480.39
+0.17
536.6
+0.48
8.07
+0.03
+27
Եղանակը Երևանում
Հայ
Մարտից կթանկանան «Արմավիա» ընկերության ավիատոմսերը՝ գնի մեջ «օդի հարկի» արժեքը ներառելու պատճառով
14:06
30 Հունվարի 2009

«Արմավիա» հայկական ավիաընկերությունը տեղեկացնում է բոլոր ուղևորներին, որ 2009 թ.-ի մարտից ավիատոմսերի արժեքը կբարձրանա այն պատճառով, որ այսպես կոչված օդի հարկը կներառվի ավիատոմսի արժեքի մեջ, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեց ընկերության մամուլի քարտուղար Նանա Ավետիսովան։

Նրա խոսքերով, նոր դրույթը կգործի 2008 թ.-ի դեկտեմբերի 30-ին «Պետական տուրքերի մասին» օրենքում արված փոփոխություններին համապատասխան, որոնց համաձայն, Հայաստանի կառավարությունը որոշում է ընդունել, որ 2009 թ.-ի մարտի 29-ից Հայաստանից մեկնող բոլոր անձանցից, բացառությամբ մինչև 12 տարեկան երեխաների, տարանցիկ ուղևորների, Հայրենական Մեծ Պատերազմի (ՀՄՊ) մասնակիցների, հաշմանդամների և վետերանների, ՀՄՊ-ում զոհված անձանց այրիների, Հայաստանի ազգային և Խորհրդային Միության հերոսների, օդի հարկ կգանձվի ավիատոմս գնելիս, այսինքն պետական տուրքը կմտնի ավիատոմսի արժեքի մեջ։

«Քանի որ ավիատոմսերի արժեքը կախված է եվրոյի փոխարժեքից, ապա օդի հարկը կներառվի՝ որպես ֆիքսված գումար՝ 10000 դրամի չափով», - նշեց Ավետիսովան։

«Արմավիա» ավիաընկերությունը հայկական ավիացիոն շուկայի առաջատարն է և Հայաստանի ազգային ավիափոխադրողը։ Ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին։ 2005 թ.-ի հունիսից ավիաընկերության 100 տոկոսանոց բաժնետոմսերի սեփականատերն է MIKA Armenia Limited ընկերության նախագահ Միխայիլ Բաղդասարովը։

Այժմ ավիաընկերությունն իր ուղևորներին է առաջարկում չվերթների խոշորագույն ցանց դեպի Ռուսաստանի և ԱՊՀ-ի, ինչպես նաև Մերձավոր Արևելքի և Եվրոպայի քաղաքներ։ «Արմավիան» ամեն շաբաթ իրականացնում է ավելի քան 70 կանոնավոր չվերթ՝ 35 ուղղություններով դեպի ԱՊՀ և Եվրոպայի երկրներ։-0-

Loading...
Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
21:02
22 Հունիսի 2017
Սերժ Սարգսյանը ԵԺԿ–ի գագաթնաժողովում ներկայացրել է Հայաստանի առաջընթացը
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բրյուսելում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության` ընդլայնված կազմով գագաթնաժողովին:
14:01
22 Հունիսի 2017
Նիկոլ Փաշինյանը`Վահրամ Բաղդասարյանին. «Պադեզդի մակարդակ եք ուզում, եկեք գնանք...» (ՎԻԴԵՈ)
«Գիշերը երևի վատ է անդրադարձել, երեկ ավելի օբյեկտիվ ելույթներ էին հնչում»,-ասաց Վահրամ Բաղդասարյանը:  
19:09
21 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Բելգիայի Թագավորություն։
15:20
20 Հունիսի 2017
Ֆրանսահայ համայնքի պատմության նոր էջ. 4 հայ պատգամավորներ ընտրվել են Ֆրանսիայի ԱԺ–ում
Էմանուել Մակրոնի «Առաջ, հանրապետություն» կուսակցությունից չորս ֆրանսահայեր անցել են Ֆրանսիայի խորհրդարան:
15:26
19 Հունիսի 2017
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները պատրաստ են շարունակել բանակցությունները ԼՂ հիմնահարցի շուրջ. ռուս միջնորդ
Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը պատրաստ են շարունակել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցությունները:
18:54
15 Հունիսի 2017
Մենք կարող ենք ինքներս լուծել և՛ Ղարաբաղում, և՛ Մերձդնեստրում, և՛ Ուկրաինայում առկա խնդիրները. Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն անդրադարձել է ՀԱՊԿ տարածաշրջանի երկրների որոշ խնդիրների։
20:00
14 Հունիսի 2017
Հայաստանն ու Տաջիկստանը, հնարավոր է, ուղիղ ավիահաղորդակցություն գործարկեն. Սարգսյան
Հայաստանն ու Տաջիկստանը դիտարկում են երկու երկրների միջև ուղիղ ավիաչվերթի գործարկման հնարավորությունը:
18:41
14 Հունիսի 2017
Տաջիկստանի նախագահը նշել է Հայաստանի հետ համագործակցության հեռանկարային ոլորտները (ՖՈՏՈ)
ՀՀ նախագահի հրավերով պաշտոնական այցով այսօր Հայաստան է ժամանել Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնը:
14:43
13 Հունիսի 2017
Նալբանդյանը նշել է ԵՄ-ի հետ շրջանակային համաձայնագրի ստորագրման ժամկետը
Էստոնիան ԵՄ նախագահությունը կստանձնի հուլիսի 1-ից:
13:43
12 Հունիսի 2017
Հայաստան կայցելի Էստոնիայի արտգործնախարար Սվեն Միկսերը
Էստոնիայի արտգործնախարարին կընդունեն հանրապետության նախագահը, Ազգային ժողովի նախագահը և վարչապետը։
15:38
09 Հունիսի 2017
ՀՀ նախագահն աշխատանքային այցով մեկնել է Ղազախստան
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ղազախստանի Հանրապետություն:
13:48
08 Հունիսի 2017
Թեհրանի ահաբեկչությունը կհանգեցնի իրանցիների աննախադեպ քաղաքական համախմբման. փորձագետ
Ահաբելիչները սխալ հաշվարկներ են կատարել։