինք ձգտում, այդ պատճառով սխալ եմ համարում այն կարծիքը, որ վերջին իրադարձությունները ընդդիմության պարտությունն ու իշխանությունների հաղթանակն է»,- նշեց նա։  

Դեմիրճյանի կարծիքով, իր որոշմամբ ԵԽԽՎ-ն արձագանքել է իշխանությունների կողմից մարտյան դեպքերի հետ կապված 16 ձերբակալվածների ազատ արձակմանը, թեև նրանցից միայն երկուսին է ընդդիմությունն իսկապես «քաղբանտարկյալ» համարում։  

«ԵԽԽՎ նոր թիվ 1643 բանաձևի նպատակը հայկական իշխանություններին ժամանակ տալն է՝ ՀՀ ՔՕ հոդվածները (հոդված 225՝ Զանգվածային անկարգություններ և հոդված 300՝ Պետական իշխանության բռնազավթում) փոփոխելու և մյուս «քաղբանտարկյալներին» ազատելու համար»,- ավելացրեց նա։   

Դեմիրճյանը հույս հայտնեց, որ իշխանությունն ամեն դեպքում կպահի ԵԽԽՎ-ին տված իր խոստումներն ու կազատի մարտյան իրադարձությունների բանտարկյալներին, թեև, իր կարծիքով, իշխանությունների նախորդ գործողություններն այդ ուղղությամբ լավատեսություն չեն ներշնչում։

«Մեր իշխանությունները երբեք չեն կատարել ԵԽԽՎ պահանջները ինչպես А1+ հեռուստաընկերության եթերը վերականգնելու, այնպես էլ 2003 թ.-ի ընտրությունների կեղծիքները կազմակերպած մարդկանց պատժելու դեպքերում։  

Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը (ԵԽԽՎ ) հունվարի 27-ին կայացած ձմեռային նստաշրջանի շրջանակներում որոշում է ընդունել չզրկել Հայաստանին ձայնի իրավունքից, այլ այդ հարցին վերադառնալ ապրիլին։

Այսպիսով, ԵԽԽՎ-ն չաջակցեց Հայաստանի կողմից Վեհաժողովի անցած տարվա բանաձևի մի շարք դրույթների չկատարման պատճառով հայկական պատվիրակությանը ձայնի իրավունքից զրկելու վերաբերյալ իր մոնիտորինգի հանձնաժողովի կողմից ավելի վաղ արված առաջարկությանը։

Ավելի վաղ ԵԽԽՎ-ում հայտարարում էին, որ Հայաստանն ամբողջովին չի կատարել անցած տարվա բանաձևի դրույթները. ազատ չի արձակել բանտարկյալներին և չի անցկացրել անցած տարվա մարտի 1-2-ի դեպքերի անաչառ քննություն, երբ նախագահական ընտրություններից դժգոհ ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած ընդդիմության բողոքի ակցիան վերածվեց ցուցարարների և իրավապահ մարմինների ներկայացուցիչների միջև բախումների, ինչի հետևանքով զոհվեց տասը և վիրավորվեց 265 մարդ։ -0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
18:19
12 Դեկտեմբերի 2017
ՄԻԵԴ–ը պարտավորեցրել է Ադրբեջանին 35000 եվրո վճարել հայ փախստականի ընտանիքին
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակել է «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով փոխհատուցման որոշումը։
11:09
12 Դեկտեմբերի 2017
Հայաստանի ԱԳՆ ղեկավարը կմեկնի Հունաստան
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը դեկտեմբերի 12-13–ին պաշտոնական այցով կմեկնի Հունաստան։
11:07
08 Դեկտեմբերի 2017
Հայաստանի նախագահի պաշտոնում կարող է միասնական թեկնածու առաջադրվել
Սահմանադրության բարեփոխված 125–րդ հոդվածի համաձայն, «հանրապետության նախագահի պաշտոնում թեկնածության առաջադրման իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն ¼–ը»։
21:28
07 Դեկտեմբերի 2017
Կոչ ենք անում կենտրոնանալ ղարաբաղյան հակամարտության փոխզիջումային լուծումների վրա. ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանխագահ երկրների պատվիրակությունների ղեկավարները Վիեննայում ԵԱՀԿ նախարարների խորհրդի նիստի ավարտին հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։
21:20
06 Դեկտեմբերի 2017
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպումն է մեկնարկել Վիեննայում
Վիեննայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։
21:07
06 Դեկտեմբերի 2017
Հայտնի են Հայաստանի ԱԳ նախարարի և համանախագահների հանդիպման թեմաները (ՎԻԴԵՈ)
Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։
18:53
06 Դեկտեմբերի 2017
Պուտինն առաջադրվելու է ՌԴ նախագահի պաշտոնում
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է նախագահի պաշտոնում առաջրվելու մտադրության մասին:
10:35
05 Դեկտեմբերի 2017
Հայտնի է Հայաստանի նախագահի ամենահավանական թեկնածուի անունը
«Ժամանակ» թերթը գրում է, թե ով է Հայաստանի հաջորդ նախագահական ընտրությունների ամենահավանական թեկնածուն։
19:17
01 Դեկտեմբերի 2017
Արա Աբրահամյանը պահանջել է եթերից հեռացնել հակահայկական արշավ սկսած լրագրողներին և քաղաքագետներին
ՌՀՄ նախագահը կոչ է արել եթերից հեռացնել ծախու լրագրողներին, քաղաքագետներին և փորձագետներին, ովքեր հակահայկական արշավ են սկսել ռուսական հեռուստատեսությամբ։
18:14
30 Նոյեմբերի 2017
Վրաստանի վարչապետի այցը Հայաստան հետաձգվել է
Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Հայաստան հետաձգվել է անորոշ ժամանակով:
17:48
30 Նոյեմբերի 2017
Հայաստան կժամանի Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին
Այցի շրջանակներում նախատեսված են նրա հանդիպումները ՀՀ բարձրագույն ղեկավարության՝ ՀՀ նախագահի, ԱԺ նախագահի և վարչապետի հետ:
13:10
30 Նոյեմբերի 2017
Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան
Քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը կոչ է արել դադարեցնել ռուսական հեռուստատեսությամբ Հայաստան–ԵՄ համաձայնագրի շուրջ հնչող հիստերիան։